Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում

Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում

Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ։
     Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
     Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էինք


Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես է Հայաստանը քայլ առ քայլ մոտենում Հորմուզի նեղուցի կարգավիճակին․ Այսօր տեղի ունեցավ այն…

Ձեր հանցավոր հայտարարությունները նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը. Բեգլարյանը՝ Թորոսյանին

Ձեր հանցավոր հայտարարությունները նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը. Բեգլարյանը՝ Թորոսյանին

Պեղումները Հայաստանում կշարունակվեն | Top-News.am


Մշակույթ


Կայացել է ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի չորորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են 2025 թ. 15 հուշարձանների տարածքներում կատարված հնագիտական պեղումների հաշվետվությունները, այդ թվում՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս բլուրում (Ենգիջա), Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Արուճի միջնադարյան ամրոց-դղյակում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան, Ջրաշեն, Արտագերս, Նոր Արմավիր գյուղերի միջտարածքում, Հին Հայաստանի մայրաքաղաք Արմավիրում, Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի Արգիշթիխինիլի քաղաքի դամբարանադաշտում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Կեչառիսի վանական համալիրում, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի երկաթեդարյան դամբարանադաշտում, Արմավիրի մարզի Նոր Արմավիր և Ջրաշեն համայնքների տարածքում գտնվող Արգիշթիխինիլի հնավայրում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի Գետահովիտ-2 քարայրում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ողջի գետի աջ ափին գտնվող «Տանձի լենջ» կոչվող վայրում, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի Վանանդաբերդի ամրոցում, Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ համայնքների տարածքում գտնվող Հին Արտաշատ մայրաքաղաքում, ինչպես նաև Արարատի մարզի Վեդի, Դաշտաքար, Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող և Լանջառ համայնքների տարածքում գտնվող Վեդիի ամրոցում, Երևան քաղաքի Հրազդան գետի կիրճի Երևան-1 քարայրում և այլ վայրերում։

Միջգերատեսչական հանձնաժողովը վերոնշյալ վայրերում իրականացված պեղումների հաշվետվություններին տվել է դրական եզրակացություն և թույլատրել է 2026 թվականին շարունակել պեղումները (տրամադրելով համապատասխան թույլտվություն՝ բաց թերթիկ)։




«Աչաջրի հիվանդանոցը վերածվել է պոլիկլինիկայի․ սա անհարմարություն է ստեղծել տավուշցիների համար»․ Գառնիկ Դանիելյան

«Աչաջրի հիվանդանոցը վերածվել է պոլիկլինիկայի․ սա անհարմարություն է ստեղծել տավուշցիների համար»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեռևս 2020 թվականին փակվեց Տավուշի մարզի Աչաջուր գյուղի ծննդատունը, որը համարվում էր առաջատար ծննդատուն և որտեղ սպասարկվում էին ոչ միայն Իջևանի տարածաշրջանի, այլև Նոյեմբերյանի և Բերդի բնակիչները։
     Տեղեկացա, որ գրեթե նույն ճակատագրին է արժանացել Աչաջրի հիվանդանոցը։ Ճիշտ է, լիարժեք չի լուծարվել, բայց վերածվել է պոլիկլինիկայի, հանվել է գիշերային հերթապահությունը։
     Սա լրացուցիչ անհարմարություն է ստեղծել տավուշեցիների համար։ Եթե նախկինում Աչաջրի և հարակից գյուղերի բնակիչներն առողջության հետ կապված խնդիր էին ունենում, ստիպված չէին լինում հասնել Իջևան։ Այժմ մեր հայրենակիցները պետք է անցնեն 15-25 կմ, որպեսզի ստանան բժշկական օգնություն։
     Բազմիցս եմ անդրադարձել համայնքներում կրթական հաստատությունների, բժշկական կենտրոնների փակման խնդրին, դրա անթույլատրելիությանը, աղետալի հետևանքներին։
     Այսպիսի քաղաքականության հետևանքով հազարավոր մարդիկ զրկվում են աշխատատեղերից՝ տեղափոխվելով կամ Երևան, կամ լքելով Հանրապետությունը։
     Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, մինչդեռ, դպրոցների փակման քաղաքականությունը հակոտնյա է այս գաղափարախոսությանը։
     Օպտիմալացման անվան ներքո բազմաթիվ համայքներում բժշկական հաստատությունների լուծարումը վկայում է առողջապահական համակարգի տապալման մասին։
     Մեր՝ իշխանության գալու պարագայում վերանայվել են այս բոլոր հարցերը․ համայնքներում բնակվող մեր հայրենակիցներն իրենց թիկունքում պետք է զգան պետության աջակցությունը։
     Առանց հզոր համայքների չկա պետություն, չկա անվտանգություն և ապագա»։

Օրբանին մոտ գործարարներին մեղադրել են Հունգարիայից գումարներ հանելու մեջ

Մադյարի խոսքով՝ Օրբանի մտերիմ ընկերներից մեկի՝ Լերինց Մեսարոշի ընտանիքը կարող է լքել Հունգարիան․․․

Օրբանին մոտ գործարարներին մեղադրել են Հունգարիայից գումարներ հանելու մեջ

Մադյարի խոսքով՝ Օրբանի մտերիմ ընկերներից մեկի՝ Լերինց Մեսարոշի ընտանիքը կարող է լքել Հունգարիան․․․

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին


Մշակույթ


ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ից մայիսի 16-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայի հինգ մշակութային կենտրոններում: Շրջագայությունն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ընդգրկում է Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահները:

Նվագախմբի հետ հանդես կգան մեր ժամանակների մեծագույն ջութակահար Օգյուստեն Դյումեյը, հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, իտալացի թավջութակահար Էտտորե Պագանոն, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը (Հայաստան), Պիեռ Կառլո Օրիցիոն (Իտալիա) և Բենջամին Ցվիկը (Շվեյցարիա):

Համերգային երկացանկում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ․ կհնչեն Դմիտրի Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 10-ը, Գուստավ Մալերի «Տիտան» սիմֆոնիան, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ջութակի թիվ 3 կոնցերտը, Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը, Պյոտոր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը, ինչպես նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից: Համերգային շրջագայությունը յուրօրինակ մասնագիտական քննություն է, որը ևս մեկ անգամ կփաստի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարողական մակարդակն ու մրցունակությունը եվրոպական լավագույն նվագախմբերի կողքին:




Ֆրանսիացին թանգարանից գողացել է 53 մլն ռուբլու ոսկե մետաղադրամներ և վաճառել դրանք Ռուսաստանում

Ֆրանսիայի Սեն Ռեմի պետական ​​թանգարանից 53 միլիոն ռուբլու արժողությամբ ոսկե մետաղադրամների հավաքածու գողացած…