«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան
Պուտինը սկսել է հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ
Պուտինը սկսել է հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
ՌԴ նախագահը խնդրել է երախտագիտություն փոխանցել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։
Տնտեսագետը՝ անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ տույժ-տուգանքների ներում…
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց
Հայաստանի նախագահի, վարչապետի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացնելու վերաբերյալ նախագծի քննարկումն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում չի կայացել։
Նախագծի հիմնական զեկուցողը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, չի ներկայացել հանձնաժողովի նիստին։
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը փոխվարչապետի բացակայության պատճառների մասին մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ նախագծի քննարկման պատրաստ լինելու դեպքում այդ մասին լրացուցիչ կտեղեկացվեն հանրությունն ու հանձնաժողովի անդամները։
Հիշեցնենք, որ կառավարության շրջանառության մեջ դրած նախագծով նախատեսվում է բարձրացնել նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, Ազգային ժողովի պատգամավորների, դատարանների նախագահների, գլխավոր դատախազի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Որոշ պաշտոնների դեպքում նախատեսվող բարձրացումը կարող է հասնել գրեթե կրկնակի չափի։
«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան
Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է. ՀՀ ԿԲ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։
Ըստ Կենտրոնական բանկի կայքի՝ եվրոն նվազել է 1.48 կետով՝ հասնելով 400.2 դրամի, իսկ ռուբլին՝ 0.0017 կետով՝ հասնելով 4.3552 դրամի։
| 12.11.2026 | 11.11.2026 | |
| ԱՄՆ դոլար-Դրամ | 360.51 | 360.43 |
| Եվրո-Դրամ | 400.2 | 401.5 |
| Ռուբլի-Դրամ | 4.3552 | 4.3569 |
ՌԴ ԱԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցություններից

Աբու Դաբիում բանակցությունների ժամանակ Ռուսաստանը կրկին անդրադարձել է Մոսկվայի կողմից դեռևս 2021 թվականին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներկայացված անվտանգության երաշխիքն…
Վաշինգտոնին այլևս պետք չէ Իրանի հետ համաձայնագիրը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին այլևս պետք չէ Իրանի հետ համաձայնագիրը։
Այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտարարել է Truth Social սոցհարթակում։
«Մեզ Իրանի հետ համաձայնագիր պետք չէ։ Այդ օրերը վաղուց անցել են։ Մենք ունենք նրանց փողերը՝ հարյուր միլիարդավոր դոլարներ, և մենք ունենք նրանց նեղուցը», – գրել է նա։


