ՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերին


Հայաստան


Ի պատասխան՝ «Հանրապետական» մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության վերաբերյալ շրջանառվող լուրերի՝ ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հեռարձակման կենտրոնացված համակարգին անցնելուց հետո՝ արդեն ավելի քան 10 տարի, Հայաստանում ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի նկարահանումներն իրականացնում է բացառապես ՈՒԵՖԱ-ն։

Միջազգային կառույցը Հայաստան է գործուղում տարբեր ազգությունների մասնագետների, այդ թվում՝ թուրք նկարահանողների։ ՀՖՖ-ն որևէ ազդեցություն չունի ՈՒԵՖԱ-ի կողմից աշխատակիցների ընտրության գործընթացի վրա։

Հարկ է ընդգծել, որ Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի ընթացիկ մրցափուլի հանդիպումների, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումների նկարահանումներն իրականացնում են նույն աշխատակիցները։

ՀՖՖ-ն վերահաստատում է, որ տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, և աշխատակիցների ընտրության հարցում ֆեդերացիան որևէ դերակատարում չունի»։



Վարչապետը ժամանել է Դուբլին | Top-News.am


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն:

Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:

Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:




ԵՄ-ում ակնկալում են, որ Մակրոնի հեռանալուց հետո Եվրոպական քաղաքական համայնքը կլուծարվի․ Politico

Եվրոպացի որոշ դիվանագետներ ու պաշտոնյաներ ակնկալում են, որ Եվրոպական քաղաքական համայնքը (դրա հերթական նիստը մեկնարկում է նոյեմբերի 12-ին Դուբլինում) կլուծարվի 2027 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնից հեռանալուց հետո։ Ինչպես գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, բազմաթիվ առաջնորդներ հոգնել են Մակրոնի նախաձեռնած ֆորումից և այն համարում են պարզապես դատարկախոսության հարթակ։

Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, Ելիսեյան պալատում և ԵՄ կառույցներում մերժում են այդ քննադատությունը՝ ընդգծելով, որ համայնքի գագաթնաժողովների ժամանակացույցն արդեն նախանշված է մինչև 2028 թվականի տարեվերջ։ Ակնկալվում է, որ հանդիպումները կկայանան Շվեյցարիայում, Հունաստանում, Ադրբեջանում և Լատվիայում։

ԵՄ ներկայացուցիչներից մեկի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ի նիստի բացմանը ելույթ կունենան Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինն ու Վլադիմիր Զելենսկին։ Politico-ն նշում է, որ համատեղ լիագումար նիստում հիմնական ուշադրությունը կկենտրոնանա Ուկրաինայի և եվրոպական անվտանգության վրա։ Համայնքի ընդլայնման հարցը չի քննարկվելու։

«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան

«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին
     Մի քանի օր առաջ Երևանում՝ Իրանի փոխնախագահ դոկտոր Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։ Սա գեղեցիկ ու խորհրդանշական միջոցառում էր, որը ևս մեկ անգամ ընդգծում է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը։
     Սակայն այս միջոցառումը ադրբեջանական մեդիայում մի քանի օր շարունակ հիստերիայի առիթ դարձավ։ Պատճառը, ըստ էության, նույն հին ու ագրեսիվ խոսույթն է՝ թե՛ Երևանն է «իրենցը», թե՛ Կապույտ մզկիթը։ Բայց Բաքուն չբավարարվեց տեղեկատվական հարձակումներով։ Երեկ Կովկասի մահմեդականների վարչությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ «Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով անվանակոչելը ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության օրինակներից մեկի պատմական և մշակութային ինքնությունը խեղաթյուրելու հերթական փորձն է, ամբողջ աշխարհի կողմից կիսվող և միջազգային կոնվենցիաներով ամրագրված համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերի դեմ ուղղված սադրանք»։
     Պատմական կեղծարարությունից զատ՝ այստեղ գործ ունենք շատ ավելի լուրջ երևույթի հետ։ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ուղղակիորեն միջամտել Հայաստան-Իրան հարաբերություններին։ Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ։ Ինքն է որոշելու՝ ով, որտեղ և ինչ միջոցառում պետք է անցկացնի՞։ Սեփական իրական պատմությունից վախեցող ադրբեջանական պետությունը հետևողականորեն փորձում է յուրացնել տարածաշրջանի հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդների և քաղաքակրթությունների ժառանգությունը։
     Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր ունի ոչ միայն քրիստոնեության, այլև մահմեդականության հետ։ Դրա վկայությունն են թե՛ սեփական երկրում հիջաբ կրող կանանց ու աղջիկների նկատմամբ սահմանափակումներն ու ճնշումները, թե՛ հայկական եկեղեցիների ոչնչացման և հայկական քրիստոնեական ժառանգության վերացման քաղաքականությունը։ Այսինքն՝ խնդիրը ո՛չ կրոնն է, ո՛չ էլ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Խնդիրը դրանք սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուրիշների պատմությունն ու ինքնությունը յուրացնելու մեջ է։ Կրոնական ժառանգության պաշտպանությունից խոսող Բաքուն նախ պետք է բացատրի, թե ինչու է սեփական երկրում սահմանափակում մահմեդական կանանց կրոնական ազատությունները, իսկ Հայաստանի և Արցախի հայկական եկեղեցիների ու քրիստոնեական ժառանգության նկատմամբ իրականացնում յուրացման կամ ոչնչացման քաղաքականություն։
     Իսկ նման հանդգնություն իրեն թույլ է տալիս նաև այն պատճառով, որ ՀՀ կառավարությունը բազմիցս աչք է փակել Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտության փորձերի վրա։ Ավելին՝ «Երևանի ղազիյաթ» կոչվող անհեթեթությունը շրջանառության մեջ դրած Փաշազադեի հրահանգներից ու ցուցումներից հետո Փաշինյանը ձեռնամուխ եղավ հակաեկեղեցական արշավին։
     Ադրբեջանի միջամտությունը Հայաստան-Իրան հարաբերություններին անթույլատրելի է։ Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին»։

Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը` ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա


ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր կրկին նիստ էր հրավիրել, այս անգամվա օրակարգը վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, ավելի կոնկրետ…

Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմութ

Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին:

Մի քանի օր առաջ Երևանում՝ Իրանի փոխնախագահ դոկտոր Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։ Սա գեղեցիկ ու խորհրդանշական միջոցառում էր, որը ևս մեկ անգամ ընդգծում է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը։

Սակայն այս միջոցառումը ադրբեջանական մեդիայում մի քանի օր շարունակ հիստերիայի առիթ դարձավ։ Պատճառը, ըստ էության, նույն հին ու ագրեսիվ խոսույթն է՝ թե՛ Երևանն է «իրենցը», թե՛ Կապույտ մզկիթը։ Բայց Բաքուն չբավարարվեց տեղեկատվական հարձակումներով։ Երեկ Կովկասի մահմեդականների վարչությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ «Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով անվանակոչելը ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության օրինակներից մեկի պատմական և մշակութային ինքնությունը խեղաթյուրելու հերթական փորձն է, ամբողջ աշխարհի կողմից կիսվող և միջազգային կոնվենցիաներով ամրագրված համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերի դեմ ուղղված սադրանք»։

Պատմական կեղծարարությունից զատ՝ այստեղ գործ ունենք շատ ավելի լուրջ երևույթի հետ։ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ուղղակիորեն միջամտել Հայաստան-Իրան հարաբերություններին։ Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ։ Ինքն է որոշելու՝ ով, որտեղ և ինչ միջոցառում պետք է անցկացնի՞։ Սեփական իրական պատմությունից վախեցող ադրբեջանական պետությունը հետևողականորեն փորձում է յուրացնել տարածաշրջանի հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդների և քաղաքակրթությունների ժառանգությունը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր ունի ոչ միայն քրիստոնեության, այլև մահմեդականության հետ։ Դրա վկայությունն են թե՛ սեփական երկրում հիջաբ կրող կանանց ու աղջիկների նկատմամբ սահմանափակումներն ու ճնշումները, թե՛ հայկական եկեղեցիների ոչնչացման և հայկական քրիստոնեական ժառանգության վերացման քաղաքականությունը։ Այսինքն՝ խնդիրը ո՛չ կրոնն է, ո՛չ էլ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Խնդիրը դրանք սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուրիշների պատմությունն ու ինքնությունը յուրացնելու մեջ է։ Կրոնական ժառանգության պաշտպանությունից խոսող Բաքուն նախ պետք է բացատրի, թե ինչու է սեփական երկրում սահմանափակում մահմեդական կանանց կրոնական ազատությունները, իսկ Հայաստանի և Արցախի հայկական եկեղեցիների ու քրիստոնեական ժառանգության նկատմամբ իրականացնում յուրացման կամ ոչնչացման քաղաքականություն։

Իսկ նման հանդգնություն իրեն թույլ է տալիս նաև այն պատճառով, որ ՀՀ կառավարությունը բազմիցս աչք է փակել Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտության փորձերի վրա։ Ավելին՝ «Երևանի ղազիյաթ» կոչվող անհեթեթությունը շրջանառության մեջ դրած Փաշազադեի հրահանգներից ու ցուցումներից հետո Փաշինյանը ձեռնամուխ եղավ հակաեկեղեցական արշավին։

Ադրբեջանի միջամտությունը Հայաստան-Իրան հարաբերություններին անթույլատրելի է։ Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին»,- նշել է նա։

Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրում կայանալիք Իտալիայի դեմ հանդիպումը։


Ինչպես հաղորդում է L’Équipe հեղինակավոր պարբերականը, պարզվել է ֆուտբոլիստի՝ ազգային թիմի նախավերջին մարզումը բաց թողնելու իրական պատճառը։ Աղբյուրի տեղեկություններով՝ աստղային հարձակվողն անհանգստություն է զգում ծնկատակի ջլի (ազդրի հետին մակերեսի) հատվածում, ինչի պատճառով էլ որոշվել է ռիսկի չդիմել և նրան հանգիստ տրամադրել նոյեմբերի 12-ին նախատեսված խաղում։


Սպասվում է, որ Մբապեն լիովին ապաքինված կլինի և շարք կվերադառնա Ազգերի լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում, որտեղ ֆրանսիացիները կիրակի օրը՝ նոյեմբերի 15-ին, ուժերը կչափեն Թուրքիայի ազգային ընտրանու հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում մասնակցել է ընդհանուր առմամբ 16 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

 

armsport.am



Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․


ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի խաղաթուղթն այն էր, որ կազմակերպության կանոնադրությամբ անդամ պետությանը հարկադրաբար հեռացնելու ընթացակարգ նախատեսված չէ։ Հեռացնել…

ԵՄ երկրների միջև կան անհամաձայնություններ Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում

Եվրոպական միության 27 անդամ պետությունների միջև կան անհամաձայնություններ Իսրայելի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում․ այս մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։

«Այս հարցի լուծումը շատ բարդ է՝ նաև առևտրային և տնտեսական հարցերի առումով», – նշել է նա։

 

 

ՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը


Հայաստան


Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ընդունելությանը մասնակցել են ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, ՄԱԿ պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր ելույթում դեսպան Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է անկախության հռչակումից ի վեր Հայաստանի անցած ուղուն՝ ընդգծելով վերջին 35 տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև տևական խաղաղությանը և բարգավաճմանն ուղղված Հայաստանի ձգտումները։ «Անկախությունն այլևս սոսկ մեր նախնիների փայփայած երազանքը չէ։ Այն այսօր իրականություն է, պատասխանատվություն, որը մենք կրում ենք գալիք սերունդների առջև»։

Դեսպանն անդրադարձել է նաև Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ առանձնահատուկ ընդգծելով Երևանում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հաջող անցկացումը։ Ընդունելությունը նաև առիթ է հանդիսացել երախտագիտություն հայտնելու Հայաստանի բարեկամներին և գործընկերներին՝ ցուցաբերած համերաշխության և շարունակական աջակցության համար: