Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել, հատուկ ծառայության աշխատակիցները շտապ տարհանել են դահլիճից նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին․ հայտնում է CBS News-ը։
Ենթադրյալ հանցագործը 31-ամյա ուսուցիչ Քոուլ Ալլենն է, որը զինված է եղել հրացանով և ատրճանակով, նաև ունեցել է բազմաթիվ դանակներ․ նրան ձերբակալել են։
Ըստ CBS News-ի աղբյուրների՝ Ալլենը հայտնել է իրավապահներին, որ ցանկանում էր թիրախավորել Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին։
Այս պահին առկա տվյալների համաձայն՝ ոչ ոք չի տուժել։