Թրամփը հրապարակել է Սպիտակ տանը տեղի ունեցած կրակոցների պահը և կրակողի լուսանկարը (տեսանյութ)

Թրամփը հրապարակել է Սպիտակ տանը տեղի ունեցած կրակոցների պահը և կրակողի լուսանկարը

Թրամփը հրապարակել է Սպիտակ տանը մամուլի ընդունելության ժամանակ տեղի ունեցած կրակոցների պահը և ցուցադրել կրակողի լուսանկարը։

«Սա անսպասելի էր։ Սակայն անվտանգության ծառայությունները և ոստիկանությունը գործեցին արդյունավետ։ Միջոցառումը խոսքի ազատության մասին էր. ներկա էին և՛ քաղաքական գործիչներ, և՛ մամուլ։ Մեկ սպա կրակոցից տուժեց, բայց նրա զրահաբաճկոնը փրկեց նրան. կրակոցը արձակվել է շատ մոտ հեռավորությունից և հզոր զենքից», – ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տան «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ընդունելության ժամանակ՝ կրակոցներից հետո։

Փաշինյանն ու ՔՊ-ն միայն սաստկացնելու են թուրքահաճո հակահայկական գործողությունները․ պատմաբան


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանում աղմկոտ բաքոսատոն (վաքխանալիա)…

Թրամփը հրապարակել է ընթրիքի ժամանակ կրակոցներ իրականացրած կասկածյալի լուսանկարը

Իրավապահ մարմինների աղբյուրների համաձայն՝ նա նույնականացվել է որպես 31-ամյա Քոուլ Թոմաս Ալեն…

Ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է «ամսվա ուսուցիչ»

Նրա անունը և լուսանկարը համընկնող LinkedIn-ի էջը ցույց է տալիս, որ նա աշխատում է որպես կես դրույքով ուսուցիչ C2 Education-ում…

Սպիտակ տանը հրաձգություն է տեղի ունեցել

Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել, հատուկ ծառայության աշխատակիցները շտապ տարհանել են դահլիճից նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին․ հայտնում է CBS News-ը։

Ենթադրյալ հանցագործը 31-ամյա ուսուցիչ Քոուլ Ալլենն է, որը զինված է եղել հրացանով և ատրճանակով, նաև ունեցել է բազմաթիվ դանակներ․ նրան ձերբակալել են։

Ըստ CBS News-ի աղբյուրների՝ Ալլենը հայտնել է իրավապահներին, որ ցանկանում էր թիրախավորել Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին։

Այս պահին առկա տվյալների համաձայն՝ ոչ ոք չի տուժել։

Թրամփը մեկնաբանել է թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած կրակոցները

Հարձակման ժամանակ վիրավորվել է Գաղտնի ծառայության աշխատակից, բայց նրա զրահաբաճկոնը փրկել է նրան, և նա «գերազանց աշխատանք է կատարել»…

Կեղծիք, մանիպուլյացիաներ, ցինիզմ ու տկարամտություն, որ հնչում է այդ շուրթերից․․․


Հազար ներողություն այն մարդկանցից, ովքեր այլևս չեն կարողանում լսել ու տեսնել Փաշինյանին, ում առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատանում է դրանից: Խոստան…

Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)

Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ դուրս է բերվել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի կազմակերպած ընթրիքից՝ կրակոցներից հետո, ըստ միջոցառման հեռարձակման։

Միջոցառումը, որը տեղի էր ունենում Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում, շտապ ընդհատվել է, և բոլորին խնդրել են հեռանալ մի քանի կրակոցներից հետո։ Գաղտնի ծառայության գործակալները՝ զինված հրացաններով, վազել են բեմ, որտեղ նստած էր Թրամփը։ Մինչ ամբիոնին նստած մյուս մասնակիցներին հրահանգվում էր խոնարհվել և սկսել սողալ սեղանի տակ, գործակալները օգնել են Թրամփին ոտքի կանգնել։ Սակայն, ԱՄՆ նախագահը սայթաքե և կախված է մնացել պահակների գրկից։ Նրան արագ վերցրել և դուրս են տարել դահլիճից՝ շրջապատված իրավապահ մարմինների աշխատակիցներով։