«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողը ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Վ. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջինս ձերբակալվել է»,- նշել է Ավդալյանը։

Ավելի վաղ, Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համատեքստում բարեգործության անվան տակ աջակցություն տրամադրելու դեպքով ձերբակալվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ

Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։

Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ՀՀ արձանագրած նշանակալի առաջընթացը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը համագործակցության նոր տեսլական և հնարավորություններ են ձևավորել։

Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։

Ուշադրություն iPhone-ի օգտատերերին. դադարեցվում է մի շարք մոդելների աջակցությունը

Apple-ի ամենասպասված ծրագրային թարմացումներից մեկը՝ iOS 27-ը, արդեն գտնվում է շնորհանդեսի հետհաշվարկի փուլում, որն ակնկալվում է հունիսին: Սակայն արդեն հայտնի է, որ iPhone-ի որոշ հին մոդելներ կհեռացվեն աջակցության ցուցակից:

Ըստ առկա տեղեկությունների՝ 2019-2020 թվականներին թողարկված որոշ սարքեր չեն ստանա նոր թարմացումը: Սա փաստացի նշանակում է այս մոդելների համար ծրագրային աջակցության այլևս չի լինի:

iPhone-ի այն մոդելների ցանկը, որոնք չեն ստանա iOS 27.

Այս մոդելները տարիներ շարունակ ստացել են կայուն թարմացումներ, սակայն այժմ դրանց հնարավորությունները համարվում են անբավարար նոր գործառույթների համար: Մասնավորապես, որպես պատճառ նշվում են A13 Bionic պրոցեսորի սահմանափակումները, օպերատիվ հիշողության պակասը, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված ավելի բարդ ֆունկցիաների ներդրումը:

Նշվում է, որ ավելի վաղ Apple-ն արդեն դադարեցրել էր iPhone XR և iPhone XS մոդելների աջակցությունը:

Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է

Հսկող դատախազի որոշմամբ՝ վերացվել է Դավիթ Մինասյանի կալանքը, նա Արմավիր ՔԿՀ-ից ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։ 

Հիշեցնենք, որ Մինասյանին 2 ամսով կալանավորել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա միջև Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո։ 

Մինասյանին կալանավորելու որոշումից հետո հիվանդանոց էին տեղափոխել և ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք և ուղեղի ցնցում։

Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է

Հսկող դատախազի որոշմամբ՝ վերացվել է Դավիթ Մինասյանի կալանքը, նա Արմավիր ՔԿՀ-ից ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։ 

Հիշեցնենք, որ Մինասյանին 2 ամսով կալանավորել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա միջև Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո։ 

Մինասյանին կալանավորելու որոշումից հետո հիվանդանոց էին տեղափոխել և ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք և ուղեղի ցնցում։

Եվրոպան էներգիայի խիստ կարիք ունի, իսկ Մեծ Բրիտանիան հրաժարվում է նավթի հանքավայր բացել Հյուսիսային ծովում. Թրամփ

Նորվեգիան Հյուսիսային ծովի իր նավթը Մեծ Բրիտանիային վաճառում է կրկնակի գնով…