«Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում». Դանիել Իոաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի րոպե։ Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, ի՞նչ, անմե՞ղ է դառնում։ Բա ուրի՞շ։
     Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված ձայնագրությունից և Գոհար Ղումաշյանի որոշ հրապարակային ելույթներից բավականին որոշակի է դառնում Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարված լինելը։ Հետևապես, քրեական հետապնդման հիմքերը կասկածի տակ դնելու առիթ չկա։
     Ուրիշ հարց, որ խափանման միջոց ընտրելիս, բնականաբար, պետք է հաշվի առնել նորածին երեխայի առկայությունը։ Եվ եթե խափանման միջոցը կալանք ընտրվեր, ես ինքս ցույցի դուրս կգայի։
     Բայց կալանք չընտրվեց, հետևապես, հիմք ընդունելով առկա հրապարակային տեղեկությունները, հանգիստ խղճով կարելի է պնդել, որ այս դեպքում իրավապահ մարմինները գործել են ճիշտ, օրինաչափ ու համաչափ»։

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 152 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, զոհվել է 1 մարդ

Բացահայտվել են ավազակության, բնակարանային գողության, բուժաշխատողի կողմից…

Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել

Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Երևանի Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որտեղ կքննվի խափանման միջոցի փոխման հարցը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր 2025թ․ հունիսի 18-ին, այնուհետև դատարանի որոշմամբ՝ կալանավորվել։ Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է տնային կալանքը։

«Արևմուտքը փորձում է իր կանոնները սահմանել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»․ Լավրով | ՄԱՄՈՒԼ.ամ

«Արևմուտքը փորձում է իր կանոնները սահմանել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»․ Լավրով

Արևմտյան երկրները փորձում են իրենց կանոնները սահմանել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և Հարավային Կովկասում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կենտրոնական Ասիայում ծավալվում է հետաքրքիր աշխարհաքաղաքական պայքար՝ պայմանավորված Արևմուտքի փորձերով՝ այստեղ ևս սահմանել իր կանոնները, առաջատար դեր խաղալ այն հարցում, թե ինչպես պետք է կազմակերպեն իրենց կյանքը Կենտրոնական Ասիայի պետությունները և ում հետ պետք է կառուցեն իրենց հարաբերությունները։ Նույնը, գուցե ոչ այնքան ակնհայտ, արդեն դրսևորվում է նաև Հարավային Կովկասում»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ Պեկինում կայացած ասուլիսի ընթացքում։

«Հրապարակ»․ Պռոշյանի կոնյակն արտահանել ենք, արտահանում ենք ու պիտի արտահանենք


Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող տարբեր ապրանքների մասով ժամանակ առ ժամանակ սահմանափակումներ են մտցվում։ Դրանք հիմնականում քաղաքական որոշումների արդյունք…

Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ռուսաստանցիների տարհանման հարցում. ՌԴ ԱԳՆ

«Հայաստանն ու Ադրբեջանը նշանակալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցների տարհանման գործում․․․

ԱՄՆ փոխնախագահը հաստատել է, որ դադարեցնում են Ուկրաինային տրամադրվող զենքի մատակարարումները

Միացյալ Նահանգներն այլևս զենք չի գնում և չի ուղարկում Ուկրաինա․․․

ԱՄՆ փոխնախագահը հաստատել է, որ դադարեցնում են Ուկրաինային տրամադրվող զենքի մատակարարումները

Միացյալ Նահանգներն այլևս զենք չի գնում և չի ուղարկում Ուկրաինա․․․

Իրանի դեմ գրեթե 46-օրյա պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է ավելի քան 51 միլիարդ դոլար․ Iran War Cost Tracker

Իրանում ռազմական գործողությունը Միացյալ Նահանգներին արժեցել է ավելի քան 51.2 միլիարդ դոլար գրեթե 46 օրվա մարտական գործողությունների ընթացքում․ այս մասին պարզ է դառնում Iran War Cost Tracker-ի տվյալներից։

Իրական ժամանակի հետևման տվյալները հիմնված են Կոնգրեսի համար Պենտագոնի՝ մարտի 10-ի ճեպազրույցի վրա։ Նշվում է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին 6 օրերին ծախսել է 11.3 միլիարդ դոլար և պլանավորում է հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օրը ծախսել լրացուցիչ 1 միլիարդ դոլար։

Ըստ Iran War Cost Tracker-ի՝ Իրանում պատերազմի վրա ԱՄՆ-ն վայրկյանում ծախսում է 11․574 դոլար, իսկ մեկ ժամում՝ գրեթե 42 հազար դոլար։