Կարապետ Գուլոյանից եւ Ռոզա Ծառուկյանից կբռնագանձվի 1 մլրդ 300 մլն դրամ, 2000 բաժնետոմս, անշարժ գույք


Հայաստան


Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատական ակտին։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրան փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝

  • Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը,
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ,
  •  «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս,
  • 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև՝

  • 934.000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք,
  • 1.227.490.966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
  • 58.120.147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։



Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ


Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար։ Այո իհարկե, դարերով իրեն…

Հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ Իսրայելը հարվածել է Լիբանանին, «Հեզբոլլահ»-ը` Իսրայելին


Քաղաքականություն


Իսրայելի բանակը Լիբանանի հետ հայտարարված հրադադարից առաջ 24 ժամվա ընթացքում հարվածել է Լիբանանում 380 նպատակակետի։ Ըստ ՑԱՀԱԼ-ի դրանք «Հեզբոլլահի» հետակետերն են եղել. հարվածներ են հասցվել շարժման ներկայացուցիչներին, շտաբ-կայաններին եւ հրթիռային արձակման կայանքներին։

Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնում է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց 10 րոպե առաջ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող 11 բնակավայրերի, հաղորդել է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։

Իր հերթին «Հեզբոլլահը» հրադադարի սկսվելուց հինգ րոպե առաջ մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացել են Իսրայելի եւ Լիբանանի ղեկավարների առաջին բանակցությունները վերջին 34 տարվա ընթացքում։ Հանդիպման արդյունքներով ԱՄՆ նախագահը հայտարարել է տասօրյա զինադադարի մասին, որը ուժի մեջ է մտել Երեւանի ժամանակով 1:00-ին։



«Կարեն Դեմիրճյանի մասին խոսելը հեշտ է, նրա չափանիշներով ապրելը՝ ոչ բոլորին հարմար»․ Մեսրոպ Առաքելյան

«Կարեն Դեմիրճյանի մասին խոսելը հեշտ է, նրա չափանիշներով ապրելը՝ ոչ բոլորին հարմար»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեության ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած»։
     Այս խոսքերը պատկանում են Հայաստանի ազգային հերոս, պետական և քաղաքական խոշոր գործիչ Կարեն Դեմիրճյանին։ Այսօր նա կդառնար 94 տարեկան։
     Դեմիրճյանն այն եզակի առաջնորդներից էր, ում կերպարը մեր հավաքական հիշողության մեջ դրոշմվել է հպարտության, կարոտի և խորը ափսոսանքի զգացումներով։
     Նրա մեծության հիմքում ընկած էր պետականամետ մտածողությունը և մարդակենտրոն վերաբերմունքը։ Դեմիրճյանը սիրում էր իր երկիրը ոչ թե խոսքերով, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքով և իր ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելու անկոտրում կամքով։
     Կարեն Դեմիրճյանի մասին խոսելը հեշտ է, նրա չափանիշներով ապրելը՝ ոչ բոլորին հարմար։ Կամ մենք բարձրանում ենք այդ մակարդակին, կամ շարունակում ենք ապրել՝ կրելով անսկզբունքային և անարդյունավետ կառավարման բոլոր հետևանքները։
     Շնորհավոր երկնային տարեդարձդ, օրինակելի հայ և քաղաքական գործիչ»։

Ադրբեջանից ասկյարներ են գալու, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորեն, չզարմանա՛ք. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանից ասկյարներ են գալու, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորեն, չզարմանա՛ք. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պարո՛ն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր. դուք Իվան Սուսանինն եք». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Պարո՛ն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր. դուք Իվան Սուսանինն եք». Արթուր Խաչատրյան

«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, թե ՀՀ-ում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղություն է: Դրա միակ հիմնավորումն այն է, որ սահմաններին կրակոցներ չկան: 100-ամյա պատերազմի օրերին էլ ամեն օր ֆրանսիացիներն ու անգլիացիները հո չէին կռվում»,- ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ պատերազմը վերջանում է, երբ պատերազմը ծնած պատճառն է հանգուցալուծվում:

«Մենք դեմ չենք խաղաղությանը, մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել:

Պարո՛ն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերցիք Ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբ, ողբերգություն, դուք Իվան Սուսանինն եք այն տարբերությամբ, որ նա կործանեց զավթիչների զորքին, դուք փորձում եք կործանել սեփական ժողովուրդին»,- նշել է նա: