
«Փաշինյանը ասում է՝ Արարատին մի նայեք. հիմա նայում ենք, խախտում ենք»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան դիտարկման, թե Փաշինյանն ասում է, որ Հայոց ցեղասպանության հարցը տարիներ շարունակ միջազգային դերակատարների համար գործիք է դարձել, հիմա մենք չպետք է դա թույլ տանք:
«Այնքան բաներ է ասում, որի տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է և մի քիչ լավ չեմ պատկերացնում մարդու հիմնավորումների այս շղթան ոնց է աշխատում»,- հավելել է Քոչարյանը: