Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ

Երևանի քաղաքապետարանը հայտնում է․ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝
     հ.1 եթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
     Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ:
     Հ. 2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի- Քըրք Քըրքորյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով»:

Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք

Ամերիկյան երրորդ ավիակիրը կարող է ժամանել Մերձավոր Արևելք

Fox News-ը հաղորդում է, որ ամերիկյան երրորդ ավիակիրը՝ USS George H.W. Bush-ը, կարող է մոտակա օրերին ժամանել Մերձավոր Արևելք։

Լրագրող Ջենիֆեր Գրիֆինի խոսքով՝ ժամկետը երեքից հինգ օր է։

Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը․ ԱԳՆ

Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը․ ԱԳՆ

Պուտինը բռնցքամարտիկ Նունե Ասատրյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

Պուտինը բռնցքամարտիկ Նունե Ասատրյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից

Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից

Նախօրեին՝ ապրիլի 21–ին, Երևանում ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնության հերթական դեպքն է գրանցվել։ թիվ 60 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից, ինչի հետևանքով վնասվածք է ստացել աշխատանքային ժամին։

Վարորդը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ «Նյուզ»-ի հարցմանն ի պատասխան՝ այս տեղեկությունը հաստատել է «Երևան ավտոբուս» ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Հըզբոլլահը» հայտարարել է Լիբանանի հարավում իսրայելցի զինվորականներին հարվածելու մասին

Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը պատասխան էր Յախմար ալ-Շաքիֆ քաղաքին Իսրայելի հասցրած հարվածին…

«Բարեփոխումների օրակարգում չափազանց կարևոր է բրիտանական փորձի կիրառումը»․ ՆԳ փոխնախարար

«Բարեփոխումների օրակարգում չափազանց կարևոր է բրիտանական փորձի կիրառումը»․ ՆԳ փոխնախարար

«Նստում էի մեքենայում ու ժամերով լացում»․ Մարիամ Փաշինյանը կիսվել է՝ ինչպես է հաղթահարել դեպրեսիան

«Նստում էի մեքենայում ու ժամերով լացում»․ Մարիամ Փաշինյանը կիսվել է՝ ինչպես է հաղթահարել դեպրեսիան

Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին

Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է մուտք ստանալ միջուկային կոդերին, սակայն, ըստ The Mirror-ի, նրան կանգնեցրել է գեներալ Քեյնը։

ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնի խոսքով՝ դա տեղի է ունեցել Սպիտակ տանը տեղի ունեցած արտակարգ խորհրդակցության ժամանակ։

Ըստ տեղեկությունների՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը կանխել է այս որոշման իրականացումը։

Անհայտ է, թե ինչու են Թրամփին անհրաժեշտ եղել կոդերը։

«Գործում է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը»․ Վահե Հովհաննիսյան

«Գործում է «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը»․ Վահե Հովհաննիսյան

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը։
     Այս ընտրության կարևոր առանձնահատկությունն է լինելու այն, որ իշխանությունն ամեն կերպ խուսափելու է ծրագրային բանավեճից, խոչընդոտելու է դրան։ Ծրագրային հարթությունում, ռացիոնալ լուծումների տիրույթում իշխանությունն ասելիք չունի, հետևաբար անելու է ամեն ինչ, որ այլանդակի մթնոլորտն ու ստեղծի պայմաններ, որ ընդդիմության և լայն հասարակության ասելիքը խլացվի։ Սա աննորմալ վիճակ է, բայց սա մեր իրականությունն է։
     Այս իշխանության բանաձևն է. որքան մեծանում է կառավարման տապալումների ծավալը, այնքան մեծանում է մուննաթը և ագրեսիան այլոց (ընդդիմախոսներ, հասարակություն, այլ պետություններ և այլն) հասցեին։
     Երեկ վերջապես ընդունեցին, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա։ Այնպես էին զարմացել, կարծես մինչև այդ նրանց հրապարակայնորեն չէինք զգուշացրել, որ բոլոր պահանջների անմռունչ ընդունումը չի բերելու սահմանների բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Մինչ մի իշխանավոր զարմանում էր, որ հետո անթարթ հայացքով ասի՝ սխալվեցինք, մյուսը մուննաթ էր գալիս ֆավորիտ ընդդիմադիր ուժերի վրա։
     Երևան քաղաքի կառավարումն ամբողջությամբ տապալված է։ Փոսեր, խցանումներ, կեղտոտ օդ, մի կերպ աշխատող քաղաքային տրանսպորտ, քաղաքը պարալիզացրած շինթույլտվություններ և այլն։ Փոխարենը աճում է քաղաքապետի մուննաթը բոլորի վրա՝ երևանցիների, վարորդներ և ընդհանրապես, բոլորի՝ բացի իրենից։
     Էս «մուննաթի ռազմավարությունը» պատահականորեն չի ընտրված։ Գործում է. «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը։ Բայց դա աշխատում է մինչև առաջին լուրջ պատասխանը։
     Առաջիկա ընտրությունները փողոցային կռիվ չեն, երկրի ամբողջ հետագա կյանքի հարցն է որոշվում։ Ընտրողներն էլ կողքի շենքերի լուսամուտներից դուրս թափված թամաշա անող հարևաններ չեն, որոնց համար միևնույն է, թե ոնց կավարտվի կռիվը։ Էս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում։ Ու որքան ընտրությունները մոտենան, այնքան ընտրողը սպասելու է լուրջ պատասխանի ու լուրջ խոսակցության»։