Հայաստանը հրաժարվել է միանալ Եվրոպական անվտանգության հռչակագրին՝ ՆԱՏՕ-ի մասին հիշատակումների պատճառով։ Այս մասին, «Московский Комсомолец»-ի փոխանցմամբ, նշել է միջազգային հարցերով քաղաքագետ և Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։
Ինչպես նշել է քաղաքագետը, Հյուսիսատլանտյան դաշինքին միանալը հստակ կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի և հետխորհրդային բոլոր երկրների համար։ Նա ընդգծել է, որ Երևանն օգտագործում է ստորագրելուց հրաժարվելը՝ իր քաղաքականությունն ավելի ընդունելի դարձնելու համար հարևանների համար։
Մենդկովիչը նշել է, որ Փաշինյանը հասկանում է, որ ՆԱՏՕ-ի հետ փաստաթղթերի ստորագրումն ավտոմատ կերպով կհանգեցնի Ռուսաստանի հետ անմիջական կոնֆլիկտի, որը և՛ դաշինքի, և՛ Միացյալ Նահանգների կողմից ընդունվում է որպես արտաքին քաղաքականության հիմնական սպառնալիք։
Նա հավելել է, որ Հայաստանի կյանքի բոլոր ասպեկտների համար հետևանքները կլինեն կործանարար, և Փաշինյանը պարզապես դեռ պատրաստ չէ նման արմատական քայլերի։