Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային դարավոր կապերի ամրապնդման կարևորությունը և շարունակականության ապահովումը: Նախարարն առանձնակի հիացմունքով հիշատակել է նախորդ տարի Իրանի Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում տեղի ունեցած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը՝ որպես բացառիկ մշակութային իրադարձություն՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:

Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ևս կարևորել է երկու երկրների միջև կրթամշակութային կապերի ամրապնդումը՝ պատմական ժառանգության պահպանումն ու զարգացումը:

Կողմերն առանձնակի կարևորել են երկու ժողովուրդների ժամանակակից արվեստի ճանաչումն ու հանրահռչակումը՝ փոխադարձ միջոցառումների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Մասնավորապես՝ նախանշվել է Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի սպասվող համերգը Հայաստանում, կարևորվել է օրերս Գևորգ Ասատրյանի թարգմանությամբ լույս ընծայված Ֆիրդուսու «Շահնամե» ստեղծագործության հանրահռչակումը հայ ընթերցողների շրջանում:

Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրներում անցկացվող գրքի փառատոներին փոխադարձ մասնակցությունը, ժամանակակից գրականության թարգմանությունները, շնորհանդեսների կազմակերպումը: Արվեստի ոլորտում առանձնակի շեշտադրվել է ֆիլմարտադրությանը և կինոփառատոների անցկացմանն ուղղված ծրագրերի խթանումը՝ արդեն իսկ ունեցած հաջող փորձառության հիման վրա:

Քննարկվել է նաև երիտասարդության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը` մասնավորապես ընդգծելով երիտասարդական ճամբարների ձևավորման հեռանկարները: Պաշտոնյաները երիտասարդների ներգրավումը դիտարկել են նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման խթանմանը: Այս համատեքստում կարևորվել են պարսկերեն ուսումնական նյութերի մշակումը, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումն ու փորձի փոխանակումը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նայում եմ ընդդիմության հանդիպումների կադրերը ու մոտս «դեժավյու» է. այդ մարդկանց նույնիսկ իրենց տանեցիները չեն ընտրում. Սիմոնյան

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը գրել է.

«Նայում եմ ընդդիմության հանդիպումների կադրերը ու մոտս «դեժավյու» է։ Չե՞ք հասկանում, որ ձեր խնդիրը լուրջ դեմքի արտահայտությամբ 6-ը 7-ի վրա, հետո 3-ը 4-ի վրա նկարվելը չի:

Դուք ասելիք չունեք! Թարսի պես` ցրտերն էլ ընկան. կարող էիք նաև փողոց դուրս գալ, էս քաղաքական մարգինալներով վազվզեիք, «թուրք, դավաճան, հողատու» գոռգռայիք ու 2026 թվականի քաղաքական տարին համարեիք փակված: Ամենայն հարգանքով` ասենք ո՞նց կարելի է նույն սխալները, նույն քայլերը, նույն մարած, օբլիգացիոն մարդկանց հավաքել, հետները նկարվել ու մտածել, որ այ էս անգամ կհաջողես:

Այդ մարդկանց նույնիսկ իրենց տանեցիները չեն ընտրում: Ախր 0-ին գումարած 0, գումարած 0, գումարած 0` հավասար է 0 !»։

Սահմանադրությո՞ւն, թե՞ «Սամոադրություն». օտարի փեշի ճոթից կախվածների ընդվզումը

09.11.2026

Քաղաքականություն

Սահմանադրությո՞ւն, թե՞ «Սամոադրություն». օտարի փեշի ճոթից կախվածների ընդվզումը

Անթալիայում մեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովը

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP31) կողմերի 31-րդ համաժողովը: Այն բացվել է գիտնականների կողմից գլոբալ ջերմաստիճանի բարձրացման վերաբերյալ նոր նախազգուշացումների ֆոնին: Կլիմայական գագաթնաժողովն այս տարի անցկացվում է էներգետիկ ճգնաժամերի, միջազգային հակամարտությունների և եղանակային վտանգավոր երևույթների աճի պայմաններում:

Օրակարգում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, անցումն ավելի մաքուր էներգետիկայի, կլիմայական ֆինանսավորումը և պետությունների հարմարեցումը գլոբալ տաքացման հետևանքներին։ Բացի այդ, մասնակիցները պետք է որոշեն, թե ինչպես արագացնել Փարիզի կլիմայի համաձայնագրի կատարումը, քանի որ պետությունների գործող պարտավորությունները բավարար չեն գլոբալ տաքացումը սահմանափակելու համար:

Ամենասուր վեճն ավանդաբար վերաբերում է ծախսերի բաշխմանը։ Ավելի աղքատ պետությունները պահանջում են ավելի շատ օգնություն այն տնտեսություններից, որոնք պատասխանատու են պատմական արտանետումների զգալի մասի համար: Պետությունները չեն կարողանում համաձայնության գալ նաև հանածո վառելիքից հրաժարվելու տեմպերի վերաբերյալ: Նույնիսկ այս տարի COP31-ի բացման արարողությունը սկսվեց ուշացումով՝ ֆինանսավորման հարցերը պաշտոնական օրակարգում ներառելու շուրջ վեճի ֆոնին: Ապակայունացում են բերում նաև պատերազմներն ու էներգակիրների գների տատանումները։ Եվ այդ վերջին գործոնի պատճառով է, որ ԱՄՆ-ն կրկին հրաժարվել է մասնակցել կլիմայի պաշտոնական բանակցություններին։

COP-ը 1992 թվականին ընդունված ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի կողմերի տարեկան հանդիպումն է: Այստեղ կառավարությունները վերանայում են կլիմայական պարտավորությունների իրենց կատարումը և համաձայնության են գալիս նոր քայլերի հարցում:

Այս տարի հանդիպումը հյուրընկալում է Թուրքիան, իսկ բանակցությունները գլխավորում է Ավստրալիան: COP31-ը նախագահում է Թուրքիայի շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը, իսկ բանակցությունները՝ Ավստրալիայի կլիմայի փոփոխության և էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը։ Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 11-12-ը։

Աշխարհի հայ մասնագետները՝ մեկ նպատակի շուրջ․ ի՞նչ է առաջարկվում Հայաստանին

Սփյուռքի մասնագիտական ներուժը՝ Հայաստանի զարգացման համար։ Համահայկական գագաթնաժողովի էքսպո ցուցահանդեսում տարբեր երկրներում գործող հայկական կազմակերպություններն ու մասնագետները ներկայացնում են իրենց ծրագրերը, ձեռքբերումներն ու համագործակցության հնարավորությունները։ Ինչպե՞ս են եվրոպահայ մասնագետները փորձում իրենց գիտելիքն ու փորձը ծառայեցնել Հայաստանին՝ գիտությունից ու բժշկությունից մինչև կրթություն և իրավունք՝ ռեպորտաժում։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հնդկաստանի հետ կինոնախագծերի իրականացումը

ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություն են տարածել Ժաննա Անդրեասյանի և Հնդկաստանի դեսպանի հանդիպման վերաբերյալ․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմսթրոնգ Չանգսանին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա համագործակցությունը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման մեծ ներուժը։

Դեսպան Արմսթրոնգ Չանգսանը ևս կարևորել է երկողմ կապերի զարգացումը՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար։

Կողմերն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում Հնդկաստանի քաղաքացիների ուսումնառության հնարավորությունների ընդլայնումը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է օտարերկրյա ուսանողների թվի աճով և պատրաստ է քննարկել ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության՝ գիտական դրամաշնորհային ծրագրերին արտերկրի հետազոտողների մասնակցության հնարավորությունները՝ առաջարկելով դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ արհեստական բանականության և տեխնոլոգիական ուղղություններով։

Հանդիպմանն անդրադարձ է եղել մշակութային համագործակցությանը՝ կարևորելով երկու երկրների թանգարանների միջև ուղիղ կապերի զարգացումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը:

Ընդգծվվել է նաև կինոարտադրության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հնդկաստանի համապատասխան կառույցների միջև ընթացող քննարկումներին։ Կարևորվել են համատեղ կինոնախագծերի իրականացումը և մասնագիտական փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Հնդկաստանի հարուստ փորձն ու Հայաստանի համար ոլորտի զարգացման առաջնահերթությունը։

Դեսպան Արմսթրոնգ Չանգսան շնորհակալություն է հայտնել Հնդկաստանում անցկացվող Տեսալսողական և ժամանցային արդյունաբերության համաշխարհային գագաթնաժողովին (WAVES) Հայաստանի մասնակցության համար և կարևորել հայկական կողմի ներգրավվածությունը նաև 2027 թվականին նախատեսվող միջոցառմանը։

«2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն ունի զրոյական իրավական ուժ». ԱԺԲ

«2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն ունի զրոյական իրավական ուժ». ԱԺԲ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
     ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ՎԵՑ ՏԱՐԻ ԱՆՑ.
     ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ
     Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը բազմիցս հայտարարել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն ունի զրոյական իրավական ուժ։
     Այդ փաստաթուղթն անօրինական է թե՛ ներքին, թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից։ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքական կամ ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը ենթակա են Ազգային ժողովի վավերացման։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը նախատեսում էր տարածքային կորուստներ, հայկական զինուժի դուրսբերում և Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողություն, ստորագրվել է միանձնյա՝ պատերազմի պայմաններում, և երբևէ չի վավերացվել։
     Միջազգային իրավունքով՝ ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով կնքված պայմանագիրն առոչինչ է (Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդված)։
     Ավելին, մյուս կողմերը ոտնահարել են իրենց իսկ ստանձնած պարտավորությունները, ինչը խոստովանել է անգամ փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանն ամիսներով շրջափակեց Լաչինի միջանցքը (6-րդ կետ)՝ անտեսելով նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, 2023 թ. սեպտեմբերին խախտեց հրադադարը (1-ին կետ) և մինչ օրս պահում է հայ գերիներին (8-րդ կետ)։ Ռուսական խաղաղապահները չկանխեցին Ադրբեջանի ռազմական հարձակումը և հեռացան իրենց հնգամյա ժամկետի ավարտից շուտ (3-րդ և 4-րդ կետեր), իսկ տեղահանվածների՝ ՄԱԿ-ի վերահսկողությամբ վերադարձի 7-րդ կետը վերածվեց Արցախի ողջ հայության բռնի տեղահանման։
     Այսօր այդ փաստաթղթից Հայաստանի առջև դրված միակ պահանջը 9-րդ կետն է՝ մեր տարածքով ճանապարհի ապահովումը։
     Մենք նաև հայտարարել ենք, որ 2025 թ. օգոստոսի 8-ին նախաստորագրված համաձայնագիրը խորքում հակահայկական է, և զգուշացրել, որ պարտադրանքի հաջորդ փուլը լինելու է Հայաստանի ներսում։ Մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ մեր կանխատեսումներն ամբողջությամբ հաստատվեցին։
     Նախաստորագրված համաձայնագիրը պայմանավորված է Հայաստանի ներքին փոփոխություններով։ Այսօր «խաղաղության» մասին խոսակցությունը հիմնականում վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, որը Բաքուն ներկայացնում է որպես ստորագրման նախապայման։
     Նոյեմբերի 2-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարեց, որ նոր Սահմանադրությանը դեմ ելնող ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում է ձևավորվելու, և այդ ճնշման գլուխ պետք է կանգնի իշխող մեծամասնությունը։
     Մենք զգուշացրել էինք նաև, որ հալածանքները շարունակվելու են։ Ընտրություններից առաջ և հետո ձերբակալվեցին ընդդիմության բազմաթիվ գործիչներ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց բարձրաստիճան հոգևորականներ դարձան քրեական գործի ամբաստանյալներ։
     Արցախցիները դեռ չեն վերադարձել։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են պահվել 19 հայ գերիներ, և նրանց հարցը լուծում չի ստացել։ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրում ո՛չ գերիների, ո՛չ էլ արցախցիների վերադարձի մասին խոսք չկա. արցախցիներն այնտեղ հիշատակվում են միայն որպես բնակարանով ապահովվելիք «Ղարաբաղից տեղահանված» ընտանիքներ։
     Հայաստանի տարածքների շարունակվող օկուպացիայի հարցը նույնպես մնում է չլուծված։
     Մեր հանձնառությունը և առաջնահերթությունները
     Նոյեմբերի 9-ը մեզ համար ոչ թե լոկ հիշատակի օր է, այլ պայքարի հերթական հանգրվան։
     Ստեղծված իրավիճակում օրակարգային են մնում հետևյալ առաջնահերթ խնդիրները.
     1. Քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցումը և քաղբանտարկյալների ազատ արձակումը,
     2. ՀՀ Սահմանադրության պաշտպանությունը արտաքին պարտադրանքով պարտադրվող փոփոխություններից,
     3. Արցախահայության՝ իրենց հայրենիք անվտանգ վերադարձի միջազգային երաշխիքների ձևավորումը։
     Ակնհայտ է, որ այս ազգային նպատակների իրագործումն անհնար է գործող կոլաբորացիոն իշխանության պայմաններում։ Հետևաբար, մեր առաջնային խնդիրը մնում է օր առաջ այս իշխանության հեռացումը և ազգային-ժողովրդավարական իշխանության ձևավորումը։

Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են


Հայաստան


Նոյեմբերի 5-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները։ Պետական որակավորող հանձնաժողովը նախագահում է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Մասնագիտական պատրաստության ամփոփիչ փուլին մասնակցում են 2025-2026 ուսումնական տարվա առաջին հոսքի՝ կրթական ծրագրով նախատեսված պահանջները կատարած 184 սովորողներ։ Ստուգումները հնարավորություն են տալիս գնահատելու ուսումնառության ընթացքում նրանց ձեռք բերած մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ինչպես նաև ծառայողական խնդիրների լուծման ընթացքում դրանք կիրառելու պատրաստվածությունը։

Ապագա պարեկների մասնագիտական պատրաստվածության գնահատումը կարևոր փուլ է պատասխանատու և արդյունավետ ծառայության համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման գործընթացում։

Պետական ամփոփիչ ստուգումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ։