««Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկությամբ». Արսեն Ջուլֆալակյան

««Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկությամբ». Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշեցման կարգով, թե ինչպես «օդից» ստեղծվում է TRIPP-ը (անվանումն էական չէ):
     Այն օրակարգ մտավ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որտեղ նույն փաթեթում ամրագրվեցին՝
     * Լաչինի միջանցքը՝ որպես Հայաստանի կապ Արցախին,
     * և Հայաստանի տարածքով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։
     Փոխադարձության սկզբունքով…
     Հետո քպ-ն հանձնեց ամբողջ Արցախը։ Վերացավ Հայաստանի կապն Արցախի հետ: Ոչնչացվեց հենց այն հիմքը, որի շրջանակում քննարկվում էր նաև Ադրբեջանի հատուկ կապի թեման։
     Փոխարենը նույն քպ-ն այսօր շարունակում է առաջ մղել Հայաստանի տարածքով «անարգել անցման» գաղափարը Ադրբեջանի համար՝ փորձելով համոզել, թե անվանափոխությամբ փոխվում է էությունը։
     Անունը կարող եք դնել ճանապարհ, ուղի, հաղորդակցություն, TRIPP կամ ցանկացած այլ գեղեցիկ բառ։ Եթե խոսքը հատուկ ռեժիմով, անխափան և առանձնահատուկ կարգավիճակով անցման մասին է, ապա դա հասարակ ճանապարհ չէ։
     Եվ այստեղ ամենապարզ հարցն է առաջանում․ եթե վերացվել է փոխադարձության հիմքը (Հայաստանի կապն Արցախի հետ Լաչինով), ապա ինչո՞ւ պետք է պահպանվի միայն Ադրբեջանի համար նախատեսված հատուկ կապի գաղափարը։ Ինչո՞ւ չպետք է սովորական ռեժիմով օգտագործվի Հայաստանի՝ վաղուց գոյություն ունեցող ճանապարհային ցանցը՝ Նախիջևանի հետ կապն ապահովելու համար: Կարծեմ արդեն խաղաղություն է, չէ՞…
     «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկության մեջ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *