«Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է»․ Վարդան Ոսկանյան

«Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանիֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի շուրջ զարգացումներում, ըստ էության, «լճացած» իրավիճակ է։

Հռետորաբանական մակարդակում տարբեր հայտարարություններ են հնչում թե՛ Թեհրանից, թե՛ Վաշինգտոնից, սակայն արտաքուստ որևէ նոր զարգացում չկա։

Տարբեր տեղեկատվական արտահոսքերից պարզ են դարձել կողմերի միջև Իսլամաբադում անցկացված բանակցությունների որոշ մանրամասներ, ըստ որոնց՝ միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնությունը եղել է ժամկետների վերաբերյալ. Իրանը պատրաստ է եղել 5 տարով դադարեցնել ուրանի հարստացումը, մինչդեռ ԱՄՆ -ի առաջարկը եղել է 20 տարի։

Իրանական կողմը չի համաձայնել նաև որևէ երրորդ կողմի փոխանցել արդեն իսկ 60 տոկոսով հարստացված ուրանի իր պաշարը, սակայն համաձայն է եղել նվազեցնել դրա հարստացման աստիճանը, ինչը ընդունելի չի եղել ամերիկյան կողմի համար։

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը նաև առաջարկել է համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը, որից հրաժարվել է Իրանը՝ պնդելով, որ այն իրանական շահերի գոտի է»։

«Հրապարակ»․ Պարզվեց` նա այդ բառապաշարով ավելի բարձր մակարդակ ունի, քան մյուս ուժերը


Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն օրեր առաջ հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԱՄՆ-ում ազ…

«Հրապարակ»․ Պարզվեց` նա այդ բառապաշարով ավելի բարձր մակարդակ ունի, քան մյուս ուժերը


Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն օրեր առաջ հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԱՄՆ-ում ազ…

«Իսրայելն ու Լիբանանն այսօր բանակցություններ կանցկացնեն»․ Թրամփ

«Իսրայելն ու Լիբանանն այսօր բանակցություններ կանցկացնեն»․ Թրամփ

Իսրայելի և Լիբանանի առաջնորդներն այսօր բանակցություններ կվարեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք փորձում ենք մի փոքր «շնչառության տարածք» ստեղծել Իսրայելի և Լիբանանի միջև։ Երկու առաջնորդների զրույցից անցել է երկար ժամանակ՝ մոտ 34 տարի», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Նշենք, որ Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության սրումը սկսվել է մարտի 2-ին՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումների ֆոնին։

Կրթության ոլորտում Սամվել Կարապետյանի ներդրումները համակարգային բնույթ են կրել


Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանը և Կարապետյան ընտանիքը տարիներ շարունակ հետևող…

Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»

Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ մեկուկես ամիս առաջ Փաշինյանն սկսեց իր ավտոբուսային «սննդաերթերը», դա իշխանական քարոզչությունը փաթեթավորեց որպես ՔՊ ներկուսակցական ընտրությունների հետ կապված քարոզարշավ: Դա, իհարկե, այդպես չէր, քանի որ թե՛ այցերը, թե՛ շփումները զուտ ներկուսակցական չէին: Բայց համարենք, որ այդ «պատճառաբանությունը» ինչ-որ տեղ կարող էր «կյանքի իրավունք» ունենալ:

Բայց հիմա, երբ ՔՊ-ի «ներկուսակցական ընտրությունները» տեղի են ունեցել ու ավարտվել են, ի՞նչ փաթեթավորմամբ են քպականները ավտոբուսով ընկել դռնեդուռ:

Եթե Փաշինյանը որպես վարչապետ է գնում, կարող է մի քանի պաշտոնյա հետը վերցնել և գնալ իր աշխատանքային պարտականությունները կատարելու, այսպես ասած՝ «աշխատանքային այցով»: Ընդ որում, ոչ թե փողոցները «չափչփելով», այլ աշխատանքային խորհրդակցություններով, կոնկրետ կազմակերպություններ այցերով (ասենք՝ ջրի ծորակներ ստուգելով), ինչպես Կոտայքի մարզ կատարած այցը: Բայց այդ դեպքում նա պետք է դա անի աշխատանքային օրերին: Եթե զուտ որպես կուսակցական այց է, ապա դա ցանկացած կուսակցության իրավունքն է: Սակայն ինչո՞ւ է ողջ իրավապահ համակարգը սպասարկում, ինչո՞ւ են ահռելի թվով ոստիկաններ ուղեկցում, որոնց տեղափոխող մի ավտոբուսն էլ հերթական մահաբեր վթարի պատճառ է դառնում, ինչո՞ւ է ողջ վարչական ռեսուրսը ոտքի հանվում, վերջապես՝ ինչո՞ւ է Փաշինյանն ասում. «Մեր նախընտրական ծրագրում գրված է…»:

Մի րոպե: Ի՞նչ նախընտրական ծրագիր: ՔՊ-ն, որպես ընտրությանը մասնակցող ուժ, դեռ անգամ գրանցված չէ ԿԸՀ-ում (երեկ նոր փաստաթղթերը հանձնել են): Ու ընդհանրապես, երկու օր առաջ է միայն սկսվել ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը: Ավելին, քարոզարշավն էլ դեռ չի էլ սկսվել, մոտ 23 օր կա: Այդ ի՞նչ նախընտրական ծրագիր են ներկայացնում:

Պատահական չէ, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ իրավաբանները նշում են, որ սա ընտրության արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում է»:

Քանի ընտրող կա ՀՀ-ում. «Ժողովուրդ» (լուսանկար)

Քանի ընտրող կա ՀՀ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ստացել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական գրությունը, որտեղ ներկայացված է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկությունը։

Պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանքն ըստ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների» կցվում է գրությանը։

Ըստ այդ տեղեկանքի՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 489 031։

Մարզերով պատկերն այսպիսին է.
     • Արագածոտն — 113 302
     • Արարատ — 220 058
     • Արմավիր — 224 696
     • Գեղարքունիք — 178 402
     • Լոռի — 213 703
     • Կոտայք — 238 979
     • Շիրակ — 209 519
     • Սյունիք — 101 648
     • Վայոց ձոր — 43 751
     • Տավուշ — 101 695

Երևանում ընտրողների թիվը բաշխված է այսպես.
     • Կենտրոն — 95 393
     • Քանաքեռ-Զեյթուն — 57 937
     • Էրեբունի — 91 130
     • Նուբարաշեն — 8 539
     • Նորք-Մարաշ — 10 916
     • Ավան — 39 919
     • Արաբկիր — 95 763
     • Դավթաշեն — 35 028
     • Աջափնյակ — 85 354
     • Մալաթիա-Սեբաստիա — 109 785
     • Շենգավիթ — 113 456
     • Նոր Նորք — 100 058

Այսպիսով, հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ամենամեծ ընտրազանգվածն ունի Կոտայքի մարզը՝ 238 979 ընտրողով, իսկ Երևանում ամենամեծ թվերը գրանցված են Շենգավիթում՝ 113 456, Մալաթիա-Սեբաստիայում՝ 109 785 և Նոր Նորքում՝ 100 058։

«Հրապարակ». Կոչ արեցին Սփյուռքում բնակվող հայերին՝ հունիսի 7-ին գալ Հայաստան եվ քվեարկել


Փարիզում ապրիլի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի զորաշարժի համաժողովը, որը տեւեց երկու օր: Համաժողովին մասնակցելու էր ժամանել 150 հայ` աշխարհի 25 երկրից, այդ թվու…