«Այդ ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում, որ ձեր աշխատավարձը բարձրանալու է 116 տոկոսով»․ լրագրողը՝ Լիլիթ Մակունցին (տեսանյութ)

«Այդ ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում, որ ձեր աշխատավարձը բարձրանալու է 116 տոկոսով»․ լրագրողը՝ Լիլիթ Մակունցին

«Ձեր աշխատավարձը բարձրանալու է 116 տոկոսով՝ 998 հազարից դառնալով 2 միլիոն և ավելի։ Այդ ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում, որ առանց 116 տոկոս բարձրացման, հնարավոր չէ կատարել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Խոսքը ոչ մաքուր աշխատավարձի մասին է, իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացման տրամաբանությանն ու քաղաքականությանը, երբ քննարկումներ տեղի ունենան և այդ նախագիծը շրջանառության մեջ լինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նախագծի հեղինակն է, մանրամասն կներկայացնի։ Ես նախագծի հեղինակը չեմ, նախագծի քննարկմանը մասնակից չեմ եղել»,- պատասխանեց Մակունցը։

Բրիտանացին 28 տարի անց ավարտել է ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունը

Բրիտանացի Կարլ Բուշբին տուն է վերադարձել 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո, որի ընթացքում հաղթահարել է շուրջ 50 հազար կմ՝ անցնելով չորս մայրցամաքով և 30 երկրով։

Բուշբին ճանապարհ է ընկել Չիլիի Պունտա Արենաս քաղաքից 1998 թվականի նոյեմբերին՝ նպատակ դնելով շրջել աշխարհով մեկ՝ առանց տրանսպորտից օգտվելու։ Ճանապարհորդության ընթացքում նա սառույցի վրայով հատել է Բերինգի նեղուցը, ինչպես նաև լողալով անցել Կասպից ծովն ու Լա Մանշը։

Ճանապարհորդությունը բազմիցս ընդհատվել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի, COVID-19 համավարակի և վիզաներ ստանալու դժվարությունների պատճառով։ Երթուղու ռուսաստանյան հատվածն անցնելը գրեթե տասը տարի է տևել։

Ճանապարհորդության ավարտին նա վերադարձել է Անգլիայի հյուսիսում գտնվող իր հայրենի Հալ քաղաքը, որտեղ նրան դիմավորել են հարազատները, քաղաքի բնակիչներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Բուշբիի խոսքով՝ երթուղին ավարտելուց հետո նա ծրագրում է կենտրոնանալ նոր նախագծերի, հանրային ելույթների և իր հուշագրությունների շարունակության վրա աշխատելու վրա։ Բացի այդ, գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգը վավերագրական ֆիլմ է նկարահանում նրա ճանապարհորդության մասին։

Արաբկիրում վնասել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը

Նոյեմբերի 2-ին կոտրել են Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցում Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը, հաղորդում է Shamshyan.com—ը։

Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահաղացմամբ ու հովանավորությամբ և այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում։

Հիշեցնենք, որ 2022–ի օգոստոսի 29–ին ևս Երևանում անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ էին իրականացրել: Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել էին Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:

«Հրապարակ». Մեր սահմանին չենք հանդուրժի գեթ մեկ ամերիկացի զինվոր


ՀՀ Աժ-ն 2026 թ. հոկտեմբերի 28-ին վավերացրեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» ռազմավարական ենթա…

Մարտի 1-ի գործով միջազգային ատյանում Փաշինյանն ընդդեմ ՀՀ-ի է, երկրի շահերը պատշաճ չեն պաշտպանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 1-ի գործով միջազգային ատյանում Փաշինյանն ընդդեմ ՀՀ-ի է, երկրի շահերը պատշաճ չեն պաշտպանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել Ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը (լուսանկար, տեսանյութ)

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել Ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

Հայաստանի ազգային պատկերասրահի նկարներն այսուհետև կվերականգնվեն բոլորովին այլ պայմաններում: Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ, վերականգնման բաժինը կապիտալ նորոգվել է, համալրվել է նոր գույքով և անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով: Ծրագրի շրջանակում ձեռք են բերվել ընդհանուր 54 անուն 316 միավոր սարքեր, գործիքներ ու հարակից պարագաներ: Ինչպես նաև 3 մասնագետ Լիտվայում և ՌԴ-ում վերապատրաստվելու հնարավորություն են ունեցել: Հայաստանի մշակութային ժառանգության վերակագնմանն ու փրկությանն ուղղված ծրագրի իրականացման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 122 մլն դրամ:

Սպիտակի քաղաքապետը իր տեղակալին ու մի շարք վարչական ղեկավարների ազատել է աշխատանքից


Անկախ դիտորդ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել Սպիտակ համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին սպասվող ավագանու ընտրությունների կապակցությամ…

2027-ից պոլիէթիլենային տոպրակներն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները կարգելվեն․ կլինի բացառություն

2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը և առկայությունը․ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Բացառություն են կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերը (առանց բռնակների տոպրակները):

Կշռափաթեթավորում՝ ապրանքի սանիտարահիգիենիկ նորմերի, որակական հատկությունների ապահովման նպատակով, ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող փաթեթավորում.

Եթե ապրանքն ունի գործարանային փաթեթավորում, ապա կշռափաթեթավորման համար բացառություն նախատեսված չէ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ պոլիէթիլենի կիրառումը սահմանափակող օրենք Փաշինյանի իշխանությունն ընդունել էր նաև 4 տարի առաջ, բայց այն, փաստացի, չգործեց։

Առաջարկում եմ ԱԺ դերը չնսեմացնել, ուզում ենք հասկանալ` վարչաբենդի և մնացածի ծախսերն որքան են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջարկում եմ ԱԺ դերը չնսեմացնել, ուզում ենք հասկանալ` վարչաբենդի և մնացածի ծախսերն որքան են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փհենյանը հերքել է իր առնչությունը Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված կիբերհարձակմանը

Փհենյանը հերքել է իր առնչությունը Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված կիբերհարձակմանը

Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը ԱՄՆ-ին մեղադրել է քաղաքական սադրանքի մեջ՝ կապված Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված լայնածավալ կիբերհարձակմանը Փհենյանի մասնակցության վերաբերյալ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հայտարարության հետ։

«Այս խոշոր իրադարձության կապակցությամբ ԱՄՆ-ն կրկին դիմել է իր սիրելի սադրանքին՝ այն կապելով մեզ հետ»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Կիմ Յո Չժոնի կարծիքով՝ ՀԴԲ-ի հայտարարությունները, որոնցով փորձում են Հյուսիսային Կորեան ներկայացնել որպես «կիբերհանցագործ պետություն», անհեթեթություն են։ «ԱՄՆ-ն մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ պնդելով, թե մենք մեղավոր ենք աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող կիբերխարդախությունների համար։ Սա, ակնհայտորեն, մեր դեմ ուղղված քաղաքական սադրանք է»,-նշել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը։

Ավելի վաղ ՀԴԲ-ն հայտարարել էր, որ Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված լայնածավալ կիբերհարձակման և ավելի քան 6 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի գողության պատասխանատուն Հյուսիսային Կորեայի հետ կապ ունեցող TraderTraitor հաքերային խմբավորումն է։