Երբ ինչ-որ բան սխալ ստացվեց. Արիզոնայում տղամարդն ընկել է արջի վրա՝ նրան ծառից փրկելու ժամանակ

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում անսովոր միջադեպ է տեղի ունեցել ծառ բարձրացած արջին տարհանելու փրկարարական գործողության ընթացքում, հայտնում է Sky News-ը։

Կենդանուն մասնագետները քնեցրել էին, ինչից հետո այն ծառից ընկավ նախապես ձգված բրեզենտի վրա։ Սակայն գործողության մասնակիցներից մեկը չկարողացավ պահել հավասարակշռությունը և ծածկոցի հետ միասին ընկավ ուղիղ արջի վրա։

Միջադեպը տեսանկարահանվել է և արագ տարածվել սոցիալական ցանցերում։ Չնայած անհաջող վայրէջքին՝ ոչ մարդիկ, ոչ էլ կենդանին լուրջ չեն տուժել։ Դրանից հետո արջին բարեհաջող դուրս են բերել բնակելի թաղամասից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *