Նեթանյահուն նշել է, թե որ դեպքում ՑԱԽԱԼ-ը դուրս կգա Լիբանանի տարածքից

Իսրայելը ​​մտադիր չէ դուրս բերել զորքը Լիբանանի հարավից, քանի դեռ չի ապահովել իր տարածքի անվտանգությունը․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք կվերականգնենք անվտանգությունն ու բարգավաճումը [Իսրայելի] հյուսիսում․ դրա համար մենք պետք է պահպանենք Հարավային Լիբանանի անվտանգության գոտին և չպետք է դուրս գանք դրանից, քանի դեռ Իսրայելի անվտանգության կարիքները պահանջում են դա», – ասել է նա։

Նա կրկնել է իր պնդումը, թե Իսրայելը կարողացել է «կոտրել չարիքի առանցքը»՝ Իրանի գլխավորությամբ, որի մեջ, ըստ իսրայելական կողմի, մտնում են նաև «Հեզբոլլահն» ու ՀԱՄԱՍ-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *