Հորդորում ենք նշված ուղղությունը շրջանցել․ ՃԴ-ն՝ Արմավիրից Երևան ուղղությամբ Իսակովի պողոտայի փակ լինելու մասին


Ավտո


Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

 

«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,-նշվում է հաղորդագրության մեջ։



Երևանում գրանցվել է 17․250-ից ավելի խախտում՝ բեռնատարների մուտքի սահմանափակման պայմաններում


Ավտո


Երևանի փոքր կենտրոնում 2.5 տոննա և ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մուտքը սահմանափակված է․ միայն այս տարի արձանագրվել է ավելին քան 17․250 իրավախախտում։

 

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։



Ապրիլի 14-ին մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան․ Հայհիդրոմետ


Հայաստան


Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է  0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է   -1․․․-2 աստիճան ցուրտ:

 

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։



Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում


Քաղաքականություն


Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

 

Ծրագրված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։



Իրանի ծովային շրջափակմանը մասնակցում է ավելի քան 15 ամերիկյան ռազմանավ

Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի՝ գործողությանն աջակցելու համար տեղակայվել է ավելի քան 15 ամերիկյան ռազմանավ, գրում է  The Wall Street Journal-ը:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Պարսից ծոցի կամ Օմանի ծովի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի, եթե իր նավահանգիստները սպառնալիքի տակ լինեն: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ Հորմուզի նեղուցին ռազմանավերի ցանկացած մոտեցում հրադադարի խախտում կհամարվի:

Պակիստանի վարչապետ Շարիֆը հայտարարել է, որ երկշաբաթյա հրադադարը դեռևս ուժի մեջ է, և որ ջանքեր են գործադրվում ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա չկարգավորված հարցերը լուծելու համար, երբ բանակցությունները ավարտվեցին առանց համաձայնագրի:

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ չեն մասնակցի շրջափակմանը:

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները


Քաղաքականություն


ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի հիմնական նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի շուտափույթ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ միջազգային հումանիտար իրավունքը լիովին և առանց բացառության տարածվում է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական ​​բանականությամբ գործող և ինքնավար գործառույթներ իրականացնող համակարգերի վրա։

Հայաստանը ընդգծել է նաև ռազմական ոլորտում արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման և կիրառման գործում մարդկային ներգրավվածության ապահովման կարևորությունը։



Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն


Բիզնես


Ադրբեջանն ապրիլի 14-ին Հայաստան կուղարկի դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն։

 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`  Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի պարարտանյութ տեղափոխող չորս վագոն։



Դեսպան Գևորգյանն ու Խավիեր Ռամիրեսը ՀՀ-Պարագվայ զբոսաշրջության զարգացման և խթանման հետ կապված հարցեր են քննարկել


Քաղաքականություն


Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Զբոսաշրջության ազգային քարտուղարության՝ SENATUR-ի Զբոսաշրջության կառավարման գլխավոր տնօրեն Խավիեր Ռամիրեսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման և խթանման հետ կապված մի շարք հարցեր։



Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար․ կան դժվարանցանելի ճանապարհներ


Ավտո


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։

 

Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

 

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

 

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



Գազամատակարարման դադարեցում՝ Օձուն բնակավայրում | Top-News.am


Հայաստան


Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

 

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։