Սոցցանցերից՝ ռուսական RT․ Փաշինյանի ու երեխայի մասնակցությամբ տեսանյութը խմբագրված է AI-ով
Նորին Սրբություն Արամ Ա Վեհափառ Հայրապետին են այցելել «Ընկերվար առաջադիմական» կուսակցության քաղաքական գրասենյակի ներկայացուցիչները, գլխավորությամբ Ուալիտ Ջոնբլաթի որդի՝ Թեյմուր Ջոնպլաթի, ով միաժամանակ կուսակցության նախագահն է․ տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։
«Հանդիպմանը ներկա էին նաև Աքրամ Շիայեպն ու Ուաէլ Ապու Ֆաուրը, ինչպես նաև Լիբանանի խորհրդարանի հայկական մասի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին։
Մոտ մեկ ժամ տևած հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել Լիբանանին առնչվող ներքին և արտաքին դժվարությունները և մարտահրավերները։ Նորին Սրբությունն իր տեսակետը ներկայացրեց ներկայիս իրավիճակի մասին՝ շեշտելով ներքին միությունը պահպանելու առաջնահերթ կարևորությունը։ Հակոբ Բագրատունին իր հերթին ընդգծեց քաղաքական երկխոսության միջոցով համայնքներն ու կուսակցությունները միացնող հարթակը ամրապնդելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ամերիկյան և արաբական պաշտոնական աղբյուրները Wall Street Journal-ին հայտնել են, որ ընթացող բանակցությունները վերաբերում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իր…

Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» ԲԿ-ից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա…