Reuters. Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից և պատրաստվում հանրապետականների շրջանում առաջնորդության համար պայքարին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախընտրական քարոզարշավի վերջին օրերին փոխել է ռազմավարությունը՝ շեշտը դնելով ոչ թե նախագահ Դոնալդ Թրամփի, այլ իր սեփական քաղաքական օրակարգը ձևավորող հարցերի վրա։ Այս քայլը կարող է առաջին նշանը լինել այն բանի, թե ինչպես է Վենսը մտադիր ինքնուրույն քաղաքական գիծ կառուցել այն պայմաններում, երբ հանրապետականները պատրաստվում են հետթրամփյան դարաշրջանին, հայտնում է Reuters-ը։

Գործակալությունը վերլուծել է սեպտեմբերին կայացած Հանրապետական կուսակցության համագումարից հետո Վենսի վեց ելույթները։ Վերլուծության համաձայն, փոխնախագահը հանրապետականների դիրքորոշումը հիմնականում ներկայացրել է իր սեփական առաջնահերթությունների՝ տնտեսական ազգայնականության, արտաքին քաղաքականության մեջ զսպվածության և հասարակական անվտանգության միջոցով։

Ռազմավարությանը ծանոթ երկու աղբյուրների տվյալներով, Վենսն ու նրա խորհրդականներն այս թեմաները քաղաքական առումով հեռանկարային էին համարում և կարծում էին, որ փոխնախագահը կարող է դրանց մասին համոզիչ խոսել՝ շնորհիվ իր փորձի։ Թեև Թրամփը նույնպես այս գաղափարները ներառել է MAGA շարժման մեջ, Վենսն աստիճանաբար դարձել է նման քաղաքական գծի գլխավոր կողմնակիցներից մեկը։

Նախագահի ժողովրդականության անկման պայմաններում, որը, հարցումների համաձայն, բացասաբար էր անդրադառնում հանրապետական թեկնածուների դիրքերի վրա, Վենսը գրեթե չէր անդրադառնում վարչակազմի առավել վիճահարույց որոշումներին՝ Իրանի դեմ պատերազմին և միգրանտների արտաքսումներին։ Երեքշաբթի հանրապետականները միջանկյալ ընտրությունների արդյունքներով կորցրին վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ։

Չորեքշաբթի փոխնախագահն ավելի հստակ փորձ արեց ուրվագծելու սեփական դիրքորոշումը՝ սոցիալական ցանցերում հրապարակելով քվեարկության արդյունքների կոշտ գնահատականը։ Նա հանրապետականների պարտությունը կապեց Իրանի դեմ պատերազմի հետ, կոչ արեց հնարավորինս արագ ավարտել հակամարտությունը, ավելի մեծ ուշադրություն դարձնել ամերիկացիների համար կյանքի մատչելիությանը, վերանայել արտաքին քաղաքական հարաբերությունները և փոխել Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը։

Այսպիսով, Վենսն առաջին անգամ բացահայտ հանդես եկավ պատերազմն ավարտելու օգտին։ Միաժամանակ, Սպիտակ տան և փոխնախագահի հաղորդակցություններին ծանոթ երեք աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ նրա հրապարակումը չէր նշանակում խզում Թրամփի հետ։ Նրանք հայտնել են, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը նախապես տեղյակ էր պատրաստվող հայտարարության մասին։ Ինքը՝ Թրամփը, սակայն, շարունակեց պաշտպանել ռազմական գործողությունը՝ թեև ընդունեց, որ դրա հետևանքով բենզինի գների աճն ազդել է հանրապետականների արդյունքների վրա։

«Ես ոչինչ չէի փոխի»,— չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է նախագահը։

Reuters-ին չի հաջողվել պարզել՝ արդյոք Թրամփը տեղյակ էր Վենսի հրապարակման մասին մինչև դրա հայտնվելը։ Նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, և որոշ պահպանողական դաշնակիցներ հրապարակայնորեն աջակցել են փոխնախագահի դիրքորոշմանը։

Հանրապետական ռազմավար Մայքլ Ռիչիի՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակներ Ջոն Բեյների և Փոլ Ռայանի նախկին խորհրդականի կարծիքով՝ Վենսի գործողությունները նրան բերել են պահպանողական շարժման ապագայի և 2028 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջնահերթությունների շուրջ քննարկման կենտրոն։

«Չափազանց պարզունակ է համարել, թե նա պարզապես Թրամփից հեռանալու ուղիներ է փնտրում։ Խոսքը փոխնախագահի ամբիոնն օգտագործելու մասին է՝ քաղաքական քննարկման ուղղությունը սահմանելու համար»,— ասել է Ռիչին։

Վենսը դեռ չի հայտարարել 2028 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին, իսկ Թրամփը չի աջակցել որևէ հնարավոր իրավահաջորդի։ Սակայն փոխնախագահը համարվում է ամենահավանական հավակնորդներից մեկը։ Հաղթելու համար նրան, հավանաբար, անհրաժեշտ կլինի պահպանել Թրամփի ընտրական կոալիցիայի զգալի մասը՝ միաժամանակ հեռու մնալով նրա քաղաքականության առավել ոչ ժողովրդական կողմերից։

Միաժամանակ, Վենսի սեփական ռազմավարությունը հանրապետականներին չպաշտպանեց պարտություններից այն նահանգներում, որտեղ նա մասնակցել էր քարոզարշավին։ Նրա աջակցությունը ստացած քարոզչական որոշ հնարքներ նույնպես կարող էին գործել կուսակցության թեկնածուների դեմ։

Նախագահական մրցավազքի մյուս հնարավոր մասնակիցներն արդեն ներկայացրել են հանրապետականների անհաջողության իրենց բացատրությունները։ Սենատոր Թեդ Քրուզը հայտարարել է, որ կուսակցությունը բավարար ուշադրություն չի դարձրել կյանքի թանկությանը։ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը քննադատել է պարտված թեկնածուների՝ տրանսգենդերության հարցերի վրա չափազանց մեծ շեշտադրումը և նշել, որ նրանք բավարար չափով հաշվի չեն առել տվյալների մշակման կենտրոնների կառուցման և արհեստական բանականության զարգացման առնչությամբ ընտրողների մտահոգությունները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս հարցի վերաբերյալ դեռ չի արտահայտվել։

Քարոզարշավի վերջին օրերին Վենսն ընտրողներին կոչ էր անում աջակցել հանրապետականներին՝ խոստանալով հետաքննել առողջապահության և անապահովներին աջակցության դաշնային ծրագրերում խարդախությունները։

Նա այս հարցերը կապում էր վարչակազմի միգրացիոն քաղաքականության և կյանքի թանկության հետ՝ գրեթե չհիշատակելով Իրանի դեմ պատերազմն ու բենզինի գները և հազվադեպ տալով Թրամփի անունը։

Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին։

Նա Հայաստան է ժամանելՀայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում։

Իրանը վերականգնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում վնասված նավթային օբյեկտների և պահեստարանների 80%-ը

Իրանում ավարտվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ 40-օրյա պատերազմի ընթացքում վնասված նավթային օբյեկտների և պահեստարանների վերականգնման աշխատանքների շուրջ 80%-ը։ Ենթակառուցվածքն ամբողջությամբ նախատեսվում է վերականգնել մինչև նոյեմբերի վերջը, հայտնել է Իրանի ազգային նավթային ինժեներաշինարարական ընկերության (NIOEC) գլխավոր տնօրեն Մոհամմադ Մեշքինֆամը, փոխանցում է Tasnim-ը։

Ըստ նրա, աշխատանքներն իրականացնելու համար կապալառուին ընտրել են ընդամենը երեք օրում՝ չնայած պատերազմական պայմաններին և սահմանափակումներին։ Մոտ երկու ամսվա ընթացքում մասնագետները կատարել են շուրջ 60 հազար դյույմ եռակցման աշխատանքներ։

Մեշքինֆամը նշել է, որ անձնակազմի շուրջօրյա աշխատանքի շնորհիվ Թեհրանում վառելիքի բաշխումը հաջողվել է վերականգնել Թեհրանի նահանգում գտնվող Ռեյ նավթաբազայի և այլ նավթապահեստարանների վնասվելուց մոտ երկու շաբաթ անց։ Այժմ մայրաքաղաքում նավթամթերքի մատակարարումները կայուն են և, ընկերության ղեկավարի պնդմամբ, նույնիսկ գերազանցում են նախկին ծավալները։

Վերականգնման ծրագիրը ներառում է երկու հիմնական ուղղություն՝ նավթամթերքի փոխադրման և բաշխման վերսկսում, ինչպես նաև պահեստարանների կառուցում և պայմանագրով նախատեսված այլ աշխատանքների կատարում։ Փոխադրման օբյեկտների պատրաստվածության աստիճանը հասել է մոտ 60%-ի, մինչդեռ վնասված ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ընդհանուր առաջընթացը կազմում է շուրջ 80%։

Հիմնական դժվարություններից մեկը Մեշքինֆամը համարել է սկզբնական փուլում պատրաստի նախնական նախագծի բացակայությունը։ Աշխատանքներն արագացնելու համար նախագծումն ու շինարարությունն իրականացվել են զուգահեռ՝ միաժամանակ հստակեցնելով անհրաժեշտ աշխատանքների ծավալը։

NIOEC-ի ղեկավարը նշել է, որ Իրանի նավթավերամշակման և նավթամթերքի բաշխման ազգային ընկերության, ինժեներաշինարարական ընկերության և կապալառուների միջև համակարգված աշխատանքը թույլ է տվել արագացնել վառելիքային ենթակառուցվածքի վերականգնումը։

«Ի՞նչ կպատահի, եթե Ամուլսարի` ուրան պարունակող ոսկու հանքաքարը հայտնվի ցիանիդային հարթակում». Տիգրան Աբգարյան

«Ի՞նչ կպատահի, եթե Ամուլսարի` ուրան պարունակող ոսկու հանքաքարը հայտնվի ցիանիդային հարթակում». Տիգրան Աբգարյան

Բնապահպան և էկոտուրիզմի մասնագետ Տիգրան Աբգարյանը գրել է. «Ի՞նչ կպատահի, եթե Ամուլսարի` ուրան պարունակող ոսկու հանքաքարը հայտնվի ցիանիդային հարթակում՝ հասկանալի լեզվով:
     Ոսկու ցիանիդային կորզումը հանքի աշխատողների համար վտանգավոր պրոցես է, հաշվի առնելով հետևանքները անվտանգության կանոնների խախտման դեպքում (լավագույն դեպքում՝ ծանր թունավորում): Նրանց հիմնական խնդիրն է վերածել հանքաքարը հեղուկի և այդ հեղուկից զտել ոսկին:
     Ինչպե՞ս:
     Ոսկու կորզման հարթակներում գործում է հետևյալ պրոցեսը, որի պարզեցված տարբերակը ներկայացնեմ ստորև:
     1. Նախքան ոսկու հանքաքարի դատարկելը ջրի ցիանիդային լուծույթ, ջրին նախապես ավելացնում են կիր՝ CaO (կալցիումի օքսիդ), որը ջրի հետ առաջացնում է հանգած կիր՝ Ca(OH)₂ կալցիումի հիդրօքսիդ: Սրա մասին մանրամասն մի փոքր հետո:
     2. Կրաջրին ավելացնում են նատրիումի ցիանիդ NaCN և հանքաքարը թթվածնի առկայությամբ դատարկում են այդ լուծույթի մեջ: Արդյունքում առաջանում է նատրիումի և ոսկու միացություն (նատրիումի դիցիանոաուրատ):
     4Au + 8NaCN + O₂ + 2H₂O → 4Na[Au(CN)₂] + 4NaOH
     Հարց՝ ի՞նչ գործ ունի այստեղ կիրը: Երբ ջրին ավելացնում են NaCN, նա սկսում է ռեակցիայի մեջ մտնել ջրի հետ առաջացնելով ցիանաթթու: Սա մահացու անգույն ու գրեթե անհոտ գազ է, որ անջատվում է լուծույթի մակերեսից: Անզեն աչքով հնարավոր չէ նկատել: Հանգած կիրը կանխարգելում է ցիանաթթվի առաջացումն ու հիմնարկի աշխատողների թունավորումը:
     3. Եվ այսպես, կա մի խառը զանգված, բաղկացած հանքաքարի լուծման արդյունքում առաջացած կեղտաջրից, կրաջրից ու ոսկու միացությունից: Հարկավոր է այն զտել, անջատելով ոսկին: Դրա համար այդ խառը լուծույթին են ավելացնում ակտիվացված ածուխ, որին «մագնիսի պես» կպչում է դիցիանոաուրատը 4Na[Au(CN)₂.
     4. Ածուխից այդ միացությունն անջատելու համար այն հանում, «լվանում են» նատրիումի հիդրօքսիդի + թարմ ցիանիդի մեջ,
     C(ածուխ) · Na[Au(CN)₂] → (NaOH + NaCN; 120 °C, ճնշում) C(մաքուր ածուխ) + Na⁺ + [Au(CN)₂]⁻
     և ենթարկում են էլեկտրոլիզի, որի արդյունքում ոսկին նստվածքի տեսքով հավաքվում է հատակին:
     4Na[Au(CN)₂] + 4NaOH → 4Au↓ + 8NaCN + O₂↑ + 2H₂O
     5. Ոսկին հավաքում, չորացնում ու հալում են, իսկ կեղտաջրերն ու օգտագործված քիմիական միացությունները լցում պոչամբար, ինչպես օրինակ նկարում պատկերված Տանզանիայի ոսկու հանքում (Աֆրիկա, Geita Gold Mining TSF).
     Հիմա. ի՞նչ կպատահի, եթե հանքաքարը պարունակի ուրանի միացություններ (օթենիտ Ca(UO₂)₂(PO₄)₂ · (10–12)H₂O կամ մեթատորբերնիտ Cu(UO₂)₂(PO₄)₂ · 8H₂O), որոնք հայտնաբերվել են Ամուլսարի 1952-1954 թթ. հետախուզության արդյունքում:
     1. Նախապատրաստած լուծույթին ավելացնում են հանքաքարը:
     Տեղի է ունենում անկանխատեսելի ռեակցիա: Սկսվում է «կռիվ»՝ ով շուտ «կուտի» ցիանիդը. ոսկի՞ն թե՞ ուրանի միացությունը: Հաղթում է ուրանի միացությունը, որի արդյունքում սկսվում է ցիանային «սով»: Այսինքն ավելանում է ցիանիդի ծախսը:
     2. Cu[(UO₂)(PO₄)]₂ + 7NaCN + H₂O → Na₂[Cu(CN)₃] + 2UO₂²⁺ + 2PO₄³⁻ + 5Na⁺ + 0.5(CN)₂ + 2OH⁻
     Կա մի անակնկալ ևս. արդյունքում անջատվում է նոր թունավոր գազ՝ դիցիան (CN)₂ որի դեմ կիրն ի վիճակի չէ պատշաճ պայքարել:
     3. Հիմա պատկերացնենք, որ ցիանիդի քանակությունը ստիպված եռապատկել են: Կեղտաջրում կգոյանան երեք տիպի միացություններ.
     ա) Na[Au(CN)₂] (ոսկու միացություն)
     բ) Na₂[Cu(CN)₃] (մեթատորբերնիտի պղինձը)
     գ) Ուրանի կարբոնատներ
     4. Սկսում են որսալ ոսկին ածուխով: Ածուխը լցվում է պղձով, մասնակիորեն հավաքելով նաև ուրանի կարբոնատները, դառնալով ռադիոակտիվ.
     C(ածուխ) + Na⁺ + [Cu(CN)₂]⁻ → C(ածուխ) · Na[Cu(CN)₂]
     C(ածուխ) + 4Na⁺ + [UO₂(CO₃)₃]⁴⁻ → C(ածուխ) · Na₄[UO₂(CO₃)₃]
     Ուրանի կարբոնատների մնացած մասը օգտագործված ցիանիդային լուծույթի, կրաջրի ու կեղտաջրերի հետ լցվում է պոչամբար, դարձնելով այն ռադիոակտիվ:
     5. Ածուխի վրա հավաքված խառը միացությունները գնում են «լվացման» և էլեկտրոլիզի: Ոսկուց բացի նստվածքի տեսքով հավաքվում է պղինձ և ուրանի երկօքսիդ կամ նատրիումի դիուրանատ.
     [Au(CN)₂]⁻ + e⁻ → Au↓ + 2CN⁻
     [Cu(CN)₃]²⁻ + e⁻ → Cu↓ + 3CN⁻
     2[UO₂(CO₃)₃]⁴⁻ + 6OH⁻ + 2Na⁺ → Na₂U₂O₇↓ + 6CO₃²⁻ + 3H₂O
     Հալման արդյունքում ստացվում է ոսկու, պղնձի և ուրանի միացություններով կեղտոտ, ռադիոակտիվ ձուլվածք: Ռադիացիան տարածվում է ամբողջ արտադրամասով, վարակելով ածուխը, լուծույթներն ու շրջապատը: Բացի այդ առաջանում է առողջության համար վտանգ ներկայացնող դիցիան գազ»:

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր


ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր…

Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել աղոթել Գարեգին Բ Կաթողիկոսի համար

Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նրա գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ուրախությունը կիսելու հնարավորությունից։ Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։

«Այսօր Հայաստանի իշխանությունները, որոնք եկեղեցու նկատմամբ հալածանքների քաղաքականություն են վարում, մեզ զրկել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի հետ այս օրվա ուրախությունը կիսելու հնարավորությունից։ Նա այսօր պետք է մեզ հետ լիներ, մասնակից դառնար այս հիշարժան, սրբազան և պատմական օրվա ուրախությանը, բոլորիս փոխանցեր Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու իր հայրապետական պատգամը»,- ասել է նա։

Եզրաս արքեպիսկոպոսի խոսքով՝ եկեղեցու դեմ հանդես եկող իշխանություններն ապօրինի և անհիմն մեղադրանքներով փորձում են խոչընդոտել Վեհափառ Հայրապետին՝ լքելու Հայաստանի սահմանները և այցելելու աշխարհի տարբեր երկրներում ապրող իր հոգևոր զավակներին։

«Բայց ինչ փորձությունների էլ ենթարկվի Եկեղեցին, ինչ խոչընդոտներ էլ հայտնվեն նրա ճանապարհին, այդ ամենը ժամանակավոր է։ Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են, իսկ Եկեղեցին շարունակում է իր զավակներին համախմբել Աստծո խոսքի շուրջ»,- նշել է արքեպիսկոպոսը։

Նա ընդգծել է, որ այս օրը պետք է վերահաստատել հավատարմության ուխտը Հայրենիքին, Սուրբ Եկեղեցուն և նախնիների սրբազան ժառանգությանը՝ միաժամանակ աղոթք բարձրացնելով Գարեգին Երկրորդի համար և մաղթելով նրան ուժ ու աստվածային զորակցություն հայրապետական ծառայության մեջ։

Մեկ օրում Լա Մանշով փոքր նավակներով Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 500 միգրանտ

Շաբաթ օրը ավելի քան 350 միգրանտ փոքր նավակներով հատել է Լա Մանշը և հասել Մեծ Բրիտանիա՝ ըստ բրիտանական ներքին գործերի նախարարության վերջին տվյալների։

Գերատեսչության հրապարակած վիճակագրության համաձայն, շաբաթ օրը նեղուցը հինգ նավակով հատել է 363 մարդ։

Մեկ օր առաջ՝ ուրբաթ, ևս 161 մարդ երեք նավակով ժամանել է Մեծ Բրիտանիա։ Դրանով ավարտվել է քառօրյա ժամանակահատվածը, որի ընթացքում նման անցումներ չէին արձանագրվել։

Այսպիսով, 2026 թվականի սկզբից ի վեր փոքր նավակներով Լա Մանշն արդեն հատել է 23 129 մարդ։

Չնայած շարունակվող ժամանումներին՝ այս ցուցանիշը մնում է զգալիորեն ցածր նախորդ տարվա ցուցանիշից. ամբողջ 2025 թվականի ընթացքում այս եղանակով Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 41 հազար միգրանտ։

Ներկայիս ցուցանիշը նաև տարվա այս ժամանակահատվածի համար ամենացածրն է 2022 թվականից ի վեր։ Այդ տարվա նոյեմբերի 7-ի դրությամբ Լա Մանշը հատել էր 39 939 մարդ։

Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել աղոթել Գարեգին Բ-ի համար

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ երկրից մեկնելուն և արտերկրում հավատացյալների հետ հանդիպելուն խոչընդոտելու փորձերի մեջ։ Այս մասին նա հայտարարել է Գարեգին Բ-ի գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ հավատացյալներին ուղղված ուղերձում։

«Այսօր Հայաստանի իշխանությունները, որոնք Եկեղեցու հալածանքի քաղաքականություն են վարում, մեզ զրկել են այս օրվա ուրախությունը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կիսելու հնարավորությունից»,- ասել է արքեպիսկոպոսը։

Ըստ նրա, կաթողիկոսը պետք է ներկա լիներ հանդիսավոր միջոցառմանը, հավատացյալներին փոխանցեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու իր հայրապետական պատգամը։

Սակայն, ինչպես նշել է արքեպիսկոպոսը, իշխանությունները փորձում են խոչընդոտել նրա մեկնումը Հայաստանից։

«Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանություններն ապօրինի և անհիմն մեղադրանքների միջոցով փորձում են խոչընդոտել Նորին Սրբության՝ Հայաստանի սահմաններից դուրս գալուն և աշխարհի տարբեր երկրներում ապրող իր հոգևոր զավակներին այցելելուն», — հայտարարել է նա։

Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ, չնայած առաջացող դժվարություններին, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակելու է համախմբել հավատացյալներին։

«Ինչ փորձություններ էլ բաժին ընկնեն Եկեղեցուն, ինչ խոչընդոտներ էլ առաջանան նրա ճանապարհին, այդ ամենն անցողիկ է։ Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են, իսկ Եկեղեցին շարունակում է իր զավակներին համախմբել Աստծո խոսքի շուրջ», — ասել է Ներսիսյանը։

Նա նաև հավատացյալներին կոչ է արել աղոթել Գարեգին Բ-ի համար՝ մաղթելով նրան հոգևոր ամրություն, ուժ և Աստծո օգնությունը հայրապետական ծառայության մեջ։ Ուղերձի ավարտին արքեպիսկոպոսը եկեղեցու հետևորդներին կոչ է արել վերահաստատել իրենց հավատարմությունը Հայրենիքին, Հայ Առաքելական Եեկեղեցուն և նախնիների ժառանգությանը։

ՌԴ դեսպանը Հայաստանին կոչ է արել հստակեցնել ինտեգրացիոն ուղղությունը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։

Ըստ նրա, հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ Հայաստանի որոշումը կազդի նաև երկու երկրների տնտեսական համագործակցության վրա։

«Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց, իհարկե, այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։

Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանը հայտարարել է ազգային անվտանգության ապահովման համակարգի վերանայման մասին, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և արտաքին քաղաքական ու արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ուղեգիծ է որդեգրել։ 2025 թվականին երկիրը նաև օրենք է ընդունել Եվրոպական միությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին։

Կոպիրկինը նշել է, որ ռուսաստանյան կողմը բացահայտ հայտարարում է, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր ինտեգրացիոն ուղղությունը։