Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել


Իրազեկ աղբյուրից տեղեկացանք, որ հոկտեմբերի 18-20-ին իշխանությունը Նոյեմբերյան համայնքում ներքին հարցում-ուսումնասիրություն է կատարել նոյեմբերի 29-ին կայանալի…

Այս ամենի մեղավորն իշխանությունն է, որը թաղել է Երևանը խցանումների, շինարարական փոշու մեջ՝ իր անգործության հետևանքով․ Մեսրոպ Առաքելյան

Երևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբեր ամսին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Ազոտի երկօքսիդը թունավոր գազ է, որն առաջացնում է լուրջ խնդիրներ առողջության համար՝ ասթմա, բրոնխիտ, թոքերի ուռուցք, սրտանոթային հիվանդություններ։

Հայաստանում ամեն երրորդ մահը արձանագրվում է նորագոյացություններից կամ շնչառական օրգանների հիվանդություններից։ Այս ամենի մեղավորն իշխանությունն է, որը թաղել է Երևանը խցանումների, շինարարական փոշու մեջ՝ իր անգործության հետևանքով»,-գրել է նա։

«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան

«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եղանակն այսօր անձրևային է․ թվում է՝ անձրևը պետք է մաքրեր մայրաքաղաքի օդը, սակայն Երևանի բնակիչները շարունակում են շնչել աղտոտված օդ՝ թունավոր գազերով.
     Պարզվեց, որ անձրևն էլ չի կարող լուծել այն խնդիրը, որի դեմ ՔՊ-ական իշխանությունները համարժեք պայքար չեն մղում, ընդհանրապես չեն պայքարում, դեռ մի բան էլ նպաստում են։
     Օդի աղտոտվածություն ասելով միայն փոշին ի նկատի չունենք՝ վտանգավոր են նաև օդում առկա վնասակար գազերն ու մանր մասնիկները, որոնք անմիջական սպառնալիք են բոլորիս առողջության համար։ Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին պաշտոնական տվյալները չափազանց մտահոգիչ են, իսկ ո՞վ է պատասխանատու մայրաքաղաքի բնակիչների առողջության համար՝ հնչեղ բառամթերքով կամ կառուցապատողներին տուգանելով օդի աղտոտվածությունը չի մաքրվում։
     Արձանագրում ենք, որ ինչպես բոլոր ոլոտներում, այստեղ ևս ձախողել է ՔՊ-ն»։

Զելենսկին ակնկալում է, որ ԱՄՆ ընտրություններում հաղթած դեմոկրատները կավելացնեն Ուկրաինային տրամադրվող աջակցությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր անդամների և Դեմոկրատական կուսակցության աջակցության ուժեղացում։

Նրա խոսքով՝ նրանք բացահայտորեն Ռուսաստանին ագրեսոր են ճանաչում և չեն աջակցում ուկրաինական տարածքները Մոսկվային հանձնելուն։

«Ես Կոնգրեսի նոր անդամներից, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցությունից լսել եմ, որ նրանք մեր կողքին են։ Նրանք չեն փորձում հավասարակշռություն պահպանել մեր և Ռուսաստանի միջև։ Նրանք չեն վախենում ասել, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Նրանք չեն ցանկանում մեր հողը տալ Պուտինին», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ այս հայտարարությունների հիման վրա Կիևն ակնկալում է ամերիկացի քաղաքական գործիչներից էլ ավելի մեծ աջակցություն ստանալ։

Tesla-ն դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Յաշա Ա․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Թալին» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կապված գործերը շատ լավ վիճակում են եւ բանակցությունները այդ ուղղությամբ շարունակվում են։ «Իրանի հարցով մ…

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները Սիլիկյան թաղամասից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 22-ամյա Տաթևիկ Ա-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նրա հետ վիճաբանել են իր քավորն ու քավորկինը, որի ընթացքում վերջիները Տաթևիկ Ա-ին ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսում, հայտնել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին, հաղորդում է Mehr-ը։

Մոհեբբիի խոսքով՝ պատերազմի ընթացքում ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը խոցել են հակառակորդի 260 թռչող սարք։ Նա նաև պնդել է, որ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում Իրանն անվնաս վիճակում առգրավել է յոթ MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարք։

Կորպուսի ներկայացուցիչը հայտնել է, որ հակառակորդի հարվածների պայմաններում Իրանը շարունակել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը՝ արտադրական հզորությունների մի մասը վերգետնյա տարածքներից տեղափոխելով ստորգետնյա տարածքներ։ Նրա խոսքով՝ երկիրը նաև ստեղծել է բազմաթիվ ստորգետնյա հրթիռային համալիրներ՝ օգտագործելով սեփական տեխնոլոգիաներն ու աշխարհագրական առանձնահատկությունները։

Մոհեբբին ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հիմնական ձեռքբերումների թվում նշել է հայրենական տեխնոլոգիաների զարգացումը, սեփական պաշտպանական արտադրության ստեղծումը և սպառազինության ներմուծումից արտահանման անցումը։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Arman հրթիռը, 358 անօդաչու թռչող սարքը և «Խորդադ-3» հակաօդային պաշտպանության համակարգը։

Նա հավելել է, որ Իրանը մտադիր է օդատիեզերական ուժերի շաբաթվա շրջանակում ցուցադրել մասնագիտացված ռազմական տեխնիկա։ ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքով՝ նոր պատերազմի դեպքում երկիրը կցուցադրի նոր հնարավորություններ, որոնք կզարմացնեն հակառակորդներին։

Մոհեբբին նաև նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած սխալ հաշվարկ կհանգեցնի հարվածների, որոնց հետևանքները զգալի կլինեն տարիներ շարունակ։

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել


Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի միջև Շինարարների փողոցում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանությունը նոր ըն…

TRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ այն Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված և հիմնված կառույց է․ Ալեն Սիմոնյան

TRIPP-ը նրա համար չի, որ մի ադրբեջանցի Բաքվից գառ տանի Նախիջևան, դա նաև գազ տեղափոխելու ուղի է: Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

«TRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ, դա նաև բիզնես պրոյեկտ է պետության համար, TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված և հիմնված կառույց է, կարծում եմ, մենք որևէ խնդիր չենք ունենա»,- նշել է նա։