«Փաշինյանն ասում է՝ Արարատին մի նայեք. հիմա նայում ենք, խախտում ենք». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Փաշինյանն ասում է՝ Արարատին մի նայեք. հիմա նայում ենք, խախտում ենք». Ռոբերտ Քոչարյան

«Փաշինյանը ասում է՝ Արարատին մի նայեք. հիմա նայում ենք, խախտում ենք»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան դիտարկման, թե Փաշինյանն ասում է, որ Հայոց ցեղասպանության հարցը տարիներ շարունակ միջազգային դերակատարների համար գործիք է դարձել, հիմա մենք չպետք է դա թույլ տանք:

«Այնքան բաներ է ասում, որի տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է և մի քիչ լավ չեմ պատկերացնում մարդու հիմնավորումների այս շղթան ոնց է աշխատում»,- հավելել է Քոչարյանը:

Նեթանյահուն հայտարարել է, որ հիանալի զրույց է ունեցել Թրամփի հետ

Մենք սկսել ենք Իսրայելի և Լիբանանի միջև պատմական խաղաղության հասնելու գործընթացը, իսկ «Հըզբոլլահը» փորձում է վիժեցնել այն…

Խոշոր սկանդալ՝ Բաքվում․ 8 սպա է ձերբակալվել


Բաքվում կալանավորվել են Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության ութ պաշտոնյաներ, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին գլխավոր հակակոռուպցիոն վարչության կողմից ա…

Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել

Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել

«Հայոց Ցեղասպանութեան 111-րդ ոգեկոչման առիթով, Ուրբաթ, 24 Ապրիլ 2026-ի առաւօտեան ժամը 10։00-ին, մեր ժողովուրդի զաւակները համախմբուեցան Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ մասնակցելու Սուրբ եւ Անմահ Պատարագին, կատարելու Բարեխօսական Կարգ եւ ծաղկեպսակներ զետեղելու Սրբոց Նահատակաց յուշարձան-մատրան առջեւ։

Արդարեւ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին նախագահութեամբ, Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան մատուցեց Սուրբ Պատարագը։ Ներկայ էին Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեան, Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Սարմէն Պաղտասարեան, դեսպանատան անձնակազմը, ինչպէս նաեւ լիբանանահայ երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները, նախկին թէ ներկայ, օտար թէ հայ նախարարներ ու երեսփոխաններ եւ հայկական կազմակերպութիւններու, կառոյցներու, միութիւններու ու մարմիններու ներկայացուցիչներ։

Սուրբ Պատարագէն ետք, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի ղօղանչներու ներքոյ եւ սկաուտական շարքերու ուղեկցութեամբ, ներկաները ուղղուեցան Սրբոց Նահատակաց յուշարձան-մատուռին դիմաց, ուր Վեհափառ Հայրապետին հանդիսապետութեամբ եւ միաբան հայրերու ու Դպրեվանքի աշակերտներուն մասնակցութեամբ կատարուեցաւ Հայոց Ցեղասպանութեան սրբոց նահատակաց նուիրուած Բարեխօսական Կարգ եւ ապա՝ ծաղկեպսակներու զետեղում։

Աւարտին, Նորին Սրբութիւնը, վեհարանի պատշգամէն, իր հայրապետական ու հայրական ողջոյնները տուաւ Մայրավանքի շրջափակին հաւաքուած լիբանանահայ սկաուտական կազմերուն եւ շեփորախումբերուն»։

Պատրա՞ստ ենք լինել ուժեղ, թե ուզում ենք շարունակել կորստաբեր ընթացքը թույլ իշխանության հետ. Մարիաննա Ղահրամանյան

Պատրա՞ստ ենք լինել ուժեղ, թե ուզում ենք շարունակել կորստաբեր ընթացքը թույլ իշխանության հետ. Մարիաննա Ղահրամանյան

«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր լուրը դրվել, չպետք է հրապարակվեր»․ Հրաչյա Թաշչյան

«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր լուրը դրվել, չպետք է հրապարակվեր»․ Հրաչյա Թաշչյան

«Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել», դրա համար էլ կայքում տեղադրված լուրը հեռացվել է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է թանգարան–ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը` անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ հրապարակման հեռացմանը։

«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ. սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես։ Հավանաբար դուք տեքստը չեք տեսել։ Նկարի տակ գրված տեքստը ոչ մի կապ չուներ նկարի հետ»,–ասել է Թաշչյանը՝ հավելելով՝ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել և պետք չէ այդտեղ կրիմինալ փնտրել. հրապարակումը հեռացվել է, որովհետև այդ լուրն ընդհանրապես չպետք է չհրապարակվեր։
     Թաշչյանն ընդգծել է, որ իրենք հրապարակում են տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են պետական արողակարգային բնույթ և որոնց կազմակերպչական հարցերին մասնակցում է հիմնադրամը։

«Եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էդպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ-որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»,- ասել է նա։
     Ինչպես հայտնել ենք, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կայքում ու սոցցանցային էջում այսօր անդրադարձ էր եղել Գարեգին Բ–ի` Ծիծեռնակաբերդ կատարած այցին և այնտեղ կատարած բարեխոսական կարգին։ Հրապարակվել էին նաև համապատասխան լուսանկարներ։ Որոշ ժամանակ անց, սակայն, հրապարակումը հեռացվել էր և՛ կայքից, և՛ սոցցանցից:

Ադրբեջանում 8 պաշտոնյա է ձերբակալվել՝ բանակից տարկետում տալու համար կաշառք վերցնելու մեղադրանքով

Նշվում է, որ քրեական գործեր են հարուցվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով…

«Չաթ ջիբիթի»-ին իմ էպիկրիզն ուղարկեցի, հարցրեց` էդ մարդը դեռ ո՞ղջ է


Մեզ պատմեցին, որ օրերս կաթողիկոսը զանգահարել է տեր Վրթանես քահանա Բաղալյանին, հետաքրքրվել նա առողջական վիճակով։ Հիշեցնենք, որ տեր Վրթանեսը սրտի խնդիր էր ունե…