Նեթանյահուն՝ «լուսանցքում»․ Իսրայելի նախագահն ընդդիմադիր թեկնածուին է հանձնարարել կառավարություն ձևավորել 

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարություն ձևավորելու մանդատը հանձնել է ընդդիմության և «Յաշար՛» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտին։

«Իսրայել պետության առջև ծառացած մարտահրավերները հսկայական են։ Դրանցից մի քանիսը հրատապ և անհապաղ ուշադրություն են պահանջում։ Ես Ձեզնից ակնկալում եմ, որ Դուք կանեք Ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ ձևավորելու մի կառավարություն, որը կծառայի ամբողջ ազգին»,- Այզենկոտին համապատասխան մանդատի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է Հերցոգը։

Իր հերթին, ընդդիմության առաջնորդն ասել է, որ գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը և մտադիր է դիմել «կրեատիվ ու արտառոց քայլերի»՝ դրանք հաղթահարելու համար։

Նախագահը վարչապետի թեկնածուին ընտրել է նորընտիր Քնեսեթի բոլոր անդամների շահերը ներկայացնող պատվիրակությունների հետ խորհրդակցություններից հետո։ Արդյունքում 67 պատգամավոր կողմ է արտահայտվել Այզենկոտին, 46-ը՝ Նեթանյահուին, իսկ մնացածը ձեռնպահ են մնացել։

Այզենկոտը կունենա 28 օր կառավարություն ձևավորելու համար։ Անհրաժեշտության դեպքում նա կկարողանա խնդրել ևս 14 օր հավելյալ ժամանակ։

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

Ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ՝ սահմանափակումը վերաբերում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածին՝ 93-107-րդ կիլոմետրերին։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Նշենք, որ պատճառը ձյան տեղումներն են։

Նոյեմբերի 9-ին՝ նորալուսին Կարիճում․ Ինչ կլինի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ


Խոյ – միշտ հաղթելու անհրաժեշտությունը Խոյը կարող է սուպերմարկետում հերթ ընտրելը վերածել մրցույթի։ Ո՞վ էր ճիշտ։ Ո՞վ ուներ վերջին խոսքը։ Ո՞վ էր առաջինը, որ հաս…

Եգիպտոսում երկու գնացքների բախման հետևանքով չորս մարդ է զոհվել, 88-ը՝ տուժել

Եգիպտոսի Գիզայի նահանգում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 88-ը՝ վիրավորվել։ Այս նախնական տվյալները ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է Nile գործակալությունը։

Վթարը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 8-ին, Էլ Այյաթի շրջանում՝ Կաֆր Ամմար և Էր Ռաքքա կայարանների միջև՝ Կահիրե–Ասուան երկաթուղային գծում։ Եգիպտոսի երկաթուղիների ազգային վարչության տվյալներով, Գիզայից Էլ Ֆայում ուղևորվող «Թահյա Մասր» թիվ 134 գնացքը բախվել է Կահիրեից Ասուան ուղևորվող թիվ 2010 գնացքի հետնամասին։ Մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։

Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 72 մեքենա։ Տուժածներին տեղափոխել են Էլ Վաստայի, Էլ Այյաթի և Էտֆիհի հիվանդանոցներ։ Առողջապահության նախարարության տեղեկություններով, 49 մարդ հոսպիտալացվել է Էլ Վաստայում, 29-ը՝ Էլ Այյաթում, ևս 10-ը՝ Էտֆիհում։ Չորս զոհերի մարմինները հայտնաբերվել են վթարի վայրում և բուժհաստատություններում։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին կարգադրել է տուժածներին ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ և օպերատիվորեն հետաքննել վթարի պատճառները։ Նա նաև պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում մեղքը տեղի ունեցածում կհաստատվի։

Երկաթուղային ծառայությունները բախման վայր են ուղարկել վթարային բրիգադներ և ծանր տեխնիկա՝ գծերը մաքրելու համար։ Տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը խաթարվել է։ Իշխանությունները կազմակերպել են ուղևորների տեղափոխումն այլընտրանքային տրանսպորտով։

Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ Անուշավան Մանուչարյան

Հարգանքով՝ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը գրում է․ «Կոչ եմ անում մեր ժողովրդին, հատկապես՝ Բերդ համայնքի մեր հայրենակիցներին, անկոտրում մնալ ազգային համոզմունքների ու սկզբունքների մեջ:

Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Փաստացի իշխանությունները փորձում են Ալիևի պահանջով փոխել Սահմանադրությունը՝ վտանգելով մեր ինքնությունն ու անկախությունը։

Կոչ եմ անում համախմբվել ազգային ուժերի շուրջ և թույլ չտալ մեր երկրի անկախության կորուստը։

Հայաստանի ճակատագիրը չի կարող որոշել հարևան երկրի ղեկավարը․ այն կարող է որոշել բացառապես հայ ժողովուրդը։

Մենք ասում ենք Ո՛Չ Ալիևյան Սահմանադրությանը և ԱՅՈ՛՝ անկախ Հայաստանին»։

Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության

Ամստերդամում առնվազն 200 հազար մարդ է մասնակցել «Կարմիր գիծ» ցույցին, որի մասնակիցները Նիդերլանդների կառավարությունից պահանջում են ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ պաղեստինցիների նկատմամբ բռնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է NOS-ը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներին։

Ցուցարարներից շատերը եկել էին կարմիր հագուստով և կրում էին կարմիր ու պաղեստինյան դրոշներ։ Պաստառներին գրված էին «Սիոնիզմը ռասիզմ է», «Ո՛չ Նիդերլանդների կողմից ապարտեիդի աջակցությանը» և «Ազատությո՛ւն Պաղեստինին» կարգախոսները։

Մասնակիցները երկրի նախարարների կաբինետից պահանջում են ուժեղացնել քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ճնշումն Իսրայելի վրա՝ հասնելու, իրենց բնորոշմամբ, Պաղեստինի ապօրինի օկուպացիայի վերջնական դադարեցմանը։

«Ես շարունակում եմ կարծել, որ Նիդերլանդները սխալ են վարվում։ Արդեն երրորդ անգամ եմ մասնակցում երթին։ Հնարավոր է՝ սա քիչ բան փոխի, բայց սա միակ բանն է, որ կարելի է անել», — պատմել է ցույցի մասնակից կանանցից մեկը։

Երթը մեկնարկել է և կավարտվի Մյուզեյնպլեյն հրապարակում։ Դրա երթուղին անցնում է Վոնդելի զբոսայգու շուրջը։ Ակցիային միացել են նաև նախկին քաղաքական գործիչներ Յոբ Քոհենը և Յոսիաս վան Արտսենը։

Մյուզեյնպլեյնում մեծ բեմ է տեղադրվել, որտեղից ելույթ են ունենում հասարակական գործիչներ։ Նրանց թվում են նախկին նախարար Լիլիաննա Պլումենը, Գազայից լրագրող Ամալ Հելեսը և պաղեստինցի ակտիվիստ Օմար Բարգուտին։

Ցույցն անցկացվում է չորրորդ անգամ։ Այս անգամ այն կազմակերպում են 13 կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը, Oxfam Novib-ը և Save the Children-ը։

Անցյալ տարվա հոկտեմբերին Ամստերդամում անցկացված նախորդ ակցիային, կազմակերպիչների գնահատմամբ, մասնակցել է շուրջ 250 հազար մարդ։

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը, որն անցյալ տարվա մայիսին ցույցին մասնակցել էր որպես D66 կուսակցության առաջնորդ, այս անգամ որոշել է չգալ։ Նա դա բացատրել է նրանով, որ այժմ «այլ դերում» է։

Լինելով կուսակցության առաջնորդ՝ Յետենը Գազայում տեղի ունեցողն անվանում էր ցեղասպանություն։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա դադարել է օգտագործել այդ եզրույթը։ Ի պատասխան քննադատության՝ նա հայտարարել է, որ կառավարությունը պարտավոր է անել հնարավոր ամեն ինչ՝ հակամարտության հետագա սրումը կանխելու համար։

Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել

Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել

Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 29-ամյա տղայի պարանոցն էին կտրել և նրան ծայրահեղ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամեր առաջ հայտնեց, որ Երևանում՝ Բաղրամյան պողոտայից՝ ժողովրդին հայտնի նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է։ Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ-ն է։

«Արմլուր»-ի տվյալներով` սպանվածը նոր էր նշանվել:

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում


Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության միջադեպը, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, դատախազների կողմից դասակարգվել են որպես ահաբեկչական…