Նոր խառնաշփոթի ժամանակաշրջան․ առաջին քրիստոնեական պետությունում աշխարհիկ իշխանությունները փորձում են դատել կաթողիկոսին․ МК

2026 թվականի օգոստոսը հայոց պատմության մեջ կմտնի որպես նոր խառնաշփոթի ժամանակաշրջան։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ աշխարհիկ իշխանությունները փորձում են դատել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Նրանք դատում են Վեհափառին ամենատարօրինակ պատճառներով։ Պետության կողմից ազգային եկեղեցու գործերին չմիջամտելու սկզբունքն այսօր Հայաստանում խախտվում է ինչպես երբեք․ գրում է «Московский Комсомолец»-ը։

Ինչպես նշվում է, ՀՀ վարչապետը սոցցանցերում վիրավորում է կաթողիկոսին և մեղադրում նրան կուսակրոնության երդումը խախտելու համար, բարձրաստիճան հոգևորականները բանտարկված են, իսկ իշխանությունները նախընտրում են աչք փակել Արցախում հայկական սրբավայրերի ոչնչացման վրա։

Մեկուկես տարի Գարեգին Բ-ի նկատմամբ հրապարակային վիրավորանքներից և ճնշումներից, հոգևորականների ձերբակալություններից, ճանապարհորդական արգելքներից և վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների խմբի ձևավորումից հետո դժվար է հավատալ, որ աշխարհիկ իշխանությունները նախաձեռնել են այս աննախադեպ դատավարությունն օրենքի վերացական հաղթանակի համար։ Նոր դատավոր արդեն նշանակվել է, և այժմ վտանգված է Հայ եկեղեցու առաջնորդի հեռացումը և Էջմիածնի նկատմամբ վերահսկողության հաստատումը։

Միևնույն ժամանակ՝ Փաշինյանն արդեն լուրջ հետևանքների է բախվել այս քայլի համար։ Նրա քայլերը դատապարտվել են ոչ միայն կաթողիկոսի կողմնակիցների, այլև արտերկրում գտնվող հայ եկեղեցական կյանքի բոլոր հիմնական կենտրոնների ներկայացուցիչների կողմից։

Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը բոլորին հիշեցրել է, որ Էջմիածինը շատ ավելի մեծ քաղաքակրթական երևույթ է, քան պարզապես փոքր Հայաստանի Հանրապետության եկեղեցական սիրտը։ Այն համաշխարհային քրիստոնեության ճանաչված հոգևոր կենտրոններից է: Ի վերջո, Գարեգին Բ-ի նկատմամբ դատավարությունը պարզապես վարչապետի և «ոչ հարմար» կաթողիկոսի միջև հակամարտություն չէ: Այն Հայաստանի մասին երկու տրամագծորեն հակառակ տեսլականների բախում է:

Օգոստոսի 24-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Օգոստոսի 24-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 361.97դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 365 դրամը:

ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 362.29 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 366.5 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 421 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 427 դրամը:

Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 419.82 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 430.94 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.22 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.35 դրամը:

Ռուսական ռուբլու առքի միջինացված արժեք է սահմանվել 4.08 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.44 դրամը:

Բանկերի, փոխանակման կետերի, վարկային կազմակերպությունների ներկայացրած փոխարժեքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն՝ այստեղ:

ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ «ամենախոշոր ֆինանսական հարձակման» մասին

Նախագահ Թրամփը ապամոնտաժել է Իրանի ռազմական ներուժը, ոչնչացրել է նրա ռազմական գործարանների գրեթե 100%-ը և թաղել է նրա միջուկային ծրագիրը. մենք մտնում ենք վերջնական փուլ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Լուսաբացին սկսվում է տնտեսական «D-Day»-ը՝ երբևէ հակառակորդի դեմ կազմակերպված ամենախոշոր ֆինանսական հարձակումը։ Իսլամական Հանրապետությունը ուժ էր քաղում այն հաշվարկից, ըստ որի Իրանի պատասխան գործողություններն անխուսափելի են, իսկ ամերիկյան հարկադրանքի միջոցները՝ բանակցության առարկա։ Նախագահ Թրամփի օրոք այս դարաշրջանն ավարտվեց։ Եվ նրանք, ովքեր վախենում են Թեհրանի հետ դիմակայությունից, չպետք է թերագնահատեն Վաշինգտոնին փորձության ենթարկելու գինը։ Նախագահը պայմաններ է ստեղծել բոլոր այն միջոցների կիրառման համար, որոնց մասին շատերը ենթադրում էին, թե մենք երբեք չենք գործի դնի։ Մեր նպատակը տնտեսական բոլոր ուղիները կտրելն է, որոնք պահպանում են բռնապետական ռեժիմը, մինչև Թեհրանը մնա միայնակ», — նշել է նա։

Մեր տխուր իրականության պատճառներից մեկը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային հում նյութ, որից էլ վերնախավերը համազգային համակարգված ինքնություն, աշխարհայացք և վարքականոն են կերտում՝ վերցնելով բացառապես դրականը և դուրս թողնելով մերժելին։

Այնուհետև այդ մշակված աշխարհայացքը լայն իմաստով քարոզչության միջոցով վերադառնում է նույն այդ հասարակություն և սկսում վերափոխել այն։

Իմ համեստ կարծիքով՝ ներկայիս մեր տխուր իրականության պատճառներից մեկն այն է, որ վերնախավերը ոչ թե հանդես են գալիս նշված հում նյութի մշակողների դերում, այլ ձգտում են հենց այդ հում նյութը դիտարկել ոչ միայն պատրաստի, այլ նաև օրինակելի արդյունք և իրենց հարմարեցնել դրան։

Սա ոչ միայն վերնախավերի փաստացի ստեղծագործական ամլության և թուլամորթության նշան է, այլ նաև պարզունակ ամբոխահաճության ակունք, թե բա՝ «ժողովուրդն այսպես է ուզում»։

Իշխանության գալուց հետո սկսվեց բանակի «մաքրումը»․ Աբրահամյան

Այս իշխանության գալուստը դեռ 2018 թվականին նշանավորվեց բանակի, նրա սպայակազմի, հրամանատարների դեմ զտումներով՝ «սվոյներ-չուժոյներ» սկզբունքով. գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Քանի որ «սվոյները» քիչ էին, մեծ թափով՝ մի քանի փուլով, սկսեցին «մաքրել» բանակը սկզբունքային, մեծ փորձառություն և հեղինակություն ունեցող հրամանատարներից։

Առաջինը ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն էր, իսկ հետո շարքը շարունակվեց նաև Գրիգորի Խաչատուրովով և մեծաթիվ այլ զինվորականներով։

Վերջին «չիստկան» 2026-ի ընտրական փուլում էր, որին նախորդեց և հաջորդեց նոր կադրային ջարդ։

Եթե նույնիսկ մյուս գործոնները մի կողմ դնենք, ապա այսքան հրամանատարների, տարբեր օղակների սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար»,- գրել է  նա։

Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ

NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել դիրքերում…

Օգոստոսի 23-ին հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Էդգար Գեւորգյանը, NEWS.am-ի տեղեկություններով, Վայքի զորամասում ծառայում էր կրտսեր եղբոր հետ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել դիրքերում, որին նախորդել է վիճաբանություն։

Էդգարը Երեւանից էր, 22 տարեկան, առողջական խնդիրների պատճառով բանակ էր զորակոչվել նախատեսվածից ուշ։ Նա նախքան զորակոչվելը ատամնատեխնիկի կրթություն էր ստացել։ 

Նշենք, որ Էդգար Գեւորգյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 23–ին հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Սա վերջին 10 օրում երրորդ մահն է բանակում։

Երեխաներ են զոհվել․ Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկվել

Անցած գիշեր Կրասնոդարում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը վնասվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։ Աշխատակիցները տարհանվել են։

Ընկերությունը հայտնել է, որ հարձակումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել, իսկ արտակարգ ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։ Կրասնոդարի երկրամասը գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքի հարձակման, հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։ ԱԹՍ-ների բեկորները ընկել են Կրասնոդարի մասնավոր մանկական կենտրոնի վրա, որի հետևանքով զոհվել է երկու երեխա։ Նրա տեղեկացմամբ, ևս 7 երեխա ու երկու մեծահասակ քաղաքացի է վիրավորվել։Վնասվել են նաև բնակելի շենքեր, հավելել է նահանգապետը։

Միաժամանակ, ուկրաինական մոնիթորինգային ալիքները նաև հաղորդում են Ադիգեայում և Ստավրոպոլի երկրամասում Ozon-ի պահեստների վրա հարվածների մասին: Օրինակ, Exilenova+ տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Ադիգեայում հարձակման թիրախը եղել է Ենեմ գյուղի մոտ գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը, որը զբաղեցնում է մոտ 91,200 քառակուսի մետր տարածք, Ուկրաինայի սահմանից մոտ 390 կիլոմետր հեռավորության վրա:

Սա ընկերության՝ տարածաշրջանում հիմնական լոգիստիկ կենտրոններից մեկն է, որտեղ ստացվում, տեսակավորվում, պահվում և բաշխվում են պատվերները: Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսսկ քաղաքում գտնվող Ozon-ի մեկ այլ օբյեկտի վրա, որը զբաղեցնում է 93,514 քառակուսի մետր տարածք:

Տեղական իշխանությունները հաստատել են, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել քաղաքի արդյունաբերական գոտուն ուղղված անօդաչու թռչող սարքի հարվածը և հայտնել են մի քանի ԱԹՍ-ների խոցման մասին: Astra-ի վերլուծության համաձայն՝ թիրախը Պրիոզերնայա փողոցում գտնվող պահեստն էր՝ կենտրոն, որն օգտագործվում է սննդամթերքի և ոչ սննդային ապրանքների պահեստավորման և տեսակավորման, ինչպես նաև Ozon-ի հաճախորդների պատվերների կատարման համար:

Ավելին, ըստ ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի, հարձակման է ենթարկվել Դաղստանի Տյուբե գյուղում գտնվող Ozon-ի պահեստը: Օբյեկտի ընդհանուր մակերեսը կազմում է 130,000 քառակուսի մետր: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:

Ռուսաստանի ՊՆ–ն հաշվետվություն է ներկայացրել Ուկրաինային հասցված հարվածների մասին

Գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են խմբակային հարվածներ հասցնել օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով Ուկրաինայի նավահանգիստներին և այն նավերին, որոնք ներգրավված են եղել Ուկրաինայի զինված ուժերի համար բեռների մատակարարման գործում։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հարվածների հետևանքով Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստում խոցվել են՝

վառելիքաքսուքային նյութեր տեղափոխած տանկեր, որը նախատեսված էր Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար,

վառելիքով հինգ ռեզերվուար՝ Ուկրաինայի զինված ուժերի համար, վառելիքաքսուքային նյութերի պահեստային համալիրի տարածքում,

ռազմական նշանակության գույքի տասը պահեստ՝ լոգիստիկ տերմինալի տարածքում,

նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք օգտագործվում են ռազմական բեռների բեռնաթափման և պահպանման համար։

Բացի այդ, խոցվել է ՊՍ-330 «Աջալիկ» էլեկտրական ենթակայանը (Օդեսայից 28 կմ հյուսիս-արևմուտք), որն ապահովում է «Յուժնի» նավահանգստի գործունեությունը։