
«Ձեր աշխատավարձը բարձրանալու է 116 տոկոսով՝ 998 հազարից դառնալով 2 միլիոն և ավելի։ Այդ ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում, որ առանց 116 տոկոս բարձրացման, հնարավոր չէ կատարել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Խոսքը ոչ մաքուր աշխատավարձի մասին է, իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացման տրամաբանությանն ու քաղաքականությանը, երբ քննարկումներ տեղի ունենան և այդ նախագիծը շրջանառության մեջ լինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նախագծի հեղինակն է, մանրամասն կներկայացնի։ Ես նախագծի հեղինակը չեմ, նախագծի քննարկմանը մասնակից չեմ եղել»,- պատասխանեց Մակունցը։