Լավրովը ապրիլի 17-18-ը կայցելի Թուրքիա. կքննարկվի նաև Հրվ. Կովկասում իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ
Լավրովը ապրիլի 17-18-ը կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի Հարավային Կովկասում և
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Սերգեյ Լավրովը կայցելի
Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի հինգերորդ դիվանագիտական
​​ֆորումին։

«Ապրիլի 17-18-ը Ռուսաստանի արտաքին գործերի
նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ Թուրքիայի արտգործնախարարի հրավերով
մասնակցելու Անթալիայի հինգերորդ դիվանագիտական
​​ֆորումին»,- ասել է Զախարովան։ 

 

 

 

 

 

 

Ողբերգական ավտովթար՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և տուժածների ինքնությունը։

Իրազեկում․ քաղաքացին հաշվառված է մի համայնքում, սակայն քվեարկության օրը լինելու է այլ համայնքում

ԿԸՀ-ն և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում են իրազեկումների շարքը։ Գերատեսչությունների հրապարակած  հոլովակում Միգրացիայի և քաղաքացիության  ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը պարզաբանում է այն իրավիճակը, երբ ընտրողը հաշվառված է մի համայնքում, սակայն քվեարկության օրը լինելու է այլ համայնքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Խաղաղությունը նման ա երեխայի, եթե չխնամես, չի ապրի, էնքան պիտի խնամես, մինչև ինքը սկսի մեզ խնամել. Փաշինյան

Մեր միակ անհանգստությունը խաղաղությունն է, ժողովրդի ուշք ու միտքը դա է, եթե…

Ավտոներկրողներն ահազանգում են. 2 օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները

Ավտոներկրողներն ահազանգում են. 2 օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները

Ավտոներկրողներն ահազանգում են. 2 օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները

Ավտոներկրողներն ահազանգում են. 2 օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ՝ նոր սերնդի գերազանցության կենտրոններ Պոլիտեխնիկում

Սամվել Կարապետյանի իրականացրած կրթական կարևորագույն ծրագրերից մեկը…

ԱՊՀ երկրներում տուրիզմը շեշտակի աճում է, իսկ Հայաստանու՞մ․ նոր տվյալներ


Միջազգային զբոսաշրջության աճի տեմպերը ԱՊՀ երկրներում երկու-երեք անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը, որտեղ Ռուսաստանը, Ադրբեջանը և Բելառուսը ա…