Մոսկվան եւ Կիեւն արդեն մոտ են խաղաղության գործարքին․ Դոնալդ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվան ու Կիեւն արդեն բավականին մոտ են խաղաղության գործարքին։ Այս մասին նա ասել է CBS-ի եթերում։ Նա նշել է, որ Ու…

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

Պաշտոնյան Ադրբեջանի քայլը որակել է «ոչ բարեկամական»՝ նշելով, որ Թեհրանը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան Բաքվի այդ որոշման:

Նոյեմբերի 3-ին Ադրբեջանն Իրանի 14 քաղաքացիների անցանկալի անձ էր հայտարարել և արգելել նրանց մուտքը երկիր: Նրանց թվում են Մեջլիսի պատգամավորներ, լրատվական ոլորտի ներկայացուցիչներ և կրոնական գործիչներ: Ըստ Բաքվի՝ նման որոշում է ընդունվել նրանց վիրավորական արտահայտությունների, կրոնական քարոզչության և բռնի իշխանափոխության կոչերի պատճառով:

Հիշատակի միջոցառում եւ անվանականչ Գլենդելում Նոյեմբերի 9-ի 6-րդ տարելիցին (վիդեո)

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի նախօրեին՝ նոյեմբերի 8-ին, Գլենդելում տեղի է ունեցել «Միասնական հանուն Արցախի» («United for Artsakh») խորագրով բողոքի քայլերթ, հիշատակի միջոցառում և մոմավառություն։

Ակցիայի բանախոսներից մեկն իր ելույթում նշեց. «Մեր ժողովուրդը իրավունք չունի մոռանալու այդ քաջարի զինվորներին, որոնք իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար։ Հիշենք նաև այն մայրերին, որոնք իրենց զավակները ճանապարհեցին պատերազմ, բայց երբեք չտեսան նրանց վերադարձը։ Այսօր տակավին կան մայրեր, որոնք սպասում են իրենց որդիների վերադարձին, զավակներ, որոնք սպասում են իրենց հայրերին և ընտանիքներ, որոնք ամեն օր ապրում են իրենց հարազատների բացակայության ցավով։

Այսօր մենք պիտի քայլենք լուռ, բայց թող ոչ ոք մեր լռությունը անձնատվություն չհամարի։ Այս լռությունը նրանց համար է, որոնց ձայնը խոշտանգված է։ Յուրաքանչյուր քայլ, որ այսօր պիտի անենք, պահանջ է մնում աշխարհին, որ վերջ տա իր լռությանը»։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեքստիլ արդյունաբերությունից մինչեւ սպորտ. ՀԲՄ-ն բացահայտում է Շիրակի մարզի բիզնես ներուժը

Հայաստանի բանկերի միությունը շարունակում է իր մարզային համաժողովների շարքը. այս անգամ հանդիպման վայրը Գյումրին էր։

«Հայաստանի տնտեսությունը՝ Երևանից դուրս» խորագրով  համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել բանկային համակարգի, պետական և գործարար համայնքի ներկայացուցիչներին, ներկայացնել Երևանից դուրս բիզնեսի ֆինանսավորման հնարավորություններն ու առկա ֆինանսական գործիքակազմը, ինչպես նաև քննարկել մարզերում տնտեսական ակտիվության, ներդրումների և ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները։ Ավանդույթի համաձայն` օրը սկսվում է էքսպո ցուցահանդեսով, որին հաջորդում է պանելային քննարկումների շարքը։ Դահլիճում` Շիրակի գործարար համայնքն է, բեմում`  բանկերի, պետական օղակների, բիզնեսի ներկայացուցիչները:

Մանրամասը՝ տեսանյութում

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը, փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը և համագործակցության ընդլայնման ընդհանուր շահագրգռվածությունը, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունները նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար առկա մեծ ներուժն ու գոհունակությամբ նշվել վերջին տարիների գրացած առևտրաշրջանառության աճը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապակցվածության մի շարք հարցերի շուրջ և արձանագրել, որ կայունության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների համար։

Փոխվարչապետ Գրիգորյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին գոհունակություն են հայտնել նոյեմբերի 10-ին Երևանում անցկացվելիք ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին Հայաստան է ժամանել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում՝ նոյեմբերի 8-ի երեկոյան։

Թուրքիայում հիվանդանոցի հավաքարարին կասկածել են առանց որակավորման վիրահատություններին մասնակցելու մեջ

Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Գիրեսուն քաղաքի մասնավոր հիվանդանոցի մաքրման ծառայության աշխատակցին կասկածել են առանց անհրաժեշտ որակավորման վիրաբուժական միջամտություններին մասնակցելու մեջ, հայտնում է TV100 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղացի քաղաքական գործչի և փաստաբանի հայտարարությունները։

Գիրեսունում «Զաֆեր» («Հաղթանակ») կուսակցության մասնաճյուղի ղեկավար Մեսութ Այդընը հայտարարել է, որ կատարվողի մասին հաղորդումներ է ստացել երեք-չորս ամսվա ընթացքում։ Նրա խոսքով՝ տեղեկությունները հավաքվել են հիվանդանոցի աշխատակիցներից, հիվանդներից և նրանց հարազատներից։ Այդընը հայտնել է, որ նյութերը փոխանցել է առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուին։ Քաղաքական գործչի պնդմամբ՝ նախարարը նահանգային առողջապահության վարչությանը հանձնարարել է պարզել իրավիճակը։

«Ենթադրվում է, որ որպես հավաքարար աշխատող անձը մասնակցել է վիրահատությունների՝ չունենալով համապատասխան լիազորություններ», — ասվում է հեռուստաալիքի հրապարակման մեջ։

Փաստաբան Էրթուղրուլ Գենչը հայտարարել է, որ ենթադրյալ հավաքարարի՝ վիրահատարանում գտնվելը պատկերող լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվել են հիվանդանոցի, բժշկի և հենց աշխատակցի սոցիալական ցանցերի էջերում։ Նա կոչ է արել ստուգել, թե որ վիրահատություններին է մասնակցել այդ անձը և ինչ գործողություններ է կատարել։

Ընդդիմությունը միավորվել է՝ վերջ դնելու Փաշինյանի իշխանության միակողմանի զիջումներին. Կարապետյան (վիդեո)

Սահմանադրությունը երկրի հիմնաքարն է. սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջներից մեկն է, երևի թվով 12-րդը, մինչև հիմա ինչ պահանջել են, ստացել են։ Այս մասին, այսօր՝…

«Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին»»․ Նաիրի Սարգսյան

«Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին»»․ Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գրառումը. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրվեց հազարավոր զոհերի, վիրավորների և Արցախի տարածքների կորստի պայմաններում։ Այն դարձավ մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր էջերից մեկը, բայց, ցավոք, ոչ վերջինը։
     Այդ փաստաթղթով կորուստները չդադարեցին։ Չկատարված պարտավորությունները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունները և Արցախի հայաթափումը նույն շղթայի օղակներն էին։ Ամեն զիջում ոչ թե հագեցրեց հակառակորդի ախորժակը, այլ ծնեց նոր պահանջներ։
     Այսօր էլ նույն տրամաբանությունը շարունակվում է։ Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին», իսկ քննարկման են դրվում նույնիսկ մեր պետականության հիմնարար սկզբունքները։ Սա խաղաղություն չէ. սա նահանջ է՝ խաղաղության անվան տակ։
     «Հայաստանը ես եմ» նախաձեռնության դիրքորոշումը հստակ է. իրական խաղաղությունը կառուցվում է ուժի, իրավունքի և փոխադարձ պարտավորությունների վրա, ոչ թե միակողմանի զիջումների։ Խաղաղությունը չի կարող գտնվել ինքնիշխանության, ազգային արժանապատվության և պետական շահերի հաշվին։ Հայաստանը չի կարող ապրել անվերջ նահանջի տրամաբանությամբ։ Մեր երկրի ճակատագրական որոշումները պետք է բխեն բացառապես Հայաստանի և նրա ժողովրդի շահերից, ոչ թե արտաքին ճնշումներից կամ իշխանական հարմարությունից։
     Մենք պարտավոր ենք հիշել։ Պարտավոր ենք պահանջել պատասխաններ՝ յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր կորստի համար։ Պարտավոր ենք դասեր քաղել, որպեսզի այլևս երբեք մեր երկրի ճակատագիրը չորոշվի հազարավոր կյանքերի և անդառնալի կորուստների գնով։
     Խոնարհումս մեր բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ»։

Այլ երկրի պահանջով հանրաքվեն նահանջ է անկախությունից․ Արթուր Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այլ երկրի պահանջով հանրաքվեն նահանջ է անկախությունից․ Արթուր Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ