«Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. որոշել ենք նախաձեռնությունը առաջ չտանել». Արսեն Թորոսյան (վիդեո)

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է թաղման նպաստի վճարման կարգին՝ նշելով, որ կարգը չի փոխվի:

«Այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ: Որևէ փոփոխություն չի նախաձեռնվի, և օրենքի նախագիծը, որ դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- ասել է նախարարը:

Միլանը հյուրընկալվել էր Ջենոային | Top-News.am


Սպորտ


Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվել էր «Ջենոային»։ Ջենովայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում կայացած և Դավիդե Մասսայի սպասարկած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։


Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը հանդիպման ելքը վճռեց դեռևս մեկնարկային 20 րոպեների ընթացքում։ Արդեն 13-րդ րոպեին հաշիվը բացեց «ռոսոներիների» 20-ամյա վինգեր Ալֆաջո Սիսեն, ով շարունակում է փայլել իր արդյունավետությամբ․ սա երիտասարդ ֆուտբոլիստի 8-րդ գոլն էր միլանյան ակումբի կազմում անցկացրած 13-րդ խաղում։ Ընդամենը 6 րոպե անց՝ 19-րդ րոպեին, ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ՝ 88-րդ րոպեին, տանտերերի կիսապաշտպան Միկայել-Էգիլ Էլերտսոնը հեռահար դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել «Ջենոային» չհաջողվեց։


Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» վաստակած միավորների քանակը հասցրեց 24-ի և բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Ջենոան» 13 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը։

armsport.am



Նոյեմբերի 9 ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում. Նարեկ Կարապետյան

Նոյեմբերի 9 ի նախօրեին Իլհամ Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Տարօրինակ զուգադիպությամբ Կարապետյանը այս օրը ԱԱԾ մեկուսարանում է, նույն Ալիևի պարտադրած Սահմանադությանը դեմ գնալու համար»,– հավելել է նա։

Թшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի: Այս մասին իր հրապարակած տեսանյութում նշել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հետևեցինք հանրային արձագանքին»,- ասել է նա: 

Հիշեցնենք, որ ներկայացված նախագծի համաձայն՝ թաղման նպաստը պետք է տրամադրվեր միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։

Դիտել տեսանյութը

«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան

«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները Հայաստանի վրա՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Հայաստանի վրա քաղաքական ճնշումներ չկան ու չեն կարող լինել՝ ատոմակայանի մասով, որովհետև մեր ատոմակայանը ժամանակակից անվտանգության համակարգերին համապատասխան է, պահպանությունն իրականացվում է միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությամբ»,- մասնավորապես ասաց նախարարը:

Պատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից


Սա, կարծում եմ, ՄԻՊ հաստատության՝ ոչ միայն իմ, այլև իմ նախկին գործընկերների գործունեության շատ կարևոր ուղղություններից է եղել, և եթե դիտարկեք ՄԻՊ-ի տարբեր տարիների տարեկան հաղորդումները, կտեսնեք, որ այս հարցին մշտապես բավականին մեծ ուշադրություն է դարձվել։ Այդ մասին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված հարցերին։

«Եթե այս տարվա կտրվածքով հարցերին անդրադառնանք, միանշանակ պետք է նշեմ, և ես սա միայն այստեղ չեմ նշում, հրապարակային եմ հազար անգամ ասել, իրավասու՝ քաղաքականություն մշակող և իրականացնող բարձրաստիճան պաշտոնյաներին եմ ասել՝ սա լրջագույն խնդիր է»,- հայտարարեց Մանասյանը՝ նշելով, որ պատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունների տրամաբանությունից։

«Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն, և ես այդ մասին հրապարակային եմ ասել, դարձյալ քաղաքականություն մշակողներին և իրականացնողներին եմ ասել։ Շատ անելիքներ կան առանձին հայեցակարգ ունենալու առումով, և շատ կարևոր է, որ կարողանանք նաև, այսպես ասած, ծառայողների ու հրամանատարական կազմի այնպիսի սերունդ ձևավորել, որի համար, օրինակ, բռնությունը, նվաստացումը և այլն լինեն անընդունելի երևույթներ ուղղակի, որովհետև նույնիսկ մի մարդու առկայությունը կամ 100 հոգու մեջ 10 հոգու առկայությունը, հատկապես հրամանատարական կազմի առումով, ովքեր նորմալ են համարում այս երևույթը, իրականում ի չիք է դարձնելու բոլոր ջանքերը, որովհետև, միևնույն է, այդ երևույթը շարունակելու է գոյություն ունենալ», – ասաց ՄԻՊ-ը։

Հաջորդ կարևոր հարցը, ըստ նրա, այս գործերով քննությունների արդյունավետությունն է։

«Այսինքն՝ այս գործերով թե՛ քրեական վարույթները, թե՛ նաև ներքին ուսումնասիրությունները պետք է այնքան արդյունավետ լինեն, որ մարդիկ իմանան՝ պատասխանատվությունն անխուսափելի է։ Էդ մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության, որ մյուսներն իմանան, որ սա թույլատրելի եղանակ չէ»,- նշեց նա։

Մանասյանը նշեց՝ վերջին երկու տարում իրենք շատ-շատ են ակտիվացրել իրենց գործունեությունն այս ոլորտի հետ կապված, իր գրությունների հիման վրա մի շարք ծառայողական քննություններ են եղել, նաև մարդիկ են պատասխանատվության ենթարկվել, սակայն ընդգծեց՝ ոլորտում անելիքները դեռ շատ են։

Ինչ վերաբերում է ռազմական օմբուդսմենի մասին պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, ասաց՝ դա կարող է, ըստ էության, լինել տարբերակ, բայց այն դեպքում, երբ պետությունը որոշի, որ ինքը տարբեր ուղղություններով ունենալու է տարբեր օմբուդսմենական հաստատություններ։

«Սովորաբար մեր տիպի երկրներում պետությունն այդ մոդելով չի գնում, որովհետև դա ենթադրում է շատ լուրջ ֆինանսական ռեսուրսներ, որոնք մեր տիպի պետությունները չեն կարողանում սովորաբար իրենց թույլ տալ», – ասաց Մանասյանը։


Ես բացառապես ՀՀ-ում կարող եմ խնդրի լուծում պահանջել. ՀՀ ՄԻՊ-ը բացատրել է՝ ինչու չի այցելում Բաքվում պահվող հայ գերիներին

«Ես բացառապես մեկ պետությունում կարող եմ խնդրի լուծում պահանջել, և դա ՀՀ-ն է»,- ԱԺ-ում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու հարցին։

Նրա խոսքով՝ առանց համապատասխան լիազորությունների Ադրբեջան մեկնելը նպատակահարմար չէ, քանի որ ադրբեջանական կողմը ցույց կտա միայն այն, ինչ ինքն է ցանկալի համարում։

«Եթե պետք է մեկնես մի վայր, որտեղ որևէ լիազորություն չես ունենալու, քեզ ցույց են տալու միայն այն, ինչ ցանկանում են ցույց տալ»,- նշել է Մանասյանը։

ՄԻՊ-ը նաև ընդգծել է, որ գերիների հարցը շարունակաբար բարձրաձայնում է միջազգային հարթակներում, և այդ գործունեության պատճառով որոշ արտաքին դերակատարներ ցանկանում են իրեն զրկել այդ կարգավիճակից։

Կառավարությունը հրաժարվել է թաղման նպաստը սահմանափակելու նախաձեռնությունից

Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հրաժարվել է թաղման նպաստ ստացողների…