Իշխանության ցինիզմը սահմաններ չունի, հասել ենք այնտեղ` Սահմանադրության հարցում են զիջում. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱ

Իշխանության ցինիզմը սահմաններ չունի, հասել ենք այնտեղ` Սահմանադրության հարցում են զիջում. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աշխատանքը՝ հայտարարելով, որ վերջինս կշարունակի ղեկավարել ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Կարծում եմ՝ այո։ Նրան միանշանակ դուր է գալիս իր աշխատանքը, և նա գերազանց է կատարում այն։ Նա ֆանտաստիկ աշխատանք է անում»,- CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

Ավելի վաղ The Independent պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ ԱՄՆ պետքարտուղարը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ ի սկզբանե մտադիր է եղել աշխատել մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը, և որ իրեն դուր է գալիս ներկայիս աշխատանքը։

Թրամփը 2028 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուների թվում նշել է նաև պետքարտուղարի անունը, սակայն հրաժարվել է այս պահին աջակցել որևէ թեկնածուի։

Մասնավորապես, երբ նրան հարցրել են, թե բացի փոխնախագահ Ջեյ Դի Վենսից, ում է տեսնում այդ թեկնածուների թվում, Թրամփը նշել է. «Կարծում եմ՝ Մարկոն (Ռուբիոն) հրաշալի է»։

«Բայց կան նաև շատ ուրիշներ, և ես կնախընտրեի անուններ չտալ։ Կան մի քանի սենատորներ, որոնք պարզապես հիանալի են։ Ես բոլորին ճանաչում եմ։ Նրանք ինձ շատ են դուր գալիս։ Այնպես որ, հնարավոր է՝ միջամտեմ, հնարավոր է՝ ոչ։ Չգիտեմ։ Գուցե ավելի լավ կլինի, որ չմիջամտեմ։ Կարծում եմ՝ եթե դա անեմ, մեծ ազդեցություն կունենա, քանի որ իմ աջակցությունը միշտ մեծ նշանակություն է ունեցել»,- հավելել է նախագահը։

Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է

Նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած շտապօգնության ավտոմեքենայով Շիրակի փողոցի 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, ով սակայն ճանապարհին մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Շտապօգնության ավտոմեքենան ինսուլտով հիվանդ էր տեղափոխում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

«Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկությունն ուղիղ և ձախ ուղղությամբ, նախկինում գործող միայն ուղիղ ուղղության փոխարեն, ինչպես նաև նշված գոտուց կարգելվի հետադարձը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Մարզային ավտոբուսներն իրավունք չունեն երթևեկել Երևանում

Մարզերից եկող տրանսպորտային միջոցներն ունեն պայմանագրեր, որոնցով սահմանված է դրանց վերջին կետը։ ABC Media-ին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Մրցութային պայմանագրով նախատեսված է, որ, օրինակ Էջմիածին-Երևան երթուղայինի վերջին կանգառը Կիլիկիա ավտոկայանն է, Սևան-Երևան երթուղայինի վերջին կետը Հյուսիսային ավտոկայանն է։ Տարբեր բնակավայրերից մայրաքաղաք եկող երթուղայինների վերջին կանգառները տարբեր են, Հրազդանինն, օրինակ, Աբովյան փողոցում գտնվող երթակարգավարական կետն է»,-ասել է նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Երթուղայինների աշխատանքի վերահսկումն իրականացնում է տեսչական մարմինը։ Ըստ նախարարության՝ մարզային երթուղայիններն իրավունք չունեն երթևեկել իրենց չվացուցակից դուրս։

«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան

«Մեզ Շուշին պետք էր, որովհետև Շուշին հայկական էր, մեզ պետք չէր Նիկոլ Փաշինյանը, որ պետք է գնար Շուշիում տրնգի պարեր ու հետո հայտարարեր, որ Շուշին դժգույն ու դժբախտ էր»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Մեծ հաշվով այդ եռակողմ հայտարարությունն ուժը կորցրած է, որովհետև Արցախն այլևս չկա, այդ հայտարարության էությունն այն էր, որպեսզի գոնե պահպանվի այն, ինչ պատերազմից հետո կար։ 6 տարի առաջ պատերազմում պարտություն կրելուց հետո մենք դեռևս ունեինք հայկական Արցախ, մենք գնում-գալիս էինք Ստեփանակերտ, այո, այլ պայմաններով, բայց գնում էինք Ստեփանակերտ ու հետ էինք գալիս։ Այսօր արդեն խոսվում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, դուք պատկերացրեք դիվանագիտական ահռելի պարտությունների ծավալը ու դա շարունակական է լինելու, քանի դեռ այս մարդիկ մտածում են, որ ամեն ինչ զիջելով կարող են հույս ունենալ, որ Ադրբեջանն այլևս ոչինչ չի պահանջի։ Այդպես չի աշխատում, իսկ եթե իրենք չեն կարողանում ոչ ասելով պահել հայկական շահերը, պետք է րոպե առաջ գնան»,- շարունակեց ընդդիմադիր գործիչը։

ՀՀ-ում կարող է լինել միայն հայկական Սահմանադրություն, ոչ թե Ալիևի պահանջներով ձևավորված փաստաթուղթ


«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում Բաքուն պարբերաբար նոր պահանջներ է առ…

Գերիներին հասցեագրված նամակների հարցով կառավարությունը չի պատասխանել․ Բեգլարյան

Բաքվում պահվող հայերին հասցեագրված նամակները փոխանցելու հարցով Հայաստանի կառավարությունը գրավոր պատասխան չի տվել։ Այս մասին նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ…