Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ
Լավրովը ապրիլի 17-18-ը կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի Հարավային Կովկասում և
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Սերգեյ Լավրովը կայցելի
Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի հինգերորդ դիվանագիտական ֆորումին։
«Ապրիլի 17-18-ը Ռուսաստանի արտաքին գործերի
նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ Թուրքիայի արտգործնախարարի հրավերով
մասնակցելու Անթալիայի հինգերորդ դիվանագիտական ֆորումին»,- ասել է Զախարովան։