Կանադայի Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար


Աշխարհ


Շարունակվում է Կանադայի Քվեբեկ նահանգի համալսարաններում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը։

Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ՝ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար: Ըստ կանադական կողմի՝ դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից:

2026 թվականի աշնանը մեկնարկող ուսումնական ծրագրերի համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի ապրիլի 30-ն է, իսկ 2027 թվականի ձմռանը մեկնարկող ուսումնական ծրագրերի համար անհրաժեշտ է դիմել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:

Համապատասխան համալսարանների ցանկը հասանելի է Քվեբեկի կառավարության պաշտոնական կայքում՝ https://tinyurl.com/4kakdu52։

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599-699, ներքին՝ 646):

Փաստաթղթերի փաթեթը՝ կից։



Քննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի խնդիրները

Նախարարը ընդգծել է, որ աշխատանքները պետք է լինեն համակարգված…

Քննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրները


ՇՄ նախարար Համբարձում  Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է մարզպետարանի աշխատանքային խորհրդակցությանը։

 

Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանի կողմից այս կարևոր միջազգային միջոցառման պատշաճ կազմակերպումը պահանջում է նաև մարզային կառույցների ակտիվ և համակարգված ներգրավվածություն։

 

Քննարկվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրները։ Նախարարը կարևորել է բնապահպանական և տնտեսական շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ պետք է խթանել բնահենք լուծումների վրա հիմնված ներդրումային ծրագրերը։

 

Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներին տրվել են հստակ հանձնարարականներ՝ ուժեղացնելու վերահսկողությունը, բարձրացնելու պահպանության արդյունավետությունը և բացառելու բնապահպանական իրավախախտումները։

 

Քննարկել են նաև «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում խոտհարքների օգտագործման հետ կապված խնդիրները։ Նախարարն ընդգծել է, որ քաղաքացիների բարձրացրած հարցերը պետք է ստանան գործնական լուծումներ, պահպանելով բնապահպանական սահմանափակումները և միաժամանակ ապահովելով նրանց սոցիալ-տնտեսական շահերի իրացումը։

 

Նախարարը ընդգծել է, որ աշխատանքները պետք է լինեն համակարգված, պատասխանատու և միտված երկարաժամկետ արդյունքների ապահովմանը։



Կոտայքում DAF բեռնատարը «Բոմբ» հյուրանոցի մոտ կոտրել է բաժանարար գոտու արգելապատնեշները. խցանումը հասնում է 10 կմ–ի

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության…

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը


Հայաստան


2026 թվականի ապրիլի 9-ին պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015 թվականի ապրիլի 8-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 14.000 տոննա բիտումի ձեռքբերման վերաբերյալ հայտարարված մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված ընկերությունը 2016 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել և «Հայաստան» համահայկական հիմնադրամին է ներկայացրել կեղծ հաշիվ ապրանքագրեր, որի արդյունքում պետությանը, նախնական հաշվարկով, պատճառվել է 171 միլիոն 515 հազար դրամի վնաս։

Դատախազը 2026 թվականի ապրիլի 7-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել ՓԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելուն օժանդակելը), ՍՊ ընկերության հիմնադիր Ա.Մ.-ի նկատմամբ՝ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելը կազմակերպելը) և ՍՊ ընկերության տնօրեն Խ.Հ.-ի նկատմամբ՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը):

Քրեական վարույթի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 111 միլիոն 900 հազար դրամը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Տեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգը

Դիմումները կընդունվեն ընտրատեղամասերի ձևավորումից հետո։ Հետևապես՝ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման…

Թրամփը աջակցություն է հայտնել  Օրբանին՝ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին աջակցություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝  երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա համապատասխան գրառում է կատարել Truth Social-ում։

Նախագահ Թրամփը Հունգարիայի վարչապետին անվանել է «ուժեղ առաջնորդ, որը ապացուցել է, որ կարողանում է հասնել ֆենոմենալ արդյունքների»։

«Վիկտորը քրտնաջան աշխատում է Հունգարիան պաշտպանելու, նրա տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, առևտուրը խթանելու, անօրինական ներգաղթի դեմ պայքարելու և օրենքն ու կարգը պահպանելու համար»․ նշել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Հունգարիայի միջև հարաբերությունները «հասել են նոր բարձունքների»։

«Ես հպարտ էի Վիկտորին աջակցելով 2022 թվականին նրա վերընտրության ժամանակ, և ինձ համար պատիվ է դա կրկին անել»․ ընդգծել է Թրամփը։ Նրա կարծիքով՝ Օրբանը «երբեք չի հիասթափեցնի հունգարացի ժողովրդին»։

 

Մելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»


Աշխարհ


ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ ինքը ոչինչ չի իմացել, թե ինչպես էր իր ամուսնու ծանոթը՝ մանկապղծության եւ սեռական շահագործման համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը վերաբերվել իր զոհերին, հայտնում է BBC-ին։

Մելանիա Թրամփն ասել է, որ միայն 2000 թվականին կարճ ժամանակով է «հանդիպել» Էփշտեյնի հետ, իսկ նամակը, որը նա գրել էր Գիսլեյն Մաքսվելին 2002 թվականին, պարզապես քաղաքավարության արտահայտություն էր։

Մաքսվեյլը 2022 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ անչափահասներին սեռական շահագործման նպատակով հավաքագրելու եւ առեւանգելու համար։ 

ԱՄՆ առաջին տիկինը նաեւ խնդրել է դադարեցնել լուրեր տարածել, թե Թրամփի հետ իր ծանոթությամբ պարտական է Էփշտեյնին։ Նման պնդումները արդեն դատական հայցերի պատճառ են դարձել։



Ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակություն

Ապրիլի 10-12-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ հաջորդ երկկողմ կլոր սեղանը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մտել ցամաքային սահմանով, անցել է սահմանազատված և սահմանազատված տարածքով և անցել է սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։

Հանդիպման օրակարգում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում ձեռք բերված գործունեությունը և արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումը։