Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան

Հունգարիայի նոր կառավարությունը կբանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Népszava հրատարակությանն ասել է «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետ…

Այսօր վաղ առավոտյան Արաբկիրում՝ Վաղարշյան փողոցում, տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցները արձանագրել են տղ…
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կփորձի խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ Վաշինգտոնից զիջումներ կորզելու համար. գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հղում անելով աղբյուրներին։
Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները քննարկում են 3 հնարավոր սցենար․
Իսրայելական ուժերը լայնածավալ օդային և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության (NNA) հաղորդմամբ՝ Բազուրիե, Նաբատիե Էլ Ֆաուկա, Սիր Էլ Ղարբիե և Շուկին բնակավայրերում առնվազն հինգ մարդ է զոհվել։
Հարվածների թիրախում են հայտնվել նաև Բինթ Ջբեյլ, Մաջդալ Զուն և Բեյթ ալ-Սայյադ քաղաքները։ Բացի ավիահարվածներից, իսրայելական զինուժը կիրառել է ծանր հրետանի, իսկ Տյուրոսի շրջանի Զիբկին բնակավայրի ուղղությամբ արձակվել են նաև ֆոսֆորային արկեր։
Լիբանանում գործողության ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հայտնաբերել և ոչնչացրել են ստորգետնյա թունելային երթուղի, որն օգտագործվում էր «Հեըզբոլլահի» կողմից՝ իսրայելցի զինվորների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։
Ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդգրկել է հարավային մի շարք այլ շրջաններ ևս, այդ թվում՝ Ալ-Հանիա և Ալ-Մանսուրի բնակավայրերը, որոնք նույնպես ենթարկվել են հզոր հրետակոծության։ Լիբանանյան կողմը հայտնում է, որ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ հարձակումների ինտենսիվությունը չի նվազում։