«Սա ավելի շատ նախընտրական դեպրեսիայի մեջ գտնվող կերպարի պահվածք էր»․ Արմեն Հովասափյան

«Սա ավելի շատ նախընտրական դեպրեսիայի մեջ գտնվող կերպարի պահվածք էր»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հավաքեցի բոլոր ուժերս, նյարդերս թուլացրեցի ու լսեցի կառավարության կատարողականի՝ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ խոսքը։ Դե միանշանակ դժվար է ասել, թե ինչքան կապ ուներ այն ամենն ինչ կատարվեց ԱԺ ամբիոնի մոտ՝ կառավարության 5-ամյա գործունեության կատարողականի հետ, քանի որ հիտլերյան ագիտպրոպի ու մուսոլինյան շարժումների մի ամբողջական օրգիայի ականտես եղա։
     Ճղճղոց, ինքնաթափահարումներ, անադեկվատ պահվածք, որն ուղեկցվում էր դահլիճից հնչող ոգեկոչող ու սրբադասող վայնասունով։ Ըստ էության՝ Փաշինյանը ցույց տվեց, թե մոտավորապես ինչ տեսք է ունենալու առաջիկա նախընտրական պայքարը, թե ինչ անմեղսունակ ու պրիմիտիվ թեզերով է մարդկանց գլուխը նա լցնելու առաջիկայում։
     Անկեղծ ասած՝ տևական ժամանակ փաշինյանական կոլունադան ու ծամածռությունները դուրս էին եկել մեր օրակարգից, հիմա պետք է արձանագրենք, որ ստարտը տրված է՝ «նա վերադառնում է», մի քանի լեվլ էլ ավելի բարձրացած ու պարապած։ Ողջ էմոցիան ներդրեց՝ պատկերը հավաքական ու տպավորիչ դարձնելու համար (էլ ձեռքերով, էլ մարմնով ու դեմքի տարբեր ֆարսիֆիկացիաներով տեսարան էր ստանում)։
     Ամբողջ խոսքի ընթացքում թիրախավորում ու շարունակ ցեխ էր շպրտում հավաքական ընդիմության, իսկ ավելի կոնկրետ՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի վրա։ Ասեմ, որ սա թերևս ավելի շատ նախընտրական դեպրեսիայի մեջ գտնվող կերպարի պահվածք էր, ով հստակ հասկանում է, որ իր համար կանխատեսելի հետընտրական պատկերը չի ունենալու։
     Իր խոսքում Փաշինյանն անընդհատ, ձեռի հետ, հիշում էր նաև Սերժ Սարգսյանին ու Հանրապետականին, փորձելով ամեն կերպ քննադատությունից անմասն չթողնել։ Մի հատ էլ, հատուկ Նիկոլի համար ասում եմ՝ ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցում, բայց ամեն ջանք ներդնելու է՝ քո հեռացման համար։
     Ես հասկանում եմ, որ դու քո բոլոր երազների մի զգալի մասը հատկացնում ես ՀՀԿ-ին, որպես գաղափարական ու կուռ կառույցի, բայց ինչքան էլ դու «թալան» ու «կոռուպցիա» ասես, միևնույն է, այդ կառույցը բավական լուրջ քավարան է անցել ու էական բյուրեղացել։ Էնպես, որ, Նիկո՛լ, քո համար նոր՝ ավելի խոցելի հերոս գտիր»։

Սամվել Կարապետյանի տնային կալանքը պետք է վերացվի

Փաստաբան Արամ Վարդեւանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոփոխելու միջնորդությամբ հանդես եկավ։ Նա…

Այսինքն ի՞նչ պետք է աներ Սամվել Կարապետյանը, խրախուսե՞ր եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ պայքարը, հա՞․ Արամ Վարդևանյան

Այսինքն ի՞նչ պետք է աներ Սամվել Կարապետյանը, խրախուսե՞ր եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ պայքարը, հա՞․ Արամ Վարդևանյան

ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եւ «Հայաստան» դաշինքը չպետք է հաղթահարեն անցողիկ շեմը. Փաշինյան

Ընդդիմադիր պատգամավորները նիստի են գալիս, որպեսզի գրանցվեն եւ աշխատավարձ ստանան…

«Սադրանքների չտրվե՛ք»․ լարված իրավիճակ՝ դատարանի մոտ (տեսանյութ)

«Սադրանքների չտրվե՛ք»․ լարված իրավիճակ՝ դատարանի մոտ

«Մի հրեք, խաղաղ ակցիա ենք անում, սադրանքների չտրվեք»․ այսօր հաջակցություն Սամվել Կարապետյանի անցկացվող ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց մասնակիցների և ոստիկանների միջև։

Հիշեցնենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն է։

Ծեծ ու քաշքշուկ. ոստիկանները բիրտ ուժ են կիրառում Սամվել Կարապետյանի աջակիցների նկատմամբ

Ծեծ ու քաշքշուկ. ոստիկանները բիրտ ուժ են կիրառում Սամվել Կարապետյանի աջակիցների նկատմամբ