Հայկական կողմը հավաստիացրել է՝ ԹՐԻՓՓ-ի տարածքում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի․ Իրանի ԱԳՆ

Հայկական կողմը իրանցի գործընկերներին հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակում ամերիկյան զինվորականներ չեն տեղակայվի այդ տարածքում։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ հայկական կողմը նաև հավաստիացրել է, որ նախագծի իրականացումը չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնելու են հայկական ընկերությունները։

«Մեզ ասացին, որ այս նախագծի իրականացումը ոչ մի կերպ չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության, շինարարական աշխատանքները կիրականացվեն հայկական ընկերությունների կողմից, իսկ ամերիկյան զինվորականները չեն տեղակայվի այդ տարածքում»,- ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։

Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը չի կարող անտեսել օտարերկրյա ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հնարավոր ապակառուցողական գործողությունների ռիսկերը։

ԵՄ-ն Աբու Դաբիում կայանալիք Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններին համատեղ խումբ կուղարկի

Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած համատեղ խումբ կուղարկեն Աբու Դաբի՝ մասնակցելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների եռակողմ փուլին, որը կազմակերպում է ԱՄՆ-ն. հայտնում է Euronews-ը։

Բանակցությունները կընթանան երկու օր՝ նոյեմբերի 10-ին և 11-ին։

«ԵՄ-ն ներկա կլինի մեր գործընկերների կողքին։ Սև ծովում նավագնացության ազատությունը պետք է վերականգնվի և պահպանվի։ Ես վերահաստատեցի իմ աջակցությունը նրա (Զելենսկիի-Խմբ․) կոչին՝ հաստատելու հրադադար, որը կտարածվի պարենային և էներգետիկ ենթակառուցվածքների վրա», – հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցից հետո։

Եվրոպական խորհրդի խոսնակը նույնպես հաստատել է մասնակցությունը։

ԵՄ պատվիրակությունը կգլխավորեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Աննա-Մարիա Բուրան։

Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ռուստամ Ումերովը։ Պատվիրակության կազմում են նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը և նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, ինչպես նաև խորհրդարանում իշխող կուսակցության առաջնորդ Դավիդ Արախամիան։

Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը։

ԱՄՆ-ն կներկայացնեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը

Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը, հայտնել են ՆԳՆ-ից:

«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 29-ամյա մի տղամարդ ձեռք է բերել թմրամիջոցով փաթեթներ, որոնք պատրաստվում է իրացնել՝ տեղադրելով Գյումրիի տարբեր վայրերում:

Հետագա միջոցառումներով տեղեկությունը հաստատվել է։ Պարզվել է նաև թմրանյութն իրացրած անձի ինքնությունը։

Հոկտեմբերի 28-ի ցերեկը, երբ 29-ամյա գյումրեցին փաթեթներ էր տեղադրում Գորկու անվան զբոսայգում, ոստիկանները նրան ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված 28 փաթեթ՝ մոտ 52 գրամ ընդհանուր քաշով։

Տղամարդը հայտնել է, որ «Շոկո» տեսակի թմրանյութով փաթեթները ձեռք է բերել ժամեր առաջ՝ տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով։

Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև արդեն տեղադրված երեք փաթեթները։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Շարունակելով միջոցառումները՝ Շիրակի քրեական ոստիկանները ձերբակալել են նաև նրան թմրանյութ իրացրած համաքաղաքացուն, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արդեն հայտնի հանգամանքներն իսկ բավարար են լուրջ մտահոգվելու համար


ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը պնդում է, որ Հայաստանում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ…

Չպետք է հայտնվենք մի իրավիճակում, երբ ուսուցիչը վախենա երեխայի նկատմամբ պահանջկոտ լինելուց


Վերջին շրջանում հանրային լարվածությունն ու քննարկումները կենտրոնացել են դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի վրա։ Մանկավարժների կողմից երեխաների նկատմա…

«Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. որոշել ենք նախաձեռնությունը առաջ չտանել». Արսեն Թորոսյան (վիդեո)

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է թաղման նպաստի վճարման կարգին՝ նշելով, որ կարգը չի փոխվի:

«Այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ: Որևէ փոփոխություն չի նախաձեռնվի, և օրենքի նախագիծը, որ դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- ասել է նախարարը:

Միլանը հյուրընկալվել էր Ջենոային | Top-News.am


Սպորտ


Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվել էր «Ջենոային»։ Ջենովայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում կայացած և Դավիդե Մասսայի սպասարկած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։


Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը հանդիպման ելքը վճռեց դեռևս մեկնարկային 20 րոպեների ընթացքում։ Արդեն 13-րդ րոպեին հաշիվը բացեց «ռոսոներիների» 20-ամյա վինգեր Ալֆաջո Սիսեն, ով շարունակում է փայլել իր արդյունավետությամբ․ սա երիտասարդ ֆուտբոլիստի 8-րդ գոլն էր միլանյան ակումբի կազմում անցկացրած 13-րդ խաղում։ Ընդամենը 6 րոպե անց՝ 19-րդ րոպեին, ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ՝ 88-րդ րոպեին, տանտերերի կիսապաշտպան Միկայել-Էգիլ Էլերտսոնը հեռահար դիպուկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել «Ջենոային» չհաջողվեց։


Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» վաստակած միավորների քանակը հասցրեց 24-ի և բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Ջենոան» 13 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը։

armsport.am



Նոյեմբերի 9 ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում. Նարեկ Կարապետյան

Նոյեմբերի 9 ի նախօրեին Իլհամ Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Տարօրինակ զուգադիպությամբ Կարապետյանը այս օրը ԱԱԾ մեկուսարանում է, նույն Ալիևի պարտադրած Սահմանադությանը դեմ գնալու համար»,– հավելել է նա։

Թшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի: Այս մասին իր հրապարակած տեսանյութում նշել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հետևեցինք հանրային արձագանքին»,- ասել է նա: 

Հիշեցնենք, որ ներկայացված նախագծի համաձայն՝ թաղման նպաստը պետք է տրամադրվեր միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։

Դիտել տեսանյութը