Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի


Երեկ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։ Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնած…

Օձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահաս

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Օձուն գյուղի խաչմերուկում, բախվել են «Opel Vectra» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, իսկ մյուսը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

ԵՄ քաղաքացիները դատի են տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ բնակության կարգավիճակից զրկելու պատճառով

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության դեմ դատական հայց է ներկայացվել՝ Եվրամիության գրեթե 1,5 հազար քաղաքացու՝ երկրում բնակվելու իրավունքից մասամբ կամ ամբողջությամբ զրկելու որոշման պատճառով, հայտնում է The Guardian-ը։

Իրավապաշտպան the3million կազմակերպությունը պնդում է, որ գերատեսչության գործողությունները խախտում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը։

Ուրբաթ օրը կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Անգլիայի և Ուելսի Բարձր դատարան։ Դատարան դիմելու առիթ են դարձել այն դեպքերը, երբ Brexit-ից հետո բնակության նախնական կարգավիճակ ստացած ԵՄ քաղաքացիներին հայտնել են, որ այդ կարգավիճակը նրանց տրվել է սխալմամբ։

Հայցվորների կարծիքով՝ նախարարությունը մարդկանց զրկել է իրավունքներից՝ չապահովելով համաձայնագրով նախատեսված երաշխիքները, այդ թվում՝ որոշումը բողոքարկելու հնարավորությունն ու դրա համաչափության գնահատումը։ Այդ գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվի, որ մարդիկ իրենց կյանքը կառուցել են Մեծ Բրիտանիայում՝ ապավինելով նախկինում տրված թույլտվություններին։

Գերատեսչության քաղաքականությունից տուժածների թվում են իտալական ծագում ունեցող Բրազիլիայի քաղաքացիներ։ Իտալիայի օրենսդրության համաձայն՝ նրանցից ոմանք կարող են ի ծնե համարվել Իտալիայի քաղաքացիներ՝ ծագման հիմքով (jure sanguinis)։ Սակայն բրիտանական իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ նրանց կարգավիճակ են տրամադրել սխալմամբ, քանի որ դիմումը ներկայացնելու պահին նրանք իտալական անձնագիր չեն ունեցել։

2026 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը փոխել է մոտեցումը․ այժմ գերատեսչությունը պատրաստ է ճանաչել ի ծնե իտալական քաղաքացիությունը, եթե դիմողը ներկայացնի քաղաքացիության հաստատում և jure sanguinis սկզբունքով այն ձեռք բերելու վերաբերյալ փաստաթղթեր։

The3million-ի ղեկավարի պարտականությունները կատարող Մոնիք Հոքինսը հայտարարել է, որ իշխանությունները մարդկանց զրկում են համաձայնագրով նախատեսված երաշխիքներից՝ հիմնվելով սեփական եզրակացության վրա, թե այդ մարդիկ չեն մտնում դրա գործողության շրջանակի մեջ։ Նրա խոսքով՝ իտալացի քաղաքացիների նկատմամբ քաղաքականության փոփոխությունը ցույց է տալիս, որ գերատեսչությունն ի վիճակի է վերանայել որոշումները՝ սխալներ հայտնաբերելուց հետո։

Կազմակերպությունը դատարանին խնդրում է անօրինական ճանաչել «սխալմամբ» տրամադրված կարգավիճակի չեղարկման քաղաքականությունը և պարտավորեցնել նախարարությանը շտկել հրապարակված կանոնների համապատասխան դրույթները։

Սա Brexit-ի մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ առաջին դատական վեճը չէ։ 2022 թվականին Բարձր դատարանն անօրինական էր ճանաչել այն կանոնները, որոնք ԵՄ քաղաքացիներին պարտավորեցնում էին նախնական կարգավիճակի ժամկետը լրանալուց հետո կրկին դիմել՝ մշտական կարգավիճակ ստանալու համար։ Այն ժամանակ հայցը ներկայացրել էր համաձայնագրի պահպանմանը հետևող Անկախ վերահսկող մարմինը՝ the3million-ի աջակցությամբ։

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը չի կարող մեկնաբանել իրավիճակը, քանի դեռ դատական քննությունը շարունակվում է։

«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)

«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Փաշինյանի այն խոսքը, թե հայերը «առաջին քրիստոնյա ժողովուրդը չեն», մանիպուլյատիվ է․

Քրիստոնեությունը Հայաստանում 301 թվականին միանգամից չհայտնվեց․ Գրիգոր Լուսավորիչը քարոզում էր, իսկ դեռ 3-րդ դարում Հայաստանի հարավում քրիստոնեական համայնքներ կային։ Հավատքը Հայաստան էր հասնում նաև Միջագետքի ու Եդեսիայի կողմից։
     301 թվականը այն տարին է, երբ քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն։ Վատիկանի պաշտոնական փաստաթղթերում էլ Հայաստանը նշվում է որպես առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը և հռչակել պետական կրոն։
     Այս պատմությունն այնպես ներկայացնելը, որ կարծես հայ ժողովրդի կապը քրիստոնեության հետ սկսվել է միայն պետական որոշումից կեղծ է և նսեմացնում է մեր պատմությունը։
     Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ գործողությունների և պատմության դասագրքերի շուրջ եղած վեճերի ֆոնին այս խոսքը խիստ մտահոգիչ է․ այն միտումնավոր թուլացնում է Հայաստանի պատմական հենասյուներից մեկը։ Իմ կարծիքով՝ նման քայլերն օգուտ են տալիս թուրքական շահերին, որոնց իշխանությունն այսօր սպասարկում է։
     Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին և մյուս «նորաձև» կրթված իշխանականներին ուսումնասիրել իրական պատմությունը և չխեղաթյուրել Հայաստանի գլխավոր արժեքները՝ փորձելով նսեմացնել մեր քրիստոնեական ու մյուս պատմական ինքնությունը»։

Մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Կյանքի 88-րդ տարում մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան։

Մեծանուն դերասանուհու դուստրը՝ Օլգա Շուկշինան, հայտնել է, որ մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել։

Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի հրաժեշտի արարողությունը կկայանա Կունցևոյի սրահում երեքշաբթի օրը, իսկ հուղարկավորումը տեղի կունենա Նովոդևիչի գերեզմանատանը։

«Ես հեղափոխության կողմնակից չեմ». Լուկաշենկոն խոսել է 1917 թվականի իրադարձությունների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի աջակցում հեղափոխություններին և չի ցանկանում երկրում նման իրադարձությունների կրկնություն։ Այս մասին հայտնում է ԲելՏԱ գործակալությունը։

«Հեղափոխությունների սահմանաչափը վաղուց սպառվել է։ Ես հեղափոխության կողմնակից չեմ և, որպես պատմաբան, չեմ ուզում, որ դա կրկնվի մեզ մոտ», — ասել է Լուկաշենկոն Մոգիլյովի մարզի Գովյադի ագրոքաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Բելառուսում նոյեմբերի 7-ը շարունակում են նշել որպես Հոկտեմբերյան հեղափոխության օր, քանի որ ավագ սերնդի շատ ներկայացուցիչների համար այդ ամսաթիվը մեծ նշանակություն ունի։

«Բայց մեզ այլևս հեղափոխություններ պետք չեն», — ընդգծել է Լուկաշենկոն։

Միաժամանակ նա անդրադարձել է նաև հեղափոխական իրադարձությունների դրական հետևանքներին՝ նշելով, որ դրանք բելառուսական հողերին անկախություն ձեռք բերելու հնարավորություն են տվել։ Նրա խոսքով՝ այդ անկախության ակունքները վերաբերում են հենց այդ ժամանակաշրջանին։

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը


Հայաստանի գրողների միությունից «Հրապարակին» հայտնեցին, որ տարիներ շարունակ տեւած դատական գործընթացում միությունը հաղթել է։ 2 տարի 7 ամիս տեւած դատական քննութ…

Դատարանում կքննվի Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործը

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը ։ 2016 թվականի նոյեմբերի 9-ին` ժամը 15։30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Տիգրան Մեծի 23/1), նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական նիստը։

Անդրանիկ Թևանյանը գտնվում է բանտային կալանքում մոտ 6 ամիս, իսկ Արեգնազ Մանուկյանը 2 ամսից ավել բանտային կալանքից հետո, երեք ամիս ժամկետով և հաղորդակցության սահմանափակումներով գտնվում է տնային կալանքում։

«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան

«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարոն Ավինյա՛ն, սա՞ է մայրաքաղաքի քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին… Ավաղ…
     Նկարը տեսա և ափսոսանք ապրեցի ծախսված միլիարդնեդի համար, որ մասնագիտական մոտեցման դեպքում կարող էինք լրիվ այլ արդյունք տալ։ Քաղաքապետ հրավիրես ծառատունկի ու տրամադրես ԽՈՏԱՆՎԱԾ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ուսանողական օրինակ… Սա՞ էր բնութագրով պահանջված, ո՞վ էր այն գրել, իսկ եթե ոչ՝ օրենք եք խախտել և գնել պահանջին չհամապատասխանող տնկանյութ։
     Ստորև շարադրում եմ տնկանյութի դեֆեկտները և տեղադրում նույն տնկիի վիճակը ուղղումներիցս հետո, որ սովորել ցանկացողները, գիտելիք ստանան և երբեք խոտան չտնկեն, այն էլ 70.000- 90.000 դրամ վճարելով։
     1. Կենտրոնական ուղեկցող ցողունը (центральный проводник) հստակ ձևավորված չէ։ Խախտված է ծառի հիմնական առանցքի շարունակականությունը՝ տնկիի ուղիղ աճի երաշխիքը։
     2. Կմախքային ճյուղերը սխալ են ձևավորված։ Դրանք անհամաչափ են բաշխված և չեն ապահովում սաղարթի հավասարակշռված կառուցվածքը։
     3. Առկա են բազմաթիվ մրցակցող ուղղահայաց շիվեր, որոնք առաջացել են հիմնականում սաղարթի վերին հատվածում է։
     4. Խիստ արտահայտված են նախկինում արված սխալ էտի հետքերը՝ բազմաթիվ նոր ցախավելանման շիվեր։
     5. Սաղարթը նոսր է և անհամաչափ։
     6. Առկա են երկար, բարակ և թույլ զարգացած ճյուղեր, որոնց մի մասի կենսունակությունը լրացուցիչ ստուգման կարիք ունի։
     7. Խախտված է ճյուղերի ենթակայության սկզբունքը։ Կմախքային ճյուղերն ու կենտրոնական առաջնորդը չունեն ճիշտ ձևավորված փոխհարաբերակցություն։
     8. Բացակայում է տնկարանում պատշաճ ձևավորված, տեսակին բնորոշ սաղարթը։
     Այսպիսով, լուսանկարում պատկերված տնկին ունի ձևավորման լուրջ թերություններ և չի համապատասխանում որակյալ, պատշաճ ձևավորված տնկանյութի մասնագիտական ակնկալիքներին։ Սա հակիրճ գնահատականն է զուտ սաղարթի մասով»։