«Շիրակ Ավիա» ավիաընկերությունն այսօրվանից սկսել է ուղիղ չվերթեր իրականացնել Երևանի և Աստանայի միջև

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունն այսօրվանից սկսել է ուղիղ չվերթեր իրականացնել Երևանի և Աստանայի միջև։ Չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին։

«Ուղիղ ավիահաղորդակցության բացումը կապահովի հարմար պայմաններ Հայաստանի և Ղազախստանի միջև տեղաշարժի համար, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջային, գործարար և մշակութային կապերի զարգացմանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Տոմսերի ձեռքբերման և առկայության վերաբերյալ հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայքը՝ shirakavia.am։

Երևանի խանութ-սրահում հատակը փլուզվել է, տրակտորն ընկել է նկուղային հարկ. կա երկու տուժած

Ապրիլի 20-ին՝ ժամը 13։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում գտնվող խանութ-սրահներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում։ Առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացի տուժել է, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Երևանի խանութ-սրահում հատակը փլուզվել է, տրակտորն ընկել է նկուղային հարկ. կա երկու տուժած

Ապրիլի 20-ին՝ ժամը 13։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում գտնվող խանութ-սրահներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում։ Առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացի տուժել է, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Գառնիկ Չոլաքյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում: 

Տղամարդկանց 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլաքյանը երկամարտի 274 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 124 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր, իսկ հրում վարժությունում 150 կգ արդյունքով զբաղեցրել է 3-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Անգել Ռուսևին Չոլաքյանը երկամարտում զիջել է ընդամենը 1 կգ-ով: Գառնիկ Չոլաքյանը երկրորդ տարին անընդմեջ է դառնում Եվրոպայի փոխչեմպիոն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Երեկ Եվրոպայի առաջնությունում պայքարի են դուրս եկել Հայաստանի կանանց հավաքականի անդամները: 53 կգ քաշային կարգի A ենթախմբում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 175 կգ արդյունքով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում հայ մարզուհին երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 76 կգ ու 80 կգ կշռող ծանրաձողները և այս վարժությունում ցույց տվել 5-րդ արդյունքը: Հրում վարժությունում Յայլյանը բարձրացրել է միայն 95 կգ կշռող ծանրաձողը: Այս ձևում նա 14-րդն էր:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տանզելա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 74 կգ ու 78 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժությունում Գրիգորյանը 9-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 96 կգ ու 101 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 7-րդն էր: Երկամարտի 179 կգ արդունքով Տանզելա Գրիգորյանը ԵԱ-ում զբաղեցրել է 6-րդ տեղը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 20-ին, Հայաստանի հավաքականից ելույթ կունենա նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ):

Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ. Հասմիկ Հակոբյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ստամբուլում հրավիրված Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը:

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Մեծ պատիվ է այս վեհաժողովին դիմել մի թեմայով, որը մեր սերնդի համար բարոյական հրամայական է:

Ես Հայաստանից եմ, մի երկրից, որը շարժվում է դեպի կայունության նոր դարաշրջան: 2025 թվականի օգոստոսի 8-ին մենք շրջեցինք պատմական էջ. Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագիրը ավելին էր, քան պարզապես կարևոր իրադարձություն: Այն փոխադարձ ինքնիշխանության հանձնառություն էր՝ ամրագրված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրում: Այսօր, տասնամյակների ընթացքում առաջին անգամ, արդեն գրեթե երկու տարի է մեր սահմաններին զոհեր չեն եղել: Զենքերի լռությունը մեր հույսի ամենահզոր ուղերձն է:

Հույսը դառնում է տևական, երբ այն իրական օգուտներ է բերում: «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի միջոցով մենք Հարավային Կովկասը վերածում ենք հաղորդակցության հանգույցի: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից բեռնատար գնացքը հասավ Հայաստան Վրաստանի տարածքով՝ 1991 թվականից ի վեր առաջին անգամ: Մենք նաև պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարանցիկ փոխադրումներին՝ հավատալով, որ փոխկախվածությունը թշնամանքի լավագույն հակաթույնն է:

Իմ կառավարությունն ընդունել է «Իրական Հայաստանի» տեսլականը՝ մի պետություն, որը խարսխված է իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դիվանագիտությունն ընտրելով՝ մենք նաև ապահովել ենք մեր քաղաքացիների վերադարձը գերությունից:

Մոտենալով 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին՝ մեր նպատակն է խաղաղությունն ու ժողովրդավարությունը դարձնել անշրջելի: Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են: Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի: Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ:

Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը:

Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ իրականացվող «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում այսօր Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստողների վկայականների հանձնումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Վկայականները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, նախարարության և դեսպանության ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի միջանկյալ արդյունքների ամփոփումը՝ ընդգծելով, որ Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր։

«Համոզված եմ՝ այն համակարգը, որը միասին ձևավորում ենք, կդառնա ֆրանսերենի շարունակական զարգացման և ընդլայնման կարևորագույն գործիքակազմերից մեկը։ Արդեն ունենք 24 վերապատրաստողներ, որոնք առանցքային դեր են կատարում ֆրանսերենի դասավանդման կարողությունների զարգացման գործում և կշարունակեն իրենց կարևոր առաքելությունը՝ ապահովելով ուսուցիչների մասնագիտական աճի և շարունակական կատարելագործման լայն հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Նա ուրախությամբ փաստել է՝ ծրագրի շրջանակում ընդլայնվել է ֆրանսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների թիվը և ընդգծել՝ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:

«Առանձնահատուկ կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է համագործակցություն՝ ֆրանսերենի դասագրքերի մշակման ուղղությամբ։ Նախատեսում ենք նաև հնարավորություն ընձեռել վերապատրաստողներին՝ շարունակելու իրենց հետագա բարձրագույն կրթությունն ու մասնագիտական զարգացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերը կարևոր դեր կունենան Հայաստանում ֆրանկոֆոն միջավայրի զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային 10-րդ խաղերը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը և ծրագրում ներգրավված մասնակիցներին՝ ներդրած ջանքերի և համատեղ աշխատանքի համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ վերահաստատելով, որ ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է։

«Աշխարհում կան ավելի քան 80 երկրներ և բազմաթիվ ֆրանսախոս համայնքներ։ Ֆրանկոֆոնիայի համատեքստում Հայաստանը կարևոր և ակտիվ դերակատարում ունի և հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ։ 2018 թվականին Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, իսկ 2027 թվականին նախատեսվում է անցկացնել մարզական խաղերը»,- նշել է դեսպանը՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունները։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության ոլորտում համագործակցությունը ձեռք է բերել ավելի համակարգային և առարկայական բնույթ։

«Արդեն ունենք շոշափելի ձեռքբերումներ։ Ֆրանսերենի խորացված ծրագրում ընդգրկված աշակերտների թիվը վերջին տարիներին աճել է շուրջ 50 տոկոսով։ Միաժամանակ, էականորեն բազմապատկվել են դեպի Ֆրանսիա իրականացվող կրթական շարժունակության այցերը՝ թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար»,- ընդգծել է նա։

Դեսպանի գնահատմամբ՝ ծրագրի նշանակալի արդյունքներից է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչներին վերապատրաստող մասնագետների ներկայությունը, ինչը փաստացի ապահովում է վերապատրաստողների ազգային ցանցի ձևավորումը․ «Այս ցանցը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ այն հասանելի դարձնելով տարբեր մարզերում և համայնքներում»,- եզրափակել է Օլիվիե Դըկոտինյին՝ շնորհակալություն հայտնելով գործադրած ջանքերի համար։

«Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում՝ ֆրանսիական France Education International օպերատորի կողմից՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համատեղ:

Ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը  նախազգուշացնում է, որ  սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։

«Թեհրանը չի ճանաչում ԱՄՆ-ի ոչ մի վերջնագիր». Իրանի ԱԳՆ-ն՝ բանակցությունների 2-րդ փուլի անցկացման մասին

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների
երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։ Այս մասին ասվում է
Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Գերատեսչությունը շեշտել է, որ Իրանը չի ճանաչում
Միացյալ Նահանգների ոչ մի վերջնագիր և վճռականորեն կպատասխանի նոր ագրեսիայի դեպքում։

 

«ԱՄՆ-ը, գրավելով Իրանի դրոշի ներքո նավարկող նավը,
խախտել է հրադադարի ռեժիմը։ Թեհրանը դա համարում է հարձակում»,- նշվում է հայտարարության
մեջ։

 

Այս ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել
է, որ ռազմական դիմակայության շարունակությունը օգուտ չի բերի ո՛չ Թեհրանին, ո՛չ էլ
Վաշինգտոնին։ Նրա խոսքով՝ ճնշումներին ու սպառնալիքներին դիմակայելիս կարևոր է միաժամանակ
փնտրել լարվածությունը նվազեցնելու դիվանագիտական ​​ուղիներ։

 

«Պատերազմը ոչ մեկի համար շահավետ չէ, և սպառնալիքներին
դիմակայելիս անհրաժեշտ է օգտագործել բոլոր ողջամիտ և դիվանագիտական ​​միջոցները՝ լարվածությունը
նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, հակառակորդի նկատմամբ անվստահությունը և փոխգործողություններում
զգոնությունը անհրաժեշտ են մնում»,- ընդգծել է Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերել է
նրա մամուլի ծառայությունը։

 

Ավելի վաղ Իրանի պետական ​​լրատվական գործակալությունը՝
IRNA-ն, հայտնել էր, որ Թեհրանը հրաժարվել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների
երկրորդ փուլին մասնակցությունից։

 

 

Ապրիլի 25-ին Երևանում կանցկացվեն տոնական միջոցառումներ՝ նվիրված Քաղաքացու օրվան. Ավինյան

Ապրիլի 25-ին Երևանում կանցկացվեն տոնական միջոցառումներ՝ նվիրված Քաղաքացու օրվան. Ավինյան

Որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային, սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը. Սարիկ Մինասյան

ՀԷՑ Ղարսի մասնաճյուղի կառավարիչ Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր գրառումներից մեկի տակ թողնված մեկնաբանությանը, որը աղմուկ էր հանել:

«Հայկական մտածելակերպին տուրք տալով` որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։

Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում»,- գրել է Մինասյանը: