Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելը՝ Հանրապետության հրապարակում


Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելն ապրիլի 24-ին, Երևանի Հանրապետության հրապարակում լուսանկարվել է՝ ահաբեկչական «գորշ գայլերի» նշան…

ՄԱԿ. Պարարտանյութերի մատակարարման խափանումները սպառնում են գլոբալ հումանիտար աղետով

Նա ընդգծել է, որ հումքի և պարարտանյութերի գները բարձրացել են մինչև ռեկորդային մակարդակների

ՄԱԿ. Պարարտանյութերի մատակարարման խափանումները սպառնում են գլոբալ հումանիտար աղետով

Նա ընդգծել է, որ հումքի և պարարտանյութերի գները բարձրացել են մինչև ռեկորդային մակարդակների

Թրամփի մասնակցությամբ կրակոցների ժամանակ Ուկրաինայի դեսպանը թաքնվել է սեղանի տակ


ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Ստեֆանիշինան «հերոսական» կադրեր է ներկայացրել Վաշինգտոնից` Թրամփի մասնակցությամբ կրակոցների վայրից։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել։ Նախագահը և…

Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:2 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Շամելային։

Նա երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սա Արսեն Հարությունյանի արդեն 7-րդ մեդալն է Եվրոպայի առաջնություններում՝ 4 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ։

Հնդկաստանում թռիչքի մեկնարկի պահին բռնկվել է ինքնաթիռի շարժիչը. տուժել է վեց ուղևոր

Ավիաընկերության տվյալներով, թիվ մեկ շարժիչը խափանվել է, որից հետո հրդեհ է սկսվել

Աշխարհի խոշորագույն այսբերգն ավարտում է իր պատմությունը

Աշխարհի խոշորագույն այսբերգն ավարտում է իր պատմությունը

Աշխարհի ամենամեծ այսբերգը՝ A23a-ն, որի ճակատագրին Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները հետևել են վերջին 40 տարիների ընթացքում, ավարտում է իր պատմությունը։ Սառցե հսկան մասնատվել է փոքր կտորների՝ իր գոյության ընթացքում կորցնելով մակերեսի շուրջ 99%-ը, նշվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։

«Անցած տարի A23a այսբերգը դեռ աշխարհի ամենամեծն էր, սակայն անցյալ տարվա սեպտեմբերին կորցրեց այդ կարգավիճակը։ Հունվարին դրա մակերեսը կազմում էր մոտ 1300 քառ. կմ։ Ներկա պահին այն արդեն պակաս է 50 քառ. կմ-ից։ Այժմ A23a այսբերգը շարունակում է շարժվել բաց ջրերում և բառացիորեն մեր աչքերի առաջ մասնատվում է։ Վերջին երեք ամսում այն անցել է մոտ 1000 կմ հեռավորություն», – հայտարարության մեջ մեջբերվում է ինստիտուտի սառցային և հիդրոօդերևութաբանական տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Պոլինա Սոլոշչուկի խոսքերը։

Չեռնոբիլի աղետի տարելիցի առթիվ Լև XIV-ը հիշեցրեց, որ ատոմը պետք է ծառայի միայն խաղաղությանը

Ավանդական կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ը հիշեցրել է հավաքվածներին Չեռնոբիլի միջուկային աղետի տարելիցի մասին՝ կոչ անելով պատասխանատու օգտագործել միջուկային էներգիան աշխարհի բարօրության համար․ գրում է TACC-ը։

«Այսօր լրանում է Չեռնոբիլի ողբերգական վթարի 40-ամյակը, որը խոր հետք թողեց մարդկության խղճի վրա։ Այն շարունակում է հիշեցնել ավելի ու ավելի հզոր տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված ռիսկերի մասին», – ասաց նա։

Լևոն XIV-ը հույս հայտնեց, որ որոշումների կայացման բոլոր մակարդակներում միշտ կգերակշռեն խոհեմությունն ու պատասխանատվությունը, որպեսզի միջուկային էներգիայի ցանկացած օգտագործում ծառայի կյանքին և խաղաղությանը։

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքի մերձակա քաղաքում տագնապ է հայտարարվել ականապատ մեքենայի պայթյունից հետո

Բրիտանացի խորհրդարանական Սորչա Իսթվուդի վկայությամբ, մեքենան պայթել է մարդաշատ վայրում, և միայն հրաշքով է հաջողվել խուսափել զոհերից

Այս գործը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ նրա խոսքի և գործողությունների իսկությունը գնահատելու լավագույն ցուցիչն է


Չորս տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում վրաերթի ենթարկեց և մահ պատճառեց հղի վիճակում գտնվող երիտասարդ կնոջը՝ Սոնա Մնացականյանին։…