Քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ 7.00%

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

  • Բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7.00%
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.50%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.50%:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։

Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի  դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։

Շորժա-Վարդենիս ճանապարհին Honda-ն բախվել է 2 խոշոր եղջերավոր անասունների. մեկը սատկել է, մյուսը՝ ստացել վնասվածքներ

Հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Ալեքսան Մ․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված 2 խոշոր եղջերավոր անասունների, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով անասուններից մեկը տեղում սատկել է, մյուսը՝ ստացել վնասվածքներ։

Այս անկեղծությունը մի սարսափելի իրականության մասին է վերահաստատում


«Ադրբեջանական պահանջներով առաջնորդվող փաշինյանական իշխանությունը, ով ՀՀ փրկությունը տեսնում էր Ադրբեջանի հետ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելով, հիմա…

Լիլիթ Մակունցի աշխատավարձը բարձանալու է 116 տոկոսով. «Ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում» (վիդեո)

Խոսքը ոչ մաքուր աշխատավարձի մասին է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե այդ ինչ ծանր աշխատանք է ինքը կատարում, որ իր աշխատավարձը բարձրացել է 116 տոկոսով՝ 998 000 ից դառնալով 2 միլիոնօց ավելի։

«Ինչ վերաբերում է նրան, թե ո՞ր պաշտոնյայի պարագայում ինչպիսի բարձրացում է նախատեսվում, ինչ տրամաբանությամբ, այն ժամանակ, երբ այդ քննարկումները տեղի ունենան և այդ նախագիծը արդեն շրջանառության մեջ կլինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նախագծի հեղինակն է, մանրամասները կներկայացնի։

Ազգային ժողովում երբ այդ քննարկումները կլինեն և հանրային քննարկում կլինի, արդեն բոլոր հարցերը կհնչեցվեն և պարոն Խաչատրյանը կպատասխանի։

Ես նախագծի հեղինակը չեմ, նախագծի քննարկմանը չեմ մասնակցել»,–ասաց նա։

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հետ կանչել միջազգային հայցերը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Մակունց

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են որոշում կայացնել՝ միջազգային դատական ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու մասին, եթե վերջնականապես ստորագրեն խաղաղության…

Ողբերգական վթարից տուժած 11 ամսական աղջիկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Ողբերգական վթարից տուժած 11 ամսական աղջիկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Երևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից․ այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Երկուսի վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր. նրանք դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ, իսկ մեկինը` բավարար։

Լրատվականի տեղեկություններով` դուրս գրվածը երեխաներից ամենափոքրն է` 11 ամսական աղջիկը։ Նա մորաքրոջ մոտ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարի հետևանքով երեխաների ծնողները տեղում մահացել են. երեխաներից մեկը մահացել էր հաջորդ օրը՝ հիվանդանոցում։

Պետությունը նմանվում է այն ընտանիքին, որն ունի պարտքեր, բայց պապայի ծնունդը պետք է անեն թանկ ռեստորանում


2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը քննադատեց վարչապետի աշխատակազմի ծախսերը՝ հարց բարձրաց…

ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել

ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնում է․ «2026 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Հայկ Գյուլիքևխյան փողոց 20, Նոր Նորքի 4-րդ զանգված) տեղի կունենա հերթական դատական նիստը՝ հիմնազուրկ մեղադրանքներով հարուցված քրեական գործի շրջանակում, որով անցնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը և մի խումբ այլ անձինք։
     Դատական նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։
     Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանն ու այս գործով որպես մեղադրյալներ ներգրավված մյուս անձինք քաղաքական հետապնդման թիրախ են հանդիսանում։ Մեր համոզմամբ՝ այս իրողությունը որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի։
     Մի կողմ թողնելով ապօրինի հետապնդման հուզական կողմը՝ անհրաժեշտ է արձանագրել մեկ սկզբունքային իրավական հանգամանք։
     Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան։ Հետևաբար, Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն։
     Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ մենք ակնկալում ենք, որ դատարանը կկայացնի հավասարակշռված, արդար և օրինական որոշում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինելով այլ տարբերակով։ Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք։
     «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ թիմը՝ իր տարածքային կառույցների ներկայացուցիների և տասնյակ հազարավոր համակիրների հետ միասին հետամուտ է լինելու, որպեսզի արդարությունը հաղթանակ տոնի։ Մեր պայքարն աննկուն է»։

Դեպի Անթալիա ճանապարհին աղետալի պատահար է եղել


Թուրքիայի Քոնյա նահանգի Իսպարտա-Բեյշեհիր մայրուղում միջքաղաքային ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 45 մարդ է տուժել։ Նշվո…