Սլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը


Սլովակիան պատրաստ է դիմել Եվրոպական դատարան, եթե Եվրոպական հանձնաժողովը պահանջի դադարեցնել ռուսական նավթի մատակարարումը, հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Մենք դատական ​​հայց ենք ներկայաց…

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ նշված վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով «Skoda» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է արնանման հետքեր, իսկ «Skoda»-ից մոտ 30 մետր հեռավորության վրա համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

ՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասին

Ռուսաստանը բարձր մակարդակով ներկայացված կլինի «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովում, որը կանցկացվի դեկտեմբերին Մայամիում։ Ռուսական պատվիրակության կազմը կորոշվի միջոցառման նախօրեին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նրա խոսքով՝ սա ընդունված գործելակերպ է. պատվիրակությունների կազմի վերաբերյալ որոշումները սովորաբար ընդունվում են գագաթնաժողովից կարճ ժամանակ առաջ։

Պանկինը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես հրավիրել է Ռուսաստանին և բազմիցս հրապարակավ ցանկություն է հայտնել հանդիպմանը տեսնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Ռուսական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ գագաթնաժողովին։ Ամեն դեպքում մենք ներկայացված կլինենք բարձր մակարդակով», — ընդգծել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը։

«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան

«Այդքան խոսում ենք արտագաղթի մասին, բայց հարց չենք տալիս արտագաղթողների քանի՞ տոկոսն է արտագաղթել իրենց սեռական կողմնորոշման պատճառով»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են, և որ Հայաստանում իրենց հետապնդում են։ Գիտե՞ք՝ ինչի համար․ բնակության իրավունք ստանալու համար։ Նրանց մի մասը գուցե իսկապես այդ խնդիրն ունի, մի մասը ակնհայտորեն չունի, քրեական ենթամշակույթի մարդիկ են, բայց «պետքի հըմար» ա, անում են»,- նշել է Փաշինյանը։

Ընդդիմադիրների կոնսոլիդացիային նաև միացել են Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը


Ընդդիմադիրների կոնսոլիդացիային նաև միացել են Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը

Օվալաձեւ աշխատասենյակ․ ամերիկյան պետության սիմվոլներից մեկը


Օվալաձեւ աշխատասենյակը Սպիտակ տան ամենակարեւոր եւ սիմվոլիկ նշանակություն ունեցող տարածքներից է, որն այլ սիմվոլների հետ մեկտեղ՝ հանդիսանում է ամերիկյան պետակա…

ԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցությունները

Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի և Դանիայի առաջնորդները Մեծ Բրիտանիային և Եվրամիությանը կոչ են արել արագացնել ԵՄ էլեկտրաէներգիայի ներքին շուկա թագավորության վերադարձի շուրջ բանակցությունները, գրել է The Guardian-ը։

Նրանց կարծիքով՝ ավելի սերտ համագործակցությունը թույլ կտա նվազեցնել էներգիայի արժեքը և ընդլայնել Հյուսիսային ծովում վերականգնվող էներգետիկայի զարգացման հնարավորությունները։

Համապատասխան ուղերձն ուղարկվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ ԵՄ–Մեծ Բրիտանիա սպասվող գագաթնաժողովին ընդառաջ, որը պետք է կայանա նոյեմբերի 20-ին Բրյուսելում։

«Մենք կոչ ենք անում ձեզ և Մեծ Բրիտանիային գագաթնաժողովում համաձայնության գալ այս բանակցություններն ավարտելու հետագա քայլերի շուրջ», — նշվել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և մյուս չորս երկրների վարչապետների ստորագրած նամակում։

Ուղերձի հեղինակները Մեծ Բրիտանիան անվանել են էներգետիկ անցման կարևոր գործընկեր և ընդգծել, որ նրա ինտեգրումը ԵՄ էլեկտրաէներգիայի ներքին շուկային անհրաժեշտ է Հյուսիսային ծովի ներուժը բացահայտելու և տարածաշրջանն աշխարհում մաքուր էներգետիկայի խոշորագույն կենտրոնը դարձնելու համար։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան և եվրոպական ևս ինը երկրներ պայմանավորվել էին արագացնել ծովային հողմաէներգետիկայի զարգացումը 2030-ական թվականներին և Հյուսիսային ծովում էներգետիկ ցանց ստեղծել։ Սակայն ԵՄ էլեկտրաէներգիայի ներքին շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բարդացնում է նման նախագծերի զարգացումը և ավելացնում ծախսերը։

Շուկա վերադարձը կարող է Լոնդոնից պահանջել ֆինանսական մուծումներ ԵՄ բյուջե, այդ թվում՝ պակաս զարգացած տարածաշրջանների աջակցության հիմնադրամներ։ Բրիտանացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ հարկատուների միջոցները կուղղվեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքային նախագծերին։

Համաձայնագրի կողմնակիցները պնդում են, որ էներգետիկ շուկաների ավելի սերտ ինտեգրումը թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել էլեկտրաէներգիայի առևտուրը և նվազեցնել բրիտանացի սպառողների ծախսերը։ Ոլորտային Energy UK կազմակերպության գնահատմամբ՝ ներկա պայմանների պահպանման դեպքում 2026–2029 թվականներին Մեծ Բրիտանիայի լրացուցիչ ծախսերը կարող են կազմել 10 միլիարդ ֆունտ սթեռլինգ՝ էներգիայի ավելի բարձր վճարների և բյուջետային մուտքերի կրճատման հետևանքով։

Առաջիկա գագաթնաժողովում կողմերը նաև ակնկալում են համաձայնագրեր կնքել սննդամթերքի և խմիչքների առևտրի, ածխածնային արտանետումների կրճատման և երիտասարդական փոխանակումների վերաբերյալ։

«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան

«Հավաքների շարք ենք սկսում մեր հանրության տարբեր ակտիվ գործիչների հետ և ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր քայլերի հաջորդականությունը։ Այսօր այն կուսակցությունները, որոնք միացել են «ալիևյան սահմանադրությանը» դեմ գնալու պրոցեսին, ներկա էին հավաքին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որպեսզի մեր հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները, և խոսենք մեր անկախության վերահաստատման մասին»,- ընդգծեց Կարապետյանը։