Իրանի նախագահը պաշտպանել Է Հռոմի պապին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտպանել Է Հռոմի պապ Լևոն 14-րդին այն բանից հետո, երբ նրան քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իրանի մեծ ժողովրդի անունից ես դատապարտում եմ Ձերդ գերազանցության հասցեին ուղղված վիրավորանքը և հայտարարում եմ, որ խաղաղության և եղբայրության մարգարեի ՝ Հիսուսի պղծումն անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար: Թող Ալլահի շնորհած փառքը ձեզ հետ լինի»,-գրել է Փեզեշքիանը X սոցցանցում։

Հռոմի պապը քննադատել էր Իրանում ԱՄՆ-ի գործողությունները։ Մասնավորապես, նա անընդունելի էր անվանել ԱՄՆ-ի սպառնալիքներն Իրանի ժողովրդին։ Ապրիլի սկզբին Հռոմի պապը ԱՄՆ-ի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին կոչ էր արել աղոթել զինծառայողների համար, իսկ քարոզի ժամանակ հայտարարել էր, որ իշխելու ցանկությունը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն:

Մրգաշեն բնակավայրում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նաիրի խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրի 1-ին փողոցի 8-րդ նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի. հայտում է Shamshyan.com-ը։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ մահացածը Մրգաշեն գյուղի բնակիչ 52-ամյա Արթուր Ավագյանն է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածի վրա դանակի մի քանի հարվածներ են եղել, ու նա գյուղում հարգված ու համեստ անձնավորություն էր և աշխատում էր որպես ատամնաբույժ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի ժամանակ էլ կպարզվի դանակի մե՞կ, թե՞ մի քանի հարվածի հետևանքով է մահացել Ա․ Ավագյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները ճշտել են կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Արդյո՞ք Հայաստանին իսկապես հրավիրել են անդամակցել ԵՄ-ին․ ռուս քաղաքագետ

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և ՌԴ նախագահի հետ ունեցած աղմկահարույց երկխոսությունը՝ քաղաքագետը նշել է, որ Փաշինյանի և Պուտինի միջև նմանատիպ կոշտ, բայց կոռեկտ զրույցներ նախկինում էլ են եղել․․․

Ռուսաստանցի քաղաքագետը Հայաստանում ընտրությունների մասին. գլխավորը 2008 թվականի իրավիճակը չկրկնվի

Ռուսաստանի շահերն այն են, որ Հայաստանում իշխանության գլուխ գտնվողները և հասարակությունը շահագրգռված լինեն կապերի զարգացմամբ…

Վահե Հովհաննիսյանը և Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Կատարի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը…

Վահե Հովհաննիսյանը և Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Կատարի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը…

Առաջադրումների ժամկետի առաջին օրը թեկնածուներ չեն գրանցվել․ ԿԸՀ-ն մանրամասներ է հայտնել

ԿԸՀ-ն կուսակցությունների, դաշինքների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել․ ABC Media-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։ 

Տեղեկացնենք՝ այսօրվանից՝ ապրիլի 13-ից մեկնարկում է ԱԺ հերթական ընտրությունների առաջադրումների փուլը, որը կտևի մինչև ապրիլի 23-ը։ 

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ գործող 129-ը կուսակցություն կա։ ԿԸՀ-ից մեզ հետ զրույցում հայտնել են, որ մեծ մասը չի մասնակցում ընտրությանը՝ նախորդ փորձից ելնելով։ Բայց թե քանի կուսակցություն այս անգամ կփորձի ուժերը, դեռ հայտնի չէ։

2025 թվականի դեկտեմբերին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ՀՀ կուսակցական համակարգի ուսումնասիրության արդյունքներն էր հրապարակել։  Ըստ հետազոտության՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված էր 123 կուսակցություն։ 1 տարի, 3 ամիս, 10 օրվա ընթացքում 6 կուսակցություն է ավելացել։ Ըստ Թրանսփարենսիի տվյալների՝ տարեկան ֆինանսական հաշվետվություն ներկայացրել է հաշվետու 123 կուսակցությունից 118-ը, որոնցից ավելի քան 70%-ը՝ 83 կուսակցություն, ֆինանսական գործունեություն չի ծավալել։ 

Մանրամասները՝ ռեպորտաժում։

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում


Հայաստան


Հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 13-ի ցերեկը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ․ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին՝ նաև մերկասառույց։
Ապրիլի 13-ի ցերեկը մայրաքաղաք Երևանում սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։
Տավուշի և Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Արարատյան դաշտում առաջիկա օրերին ցրտահարություն չի կանխատեսվում։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ին առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Երևան քաղաքում`

Ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։