Պատերազմի սկզբից ի վեր Իրանը մահապատժի է ենթարկել 21 և ձերբակալել 4000 մարդու

ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը մահապատժի է ենթարկել 21 մարդու և ձերբակալել ավելի քան 4000-ին․ նշվում է ՄԱԿ-ի հայտարարությունում։

Նշվում է, որ այս տարվա հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի կապակցությամբ մահապատժի է ենթարկվել 9 մարդ, 10-ը մահապատժի է ենթարկվել ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու, և 2-ը՝ լրտեսության մեղադրանքով։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 28-ից ի վեր ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ, որոնք մեղադրվում են ազգային անվտանգության հետ կապված հանցագործությունների համար։

Ինչպես են Բաքվում պահվող հայ գերիները, հետաքրքրվու՞մ եք. հարց` Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես են Բաքվում պահվող հայ գերիները, հետաքրքրվու՞մ եք. հարց` Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԿԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

ՀԿԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակից ձերբակալվել են մի խումբ անձինք՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում․ այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ, կատարել խուզարկություններ և բերման ենթարկել գրասենյակի ներկայացուցիչների։

Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով

Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի հակամարտությունն ավարտված չէ, Իրանը շարունակում է պաշտպանական դիրք զբաղեցնել բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ դժվար է ասել, որ պատերազմն ավարտված է։ Քանի դեռ պատերազմը չի ավարտվել բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորվել։ Եվ հետևաբար, կարծում եմ, Իրանը չի կարող ռիսկի ենթարկել իր ազգային անվտանգությունը։ Իրանը կշարունակի մնալ բարձր պատրաստվածության վիճակում և զբաղեցնել պաշտպանական դիրք տարբեր ճակատներում»,- ասել է դիվանագետը Իրանի ԱԳՆ-ին կից վերլուծական կենտրոնի՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի հարթակում։

Նա նշել է, որ Իրանի նպատակն է պարտության մատնել ագրեսորին՝ թույլ չտալով ԱՄՆ-ին հասնել իր որևէ նպատակին Իրանի ներսում։

Նրա խոսքով՝ ներկայումս անհրաժեշտ է կենտրոնանալ այս պատերազմի դադարեցման և դրա հիմնական պատճառների վերացման վրա։

Փաշինյանի կոճակը պոկվել է, բարեբախտաբար՝ շալվարինը չէ


Թատրոնի վարագույրը բացվում, ու Փաշինյանը մտնում է կարի ատելյե՝ սովորական քաղաքացու պես։ Աշխատակցուհին ասեղ ու մկրատ էր դասավորում , երբ նա իրավիճակը վերցնում…

Եվրոպան լոյալությամբ է վերաբերում իշխանազավթ Նիկոլին. Աննա Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպան լոյալությամբ է վերաբերում իշխանազավթ Նիկոլին. Աննա Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներվերիս հետ մի խաղացե՛ք, կփակեմ ԱԱԾ պադվալում. Դատախազը Փաշինյանի ասածից հետո քայլեր կձեռնարկի՞․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներվերիս հետ մի խաղացե՛ք, կփակեմ ԱԱԾ պադվալում. Դատախազը Փաշինյանի ասածից հետո քայլեր կձեռնարկի՞․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ, կան ձերբակալվածներ․ Գոհար Մելոյան

Այսօր իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ, կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ․ ABC Media-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց կուսակցության ընտրացուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը։

Նա այլ մանրամասներ չհայտնեց։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրավապահները մուտք գործել, և ինչ օպերատիվ աշխատանքներ են իրականացվել, դեռ պարզ չէ։