5000 դոլար՝ մարդկային կյանքի դիմաց. Արմավիրում կանխվել է պատվիրված սպանությունների շղթան

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։

 Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։ Այսպիսով՝ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձանց նկատմամբ ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կատարումը։

 Բացի այդ, ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։

 Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այն նույն օրը Փարաքար բնակավայրում տղամարդուն իրացրել էր մեկ այլ քաղաքացի։

 Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

 Հանգամանքները պարզվում են։

Հաղթանակից հետո դեմոկրատները մտադիր են սահմանափակել Թրամփի իրականացրած արտաքսումները․ AP

ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների համոզիչ հաղթանակից հետո կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իրականացրած զանգվածային արտաքսումները։ Դեմոկրատները ծրագրում են ուժեղացնել վերահսկողությունը Ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) ու Ներքին անվտանգության նախարարության աշխատանքի նկատմամբ, ինչպես նաև հասնել ներգաղթի մասին օրենսդրության բարեփոխմանը։ Սակայն կուսակցության հնարավորությունները սահմանափակ կլինեն, քանի որ Թրամփը նախագահի պաշտոնում կմնա ևս երկու տարի, իսկ հանրապետականները միգրացիոն վերահսկողության խստացման համար նախապես զգալի միջոցներ են հատկացրել, հաղորդում է Associated Press-ը։

Դեմոկրատների գլխավոր գործիքներից մեկը կդառնա ICE-ի և Ներքին անվտանգության նախարարության գործողությունների հետաքննությունը։ Նրանք մտադիր են ուսումնասիրել ձերբակալությունների հանգամանքները, գործողությունների իրականացման ընթացքում արձանագրված հնարավոր խախտումները, միգրանտներին պահելու համար խոշոր շինությունների ձեռքբերումը, նոր աշխատակիցների պատրաստվածության որակը և պահման կենտրոններում գրանցված մահվան դեպքերը։

«Վարչակազմը լավ կանի՝ հմուտ իրավաբաններ վարձի», — հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Ռոբերտ Գարսիան, որը գլխավորելու է Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովը։ Նրա խոսքով՝ Ներքին անվտանգության նախարարության ենթադրյալ չարաշահումների հետաքննությունը լինելու է առաջնահերթություններից մեկը։

Ընտրությունների ավելի քան 100 հազար մասնակիցների շրջանում անցկացված AP Voter Poll հարցման համաձայն՝ տասը ընտրողից մոտ վեցը կարծում է, որ Թրամփի վարչակազմը չափն անցել է միգրացիոն վերահսկողության հարցերում։ Մոտավորապես նույնքան հարցվածներ հավանություն չեն տալիս ICE-ի աշխատանքին։

Միևնույն ժամանակ, դեմոկրատները պետք է առաջարկեն միգրացիոն համակարգի բարեփոխման սեփական ծրագիրը, այլ ոչ թե սահմանափակվեն Սպիտակ տան գործողությունների քննադատությամբ։ Տեխասից ընտրված սենատոր Ջեյմս Թալարիկոն հանդես է եկել համապարփակ բարեփոխման օգտին՝ ներառյալ ԱՄՆ-ում երկար տարիներ առանց օրինական կարգավիճակի ապրող և աշխատող միգրանտներին քաղաքացիություն ստանալու հնարավորություն ընձեռելը։

Նյու Մեքսիկոյից կոնգրեսական Գեյբ Վասկեսն առաջարկել է դիտարկել աշխատանքային վիզաների նոր կատեգորիաներ՝ մասնավորապես երեխաներին և տարեցներին խնամող անձանց համար։ Նրա կարծիքով՝ բարեփոխումը պետք է միաժամանակ ընդլայնի օրինականացման հնարավորություններն ու օգնի նվազեցնել ամերիկացիների ծախսերը։

«Մենք կարող ենք ներգաղթի համակարգը բարեփոխել այնպես, որ և՛ կրճատենք բոլոր ամերիկացիների ծախսերը, և՛ միաժամանակ օրինական կարգավիճակ ստանալու հնարավորություն տանք այն մարդկանց, որոնք երկրում են գտնվում առանց փաստաթղթերի կամ ցանկանում են գալ այստեղ», — հայտարարել է Վասկեսը։

Սակայն օրենսդրական փոփոխությունների հեռանկարները մնում են անորոշ։ Թրամփը պահպանում է վետոյի իրավունքը, իսկ հանրապետականներն արդեն 150 միլիարդ դոլար են հատկացրել ձերբակալված միգրանտների պահման պայմաններն ընդլայնելու, սահմանային պատ կառուցելու և արտաքսումներով զբաղվող հազարավոր աշխատակիցների վարձելու համար։ Բացի այդ, ICE-ի և Սահմանապահ-մաքսային ծառայության ֆինանսավորումը նախապես հաստատվել է առաջիկա երեք տարվա համար։

Լրացուցիչ ազդակ է դարձել Սթիվեն Միլլերի նշանակումը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Միլլերը համարվում է Թրամփի կոշտ միգրացիոն քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկը։ Ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալլինը նույնպես հաստատել է, որ արտաքսումները շարունակվելու են։

Բարաք Օբամայի և Ջո Բայդենի վարչակազմերի նախկին խորհրդական Անդրեա Ֆլորեսը մտավախություն ունի, որ միգրացիոն վերահսկողությունը կարող է էլ ավելի խստանալ, իսկ գործադիր իշխանության գործողությունները սահմանափակելու հարցում Կոնգրեսի լծակները՝ անբավարար գտնվել։

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննարկվում է, թե ով կլինի կամ ով պետք է լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Անկեղծ ասած, անիմաստ քննարկումներ են, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը Հայաստանում քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է։ Ըստ այդմ, եթե քննարկվում է կամ բարձրաձայնվում որևէ անուն, ապա առանցքայինը հետևյալն է․ Փաշինյանը ուզո՞ւմ է լսել այդ անունը, թե՞ նա արդեն ունի իր նախընտրած անունն ու դրա համար էլ ֆեդերացիայի կանոնադրության մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն։
     Կարծում եմ, պատասխանն առավել քան պարզ է։ Հետևաբար, բացարձակ անիմաստ է քննարկել, թե ով կլինի ֆեդերացիայի լավ նախագահ։
     Լա՞վ է դա։ Ոչ։ Բայց դա է իրականությունը, որը փոխելու հնարավորությունն արդեն առանձին խոսակցության նյութ է»։

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը.

Այսօր հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը:

Լրատվամիջոցից հայտնում են, որ Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո «Lexus»-ի ուղևորները՝ 3 հոգի, ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել:

Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ:

Նա այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում:

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի թանկ նստի


Տնտեսագիտության դոկտոր, բնապահպանական քաղաքականության եւ բնական պաշարների կառավարման մասնագետ՝ ֆրանսահայ Անկինե Կիրակոզյանը փառահեղ ելույթ էր ունեցել Նիցցայո…

5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի։

Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։

Այսպիսով՝ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձանց նկատմամբ ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կատարումը։

Բացի այդ, ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այն նույն օրը Փարաքար բնակավայրում տղամարդուն իրացրել էր մեկ այլ քաղաքացի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ինչի՞ ենք այլայլվում, որ ինչ որ մեկը Սեւանին ասում է Գյոյչա. ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյան

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հարևան երկրների կողմից հայկական տեղանունների փոփոխված անվանումների օգտագործմանը՝ նշելով, որ հայերը չպետք է նման դեպքերին չափազանցված արձագանքեն։

«Երևանին Էրիվան ասացին, մեր Սևանին Գյոյչա ասացին, դե պետք է հասկանանք: Ինչո՞ւ ենք մենք այլայլվում, երբ Սևանին ինչ-որ մեկը Գյոյչա է ասում, դե երգ էր, մշակութային բան էր ասեց… դե ասեց, հիմա ի՞նչ: Մենք ինչ ենք ասում՝ Կասպից ծովում ոտերներս ենք լվանալու»,- նշել է նա։

«Հայաստանը չպետք է ինքնահրկիզվի Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի պատճառով»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել է, որ անընդունելի է համարում հանրապետության շահերը ռուս-ուկրաինական հակամարտությանը զոհաբերելը, և դեմ է արտահայտվել Ռուսաստանի ու Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության գաղափարին։

«Ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը տանեմ և, կներեք, դնեմ ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին։ Հանուն ինչի՞։ Ես դրա հետ համաձայն չեմ և կարծում եմ՝ այստեղ չկա որևէ մեկը, որը կհամաձայնի, որ մենք պետք է գնանք ու ինքնահրկիզվենք, որովհետև Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են», — ասել է Սիմոնյանը միջոցառման ժամանակ։

Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը ստիպված է հաշվի առնել ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունները, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է հրաժարվի սեփական գոյության և անվտանգության իրավունքից։

Սիմոնյանը նաև հայտարարել է, որ դեռ հարցեր ունի ռուս գործընկերներին։

«Ես մինչև հիմա հարցեր ունեմ ռուս գործընկերներին. ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թվականին պատերազմ սկսվեց, ինչո՞ւ այն տևեց 44 օր, ինչպե՞ս ստացվեց, որ փակեցին Լաչինի միջանցքը և Ղարաբաղից մեր հայրենակիցներին դուրս մղեցին Հայաստան», — հարցեր է բարձրացրել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։

«Ես համարում եմ, որ այն մարդը, որը մտածում է, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության կազմի մեջ, խայտառակություն է։ Ես այդ գաղափարի թշնամին եմ։ Նման բան չի կարող լինել», — հայտարարել է Սիմոնյանը։

Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը

Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը

Oragir.News-ը հայտնում է, որ այսօր հարձակման է ենթարկվել գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը: Նշվում է, որ Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո «Lexus»-ի ուղևորները՝ 3 հոգի, ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել: Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ: Նա այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում: