Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը (ֆոտո)

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում է նաեւ ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)

«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին…
     Նախկին 600դր-ի փոխարեն, հիմա 900դր» գրառմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զգուշացե՛ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։Կիբեռոստիկանությունից հայտնում են՝ դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

Իրաապահ մարմինը հիշեցնում է՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

• Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։

• Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։

• Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։

• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։

• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

«Հիշե՛ք․ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք Ձեր անձնական տվյալները»,-նշում են Կիբեռոստիկանությունից։

Զբոսաշրջային այցելությունները հոկտեմբերին աճել են 34 տոկոսով. նախնական տվյալներ

2026-ի հոկտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը, նախնական տվյալներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 34%-ով՝ հնարավոր է հասնելով շուրջ 285 հազարի։ Այս…

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի օրոք շանս չունի վերադառնալու»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի օրոք շանս չունի վերադառնալու»․ Մանե Թանդիլյան

«Ադրբեջանը մեր ռազմագերիներին չի պահում որևէ բանի դիմաց փոխանակելու, այս իշխանություններն անգամ չեն էլ քննարկում այդպիսի հարցեր, բայց եթե խաղաղություն է և մենք խոսում ենք իսկական խաղաղության մասին, առաջին հերթին այդ մարդկանց վերադարձնելով է սիմվոլիզացվելու խաղաղության գնալու գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Ադրբեջանը Հայաստանին չի դիտարկում որպես գործընկեր, ում հետ ինքը խաղաղություն է կնքում, նա Հայաստանին՝ ՀՀ իշխանություններով հանդերձ, դիտարկում է որպես մի տարածք, որից ինքը ժամանակի ընթացքում կորզելու է ամեն բան՝ կախված իրավիճակից, և ընդհանրապես չի ուզում գերիների մասով որևէ գործողություն անել։ Նրանց պահելու է այնքան, որքան այս իշխանությունները լինեն ղեկին։ Ինչ-որ մարդիկ ինչ-որ փուլերում կգան, բայց ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի օրոք ուղղակի շանս չունի վերադառնալու, որովհետև այդ մարդիկ նաև մեր պայքարի, Արցախի ինքնորոշման իրավունքի սիմվոլներ են Ադրբեջանի աչքում»,- շարունակել է Թանդիլյանը։

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարին, որով ավարտվեց 44-օրյա պատերազմը։

Պետերբուրգի օդանավակայանը փակ է․ Ուկրաինայի նոր հուժկու գրոհը


Անցած գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կիրիշի քաղաքի արդյունաբերական գոտու վրա, հայտարարել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն…

Շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումները

Նոյեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ սպանության մեղադրանքով կալանավորված 69-ամյա տղամարդը Կապանի Բաղաբուրջ թաղամասում գտնվող տան հարակից անասնագոմի տանիքում զենք-զինամթերք է պահում։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով։

Նույն օրը գրանցվել են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Սիլիկյան թաղամասում՝ Սպանդարյան կայարանի տարածքում։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, երկու նռնակ՝ պայթուցիչներով, և 30 փամփուշտ։

Կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Նոյեմբերի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Կորեայի ձորի հասցեներից մեկի մոտ։ Նրա նշած վայրում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, երեք նռնակ և 156 փամփուշտ։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող կիսակառույց շենքում։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան, մեկփողանի և երկփողանի չորս հրացան, թմբուկավոր և գազային ատրճանակներ, նռնակներ, պայթուցիչներ, գնդացիրի և ինքնաձիգի 570 փամփուշտ և այլ զինամթերք։

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև նոյեմբերի 5-ին։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Աբովյան քաղաքից Ջրաբեր տանող ճանապարհին։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, որսորդական և օդամղիչ հրացաններ, «Մակարով» տեսակի ատրճանակ, տարբեր տեսակի ինը նռնակ և 241 փամփուշտ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքում օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Իսկ կամավոր հանձնման դեպքում, օրենքով սահմանված պայմանների պահպանմամբ, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և օգտվեք օրենքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունից։

Իսրայելի նախագահն ընդդիմադիր առաջնորդին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նոյեմբերի 8-ին ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Էյզենքոթին պաշտոնապես հանձնարարել է ձևավորել…

Թրամփ․ Հույս ունեմ մահից հետո դրախտում հայտնվել, չեմ ուզում դժոխք ընկնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է մահից հետո դրախտ ընկնել, քանի որ իրեն կրոնասեր մարդ է համարում։ Այս մասին նա խոսել է նոյեմբերի 8-ին՝ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հույս ունեմ։ Չեմ ուզում դժոխք ընկնել», — պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, թե արդյոք ակնկալում է դրախտում հայտնվել։

Զրույցի ընթացքում լրագրողը Թրամփին հիշեցրել է զոհված պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրքի հիշատակի արարողության ժամանակ նրա ելույթի մասին։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահը խոստովանել էր, որ ատելություն է զգում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ և նրանց լավը չի ցանկանում։

Հարցազրուցավարը հետաքրքրվել է՝ արդյոք Սպիտակ տան ղեկավարը կկարողանար ներել իր ընդդիմախոսներին, եթե դա դրախտ ընկնելու անհրաժեշտ պայման դառնար։ Թրամփը բացասական պատասխան է տվել՝ բացատրելով, որ նման հայտարարությունն անկեղծ չէր լինի։

Ամերիկացի առաջնորդն իր հակառակորդներին անվանել է անազնիվ մարդիկ, որոնք, իր կարծիքով, զգալի վնաս են հասցրել երկրին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հանդեպ իր սերը շատ ավելի ուժեղ է, քան քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր բարի զգացմունքները։

Ծնողներին, քրոջն ու ևս 7 անձի սպանած լեհ երիտասարդը մահացել է հիվանդանոցում


Կրակովի (Լեհաստան) Գլխավոր շուկայի հրապարակում հրաձգություն իրականացրած անձը այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում։ Այդ մասին հայտնել է Մալոպոլսկի ոստիկանո…