Արցախը չի կարող դառնալ անցյալ. պիտի պատժվեն Արցախը հանձնողները. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Անհաղթահարելի ցավ է, տառապանք է հայրենիքի կորուստը։

Ափսոս իմ հայրենիքը…

Ափսոս մեր հերոսապատումն ու այն կերտողները, որոնք կանգնեցին մինչև վերջ, որոնք չնահանջեցին, որոնք իրենց կյանքով պահեցին հայրենիքը, որը մենք այսօր չունենք, որովհետև անբարոները պարզապես որոշեցին այն վաճառել ու ուտել, ուտել ու անդադար ուտել։

Քաջերը զոհվեցին հավատալով, որ հայրենիքը պահվելու է, որ իրենցից հետո ապրողները արժանապատվորեն շարունակելու են իրենց գործը։

Պիտի պատժվեն Արցախը հանձնողները
Պիտի պատժվեն լռողները
Պիտի պատժվեն Արցախը հանձնողի ձեռքը երբևէ սեղմածները
Պիտի պատժվեն Արցախի հանձնումը արդարացնողները
Պիտի պատժվեն Արցախը մոռացության տվողները
Արցախը չի կարող դառնալ անցյալ։

Տղաների արյունը, նրանց հերոսապատումը պատմություն չէ՝ այն պարտք է, որը չի կարող վերածվել ձևական հիշատակումների։

Հ.Գ. Նկարը՝ Արցախի Հանրապետություն, մայրաքաղաք Ստեփանակերտ, Պարկ հոթել Արցախ, 14.05.2022թ.

Իրանի պատվիրակությունը լքել է Իսլամաբադը. Tasnim

Իրանի պատվիրակությունը լքել է Իսլամաբադը Միացյալ Նահանգների հետ բանակցություններից հետո, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Իրանական պատվիրակությունը լքել է Պակիստանը»,- նշել է գործակալությունը։

Ուկրաինայի ԶՈւ-ն խախտել է Զատկի հրադադարը․ Ռուսաստանի ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները զատկական հրադադարից ի վեր 258 անգամ գնդակոծել են ՌԴ սահմանային տարածքները և ՌԴ ԶՈւ դիրքերը:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները 258 անգամ կրակ են բացել Ռուսաստանի Դաշնության սահմանային տարածքների և մեր զորքերի դիրքերի վրա՝ օգտագործելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային թնդանոթներ, տանկեր և ականանետներ, 1329 հարված են հասցրել FPV անօդաչու թռչող սարքերով, 375 անգամ արձակել են տարբեր զինամթերք, այդ թվում՝ 67-ը՝ օկտոկոպտերային տիպի, 15-ը՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ-ի՝ այդ խախտումներն արձանագրվել են հրադադարի սկզբից մինչև կիրակի ժամը 08:00-ն:
Նշվում է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը երեք անգամ հարձակվել են ՌԴ ԶՈւ դիրքերի վրա։

«Չնայած զատկական հրադադարի ռեժիմի հայտարարությանը՝ Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները գիշերային ժամերին երեք անգամ գրոհել են ռուսական զորքերի դիրքերը Պոկրովսկոյե շրջանից՝ Դնեպրոպետրովսկի մարզի Գայ (երկու անգամ) և Օտրադնոյե բնակավայրերի ուղղությամբ։ Բոլոր հարձակումները հետ են մղվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ուկրաինական զորքերը երկու անօդաչու թռչող սարք են կիրառել Կուրսկի և Բելգորոդի մարզերում, վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխա:

Բարի գալուստ, Ռաֆայել. Լիլիթ Սարգսյանը մայրացել է

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանի և նրա ամուսնու կյանքում նոր ու կարևորագույն փուլ է սկսվել։ Զույգը ողջունել է իրենց առաջնեկին, ինչի մասին հանրությանը հայտնել է նորաթուխ հայրիկը՝ կիսվելով իր անսահման հպարտությամբ ու սիրով։

Լիլիթի ամուսինը սոցիալական հարթակներում հրապարակել է բարի լուրը՝ նշելով փոքրիկի անունը. զույգն իրենց որդուն անվանակոչել է Ռաֆայել:

Գրառումը կարճ էր, բայց չափազանց հուզիչ. «Ապրես Ռաֆայելիս համար, սիրում եմ»։

Այս լուրն անմիջապես տարածվել է համացանցում։

Դերասանուհու գործընկերներն ու երկրպագուները հարյուրավոր մաղթանքներ են հղել նորածին Ռաֆայելին և նրա ծնողներին՝ մաղթելով խաղաղ ու երջանիկ ապագա։

Oragir News-ը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին։ Թող փոքրիկ Ռաֆայելը մեծանա առողջ և անհոգ մանկության մեջ՝ դառնալով իր ծնողների ամենամեծ հպարտությունը։

Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին

Հայաստանում մեկնարկել է Leasing Expo 2026-ը, որի հիմնական գործընկերն է լիզինգային
շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը։

Ցուցահանդեսին Ակբա Լիզինգն իր գործընկերների հետ համագործակցությամբ ներկայացնում է հատուկ առաջարկներ՝ ուղղված տնտեսության տարբեր ոլորտներում գործող բիզնեսների զարգացմանը։

«Ակբա Լիզինգը տարեցտարի ընդլայնում է ներդրումները Հայաստանի տնտեսության իրական
հատվածում՝ արձանագրելով նոր հաջողություններ: Այսօր մեր կնքած պայմանագրերի հանրագումարը շուրջ 140 միլիարդ դրամ է, և մենք կրկին առաջատարն ենք վարկային կազմակերպությունների շրջանում՝ որպես խոշորագույն հարկատու»,- նշել է Ակբա Լիզինգի տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Ակբա Լիզինգն այս տարի ևս Leasing Expo-ի հիմնական գործընկերն է։ Մինչև ապրիլի 12-ը
ներառյալ Ակբա Լիզինգը հատուկ պայմաններ է առաջարկում տնտեսության տարբեր ոլորտներում գործող բիզնեսների համար՝ սկսած գյուղատնտսական տեխնիկայից մինչև արտադրական սարքավորումներ ու էլեկտրամոբիլներ։ Առաջարկներին ծանոթանալու համար սիրով կսպասենք Ակբա Լիզինգի տաղավարում»,- նշել է Ակբա Լիզինգի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։

Leasing Expo 2026-ը կգործի մինչև ապրիլի 12-ը ներառյալ՝ Մերիդիան էքսպո կենտրոնում։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի մրցաշարի առաջատար

Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տալիս Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Առաջին չորս տուրերում Հովհաննիսյանը նույնքան հաղթանակ է տարել։ Հայ շախմատիստը Նույնքան միավոր վաստակած իսպանացի Էդուարդո Իտուրիսագայի հետ կիսում է 1-2-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, վաստակել է 3,5 միավոր և բաժանում է 3-34-րդ տեղերը: Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ ՀայկՄարտիրոսյանը և Էմին Օհանյանը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանից հանդես են գալիս 15 շախմատիստներ:

Ձեռքերը՝ կապած, բերանը՝ փակ. լուռ ակցիա Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ի պաշտպանություն Դավիթի

Այսօր՝ ապրիլի 12-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում ակցիա է տեղի ունենում՝ հաջակցություն եկեղեցու բակից կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի:

Դավիթի դասընկերները, հարազատներն ու մտերիմները տարբեր գրությամբ պաստառներով իրենց աջակցությունն են հայտնում դպրոցականին:

«Բոլորս Դավիթ Մինասյան ենք», «Ազատություն Դավիթ Մինաասյանին», «Թո՛ւյլ տվեք հանգիստ աղոթել եկեղեցում», «Երբ ոտնահարում ես հավատքը, հարգանք մի ակնկալիր», այս և նմանատիպ գրությամբ պաստառներ են ակցիայի մասնակիցների ձեռքերում:

Ինձ շատ է դուր գալիս. Էլիզ Մելիքյանը փոխել է մազերի գույնը և դիմել հետևորդներին

Բլոգեր և դերասանուհի Էլիզ Մելիքյանը որոշել է թարմացնել իր արտաքինը և ներկայացել է լիովին նոր ու տարբերվող կերպարով։

Մազերի գույնի փոփոխությունը ոչ միայն փոխել է դերասանուհու արտաքինը, այլև երկընտրանքի առջև է կանգնեցրել նրա հազարավոր հետևորդներին։ Էլիզը, լինելով անկեղծ իր լսարանի հետ, չի վարանել հարցնել նրանց կարծիքը։

Նա հրապարակել է լուսանկարների շարք և դիմել հետևորդներին. «1-10 գնահատեք մազերիս գույնը, ինձ շատ ա դուր գալիս, բայց ասում են՝ մեծացնում ա»։

Հրապարակումն անմիջապես ողողվել է մեկնաբանություններով։ Կարծիքները բաժանվել են երկու ճամբարի. ոմանք պնդում են, որ նոր երանգը շատ նրբագեղ ու ազնվական տեսք է հաղորդում նրան, իսկ մյուսները համակարծիք են «մեծացնելու» վարկածի հետ և խորհուրդ են տալիս վերադառնալ նախկին գույնին։

Հայիթիում զբոսաշրջային օբյեկտում հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել

Առնվազն 30 մարդ է զոհվել Հայիթիի հյուսիսում հայտնի տեսարժան վայրի տարածքում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին:

«Առնվազն 30 մարդ է զոհվել շաբաթ օրը հրմշտոցի հետևանքով Լաֆերիեր միջնաբերդի տարածքում»,- գրում է գործակալությունը:

Ողբերգությունը տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված միջնաբերդի մուտքի մոտ ամենամյա տոնակատարությունների ժամանակ:

Հայիթիի վարչապետ Ալիքս Դիդիե Ֆիս-Էմեն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ տեղեկացնելով նաև, որ այդ տոնակատարությունների մասնակիցների մեջ շատ երիտասարդներ են եղել:

Տեղի ունեցածի հստակ պատճառը դեռ հայտնի չէ։

Թրամփը խոսել է Իրանի հնարավոր ծովային շրջափակման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոդված է հրապարակել Իրանի դեմ ծովային շրջափակում կիրառելու հնարավորության մասին։

Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների անարդյունք ավարտից հետո Դոնալդ Թրամփը հոդված է հրապարակել Truth Social հարթակում՝ ենթադրելով, որ Վաշինգտոնը կարող է ծովային շրջափակում կիրառել, եթե Իրանը չընդունի ԱՄՆ պահանջները։

Just the News-ում հրապարակված «Եթե Իրանը չհանձնվի, նախագահ Թրամփի խաղաքարտը. Ծովային շրջափակում» վերնագրով հոդվածում նշվում է, որ նման քայլը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա և մեծացնել ճնշումը այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, որոնք կախված են իրանական նավթի արտահանումից։

Հոդվածում նաև նշվում է, որ Դոնալդ Թրամփի նման քայլը կարող է կրկնել նրա անցյալում կիրառած «հաջող շրջափակման ռազմավարությունը»։ Այն ընդգծում է, որ նախորդ ծովային շրջափակումը հանգեցրել է Վենեսուելայի տնտեսության փլուզմանը և գագաթնակետին հասել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի՝ Միացյալ Նահանգների կողմից գերեվարմամբ 2026 թվականի հունվարին։