ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը

Գիտնականները պարզել են Պիրենեյան թերակղզու տարբեր հատվածներում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը։ Տղամարդու աճյունը հայտնաբերվել է Լոս Բլանեսի նեկրոպոլիսում՝ հին Ավգուստա Էմերիտա քաղաքի տարածքում, որտեղ այժմ գտնվում է Մերիդա քաղաքը։ Կնոջը թաղել են ներկայիս Կաստելյոնի շրջանում՝ հռոմեական Իլդում ճանապարհային կայանի մոտ, Վիա Ավգուստա ճանապարհի հարևանությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է Cell ամսագրում։

Տղամարդու աճյունը թվագրվում է մ.թ. 364-535 թվականներով, իսկ կնոջ թաղումը՝ մ.թ. 257-409 թվականներով։ Կնոջ գերեզմանում հայտնաբերվել են ապակե անոթ և երկու ոսկե քորոց, որոնք նման են Դանուբի և Սև ծովի հյուսիսային ափերի տարածաշրջանների մշակութային ավանդույթներին բնորոշ նմուշներին։ Երկու գերեզմաններն էլ աչքի են ընկել հարուստ թաղման իրերով։

Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ եղբայրն ու քույրը ծագումով կապված են եղել Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի հետ։ Հետազոտողները ենթադրել են, որ նրանք կարող էին պատկանել Հռոմեական Իսպանիայի տարածք ժամանած վերաբնակիչների առաջին ալիքին։ Նրանց միջև հաստատված ազգակցական կապը վկայում է այն մասին, որ ընտանեկան կապերով կապված մարդիկ կարող էին բնակվել Պիրենեյան թերակղզու տարբեր հատվածներում։

Հետազոտողների գնահատմամբ՝ հռոմեական ճանապարհային ցանցով երկու գերեզմանների միջև հեռավորությունը կազմել է մոտ 725 կմ։ Այդ ճանապարհը ոտքով հնարավոր էր անցնել մոտ 24 օրում, իսկ ձիով՝ 14 օրում։ Այնուամենայնիվ, առկա տվյալները թույլ չեն տալիս պարզել, թե ինչպես են եղբայրն ու քույրը հայտնվել Իսպանիայի տարբեր հատվածներում։

Վարկածներից մեկի համաձայն՝ կինը մահացել է դեպի հարավ գնալու ճանապարհին, մինչդեռ նրա եղբայրը կարողացել է հասնել Ավգուստա Էմերիտա։ Սակայն գիտնականները չեն հայտնաբերել ապացույցներ, որ նրանք միասին են ճանապարհ ընկել։ Հետևաբար, այս վարկածը մնում է ենթադրություն, այլ ոչ թե նրանց կյանքի հաստատված հանգամանք։

Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման


Ռուսաստանի 10 շրջաններ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Հաղորդվում է ընդհանուր առմամբ 142 անօդաչուի կիրառման մասին։ Տեղեկացնում է Ռ…

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ղեկավար Ռիչարդ Նայթոնը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը հետ է մնում եվրոպացի դաշնակիցներից՝ Ռուսաստանից բխող աճող սպառնալիքին դիմակայելու հարցում։

Ըստ նրա, Մոսկվան գնալով ավելի պատրաստակամ է ռիսկի դիմելու, իսկ Եվրոպայում Ռուսաստանի ենթադրյալ գործողությունների մասշտաբներն այլևս թույլ չեն տալիս սահմանափակվել «հիբրիդային գործունեություն» հասկացությամբ։

«Սա ամենավտանգավոր ժամանակաշրջանն է, որ հիշում եմ իմ չափահաս կյանքի ընթացքում», — հայտարարել է Նայթոնը։

Նա նշել է, որ Ռուսաստանից և, ավելի լայն իմաստով, այլ պետություններից բխող սպառնալիքը շարունակում է աճել։

Զորահրամանատարի կարծիքով, Մեծ Բրիտանիան պետք է «հասնի եվրոպացի դաշնակիցներին», որոնք «ավելի լավ են գիտակցում ռիսկային գործողությունների դիմելու Կրեմլի պատրաստակամությունը»։

Նայթոնն ընդգծել է, որ խոսքը թիրախային սպանությունների, դիվերսիաների և կիբեռհարձակումների մասին է։

Նա նշել է, որ կան ապացույցներ, որ Ռուսաստանն առնչություն ունի Եվրոպայում և, որոշ չափով, հենց Մեծ Բրիտանիայում նման գործողությունների հետ։ Մոսկվան ավելի վաղ հերքել էր իր առնչությունը եվրոպական տարածքում հիբրիդային հարձակումներին։

Եվրոպական հատուկ ծառայությունները, մինչդեռ, հետաքննում են ավիաընկերություններին և լրատվական կազմակերպություններին ուղղված պայթյունների սպառնալիքների մի շարք դեպքեր։

Ինչպես Financial Times-ին հայտնել են հետախուզական գերատեսչությունների ներկայացուցիչները, մի քանի երկրներ համատեղ հետաքննություն են անցկացնում՝ պարզելու սպառնալիքների աղբյուրը։

Միևնույն ժամանակ, մեղավորների վերաբերյալ վերջնական եզրակացություններից դեռ հեռու են։ Հետախուզական հանրության որոշ ներկայացուցիչներ Ռուսաստանին համարում են ամենահավանական կազմակերպիչը։

Նայթոնը նաև հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները պետք է բնակչությանը բացատրեն ռուսաստանյան սպառնալիքի բնույթը և հիմնավորեն պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը։

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

«Խորապես ցավում եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը։ «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին»,- նշել է վարչապետը և ընդգծել, որ Հայաստանն այս ծանր պահին իր համերաշխությունն է հայտնում Լեհաստանին և նրա ժողովրդին։

Հիշեցնենք՝ Լեհաստանի Կրակով քաղաքի պատմական կենտրոնում նոյեմբերի 7-ին հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 15-ը վիրավորվել են, այդ թվում՝ երկու ոստիկան։

Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են

Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և Ապշերոնյան թերակղզում նոյեմբերի սկզբից սկսված աննախադեպ առատ տեղումները դարձել են լայնամասշտաբ հեղեղումների պատճառ: Հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի մի շարք կենտրոնական և արվարձանային թաղամասեր հեղեղվել են, ինչի հետևանքով ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամբողջությամբ կաթվածահար է եղել։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ աղետալի այս իրավիճակի հիմնական պատճառը քաղաքի հին և անբավարար թողունակությամբ անձրևատար-ջրահեռացման համակարգն է, որը չի դիմացել տեղումների նման ծանրաբեռնվածությանը։ Մինչ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շարունակում են ջրհեռացման և փրկարարական աշխատանքները, հիդրոօդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ կայծակով ուղեկցվող հորդառատ անձրևները տարածաշրջանում կպահպանվեն մինչև նոյեմբերի 10-ը, ինչի պատճառով իշխանությունները բնակչությանը հորդորում են ցուցաբերել առավելագույն զգուշություն։

Ի՞նչ է կատարվում Մոսկվայում․ հարյուրավոր անչափահասներ են ձերբակալվել


ՌԴ ՆԳՆ-ն հայտարարել է Մոսկվայի կենտրոնում կանխարգելիչ միջոցառումների մասին՝ հանրային վայրերում ալկոհոլի օգտագործումը և այլ վարչական խախտումները կանխելու համա…

29-ամյա երիատսարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է

29-ամյա երիատսարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է

Ծայրահեղ ծանր վիճակում երեկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ-ն է։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալին, ով 25-ամյա տղա է։ Առավել մանրամասն` սկզբանղբյուրում:

Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը

Սերբիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ դատախազությունը (JTOK) Բելգրադի, Նովի Սադի և Նիշի բարձրագույն դատարաններից պահանջել է շտապ տրամադրել երկրի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմից ներում ստացած 49 անձանց քրեական գործերի ամբողջական նյութերը։ Փաստաթղթերն անհրաժեշտ են ստուգելու համար, թե արդյոք այդ գործերում կան հանցագործությունների հատկանիշներ, որոնց քննությունը մտնում է դատախազության իրավասության մեջ, հաղորդում է սերբական N1 լրատվամիջոցը։

Վուչիչը ներման որոշումները ստորագրել է սեպտեմբերի 27-ին՝ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու օրը։ Ներում ստացած բոլոր 49 անձանց անունները Սերբիայի արդարադատության նախարարությունը հրապարակել է նոյեմբերի 3-ին։ Նրանց թվում են ՆԳՆ նախկին պետական քարտուղար Դիանա Խրկալևիչը, ինչպես նաև բռնի հարձակումների և այլ քրեական հանցագործությունների գործերով անցնող անձինք։

Դեռևս հոկտեմբերի 29-ին դատախազությունն արդարադատության նախարարությունից պահանջել էր ներման հետ կապված տեղեկություններ և փաստաթղթեր, այդ թվում՝ բուն որոշումները և տեղեկություններ այն մասին, թե ինչպես են նախաձեռնվել համապատասխան ընթացակարգերը։ Սակայն գերատեսչությունը չի տրամադրել պահանջված նյութերը։ Այդ կապակցությամբ դատախազությունը կրկնակի պահանջ է ուղարկել՝ պատասխանի վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 9-ը։

Չսպասելով նախարարության պատասխանին՝ JTOK-ն ուղղակիորեն դիմել է ներման որոշումները ստացած դատարաններին։ Դատախազությունը մտադիր է ուսումնասիրել քրեական վարույթների նյութերը և պարզել՝ արդյոք հիմքեր կան կասկածելու, որ կատարվել են իր իրավասության ներքո գտնվող հանցագործություններ։

49 անձի ներում շնորհելու Վուչիչի որոշումը հանրային քննարկում է առաջացրել Սերբիայում։ Հրապարակված ցուցակում հայտնվել են ինչպես պաշտոնեական հանցագործությունների գործերով անցնող անձինք, այնպես էլ ուսանողական բողոքի ցույցերի մասնակիցների վրա հարձակումների մեջ մեղադրված մարդիկ։

Հարցեր են առաջացել նաև որոշումների ընդունման ընթացակարգի առնչությամբ. դատախազությունն առանձին տեղեկություններ է պահանջել այն մասին, թե արդյոք ներման որոշ միջնորդություններ ներկայացվել են իշխանությունների սեփական նախաձեռնությամբ՝ առանց դատապարտյալների կամ մեղադրյալների խնդրանքների։

Ստուգումն առայժմ վերաբերում է ներման հանգամանքներին և քրեական գործերի բովանդակությանը։ Նյութերը պահանջելու փաստն ինքնին չի նշանակում, որ դատախազությունն արդեն հանցագործություն է բացահայտել կամ նախկին նախագահի որոշումները ճանաչել է անօրինական։

Ի՞նչ հետևանքներ է ունենալու ԵԱՏՄ-ից դուրս գալը․ մանրամասնել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու․ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի սաստկացումը և Ազգային ժողովում 2027-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարի պնդումները, թե մենք ԵԱՏՄ-ից նենց չի որ ավելի շատ բան ենք ստանում քան տալիս ենք, մի բան է նշանակում՝ ԵԱՏՄ-ից փաստացի ապահարզանը շատ իրատեսական է։

Բանը հասել է նույնիսկ նրան, որ Ցեղասպանության հուշակոթողի կառուցումը, Սովետական Հայաստանում Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը կապակցում են Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։ Այսինքն, Ցեղասպանությունը «Սովետը» «հիշեցրեց», որ հայերը թշնամանան թուրքերի հետ։

Հիշեցնեմ, որ ըստ Փաշինյանի, եթե հայերն օտարի ձեռքերում խաղալիք չդառնային, Ցեղասպանություն չէր լինի, հայերն էին մեղավոր։ Չեմ զարմանա, որ վաղն ավելացնեն նաև Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրը և հայտարարեն, որ Սարդարապատի ճակատամարտի նպատակը Հայաստանը բոլշևիկների ուղեծրում պահելն էր։ Եթե դիմացինդ, ում դու ընկեր էիր համարում պարզվում, որ թշնամիդ է, ապա այդ ընկեր/թշնամուց որքան հեռու այնքան լավ։ Էլ ո՞վ կհանդգնի քեզ մեղադրել ապահարզանի մեջ։

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու։ Ի՞նչ կլինի երկարաժամկետ կտրվածքով՝ հայտնի չէ։ Բայց կարևոր է այսօր հայտարարել, որ այն առավելությունները, որ Հայաստանի տնտեսությունը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ՝ այդքան էլ առավելություններ չեն։ Էսօր էգուց հայկական ծիրանը էժան գնով կվաճառեն ոչ թե Մոսկվայում, այլ թանկ գնով՝ Փարիզում։ Սա կոչվում է կորստի ցավի մեղմում։ Բա մեզ ԵԱՏՄ-ն պե՞տք էր։ Դժգույն ու դժբախտ միություն էր։ Նույն տրամաբանությունն է։ Իսկ եթե գազի գինը թանկի, պարզ է, թե դա ում դավադրությունն է»,- նշել է նա։