Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար


Վայք համայնքի երիտասարդներն այսուհետ կօգտվեն նորաբաց «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ծառայություններից, որը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից:

Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Վայք քաղաքում տեղակայված կենտրոնը գործելու է «ալտերնատիվ» մեթոդաբանությամբ, որը մշակել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն․ այն փորձված և լայնորեն կիրառվող մոդել է, որն արդեն հաջողությամբ իրականացվում է Հայաստանի երեք այլ համայնքներում։ Այս մոդելը հիմնված է ոչ ֆորմալ կրթության, մասնակցային գործելակերպի, հոգեսոցիալական բարեկեցության և երիտասարդների զորեղացման վրա։

Կենտրոնը սպասարկելու է համայնքի 16 բնակավայրի 13-35 տարեկան դեռահասներին և երիտասարդներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական և երիտասարդական ծառայություններ։

Կենտրոնն առաջարկելու է կարողությունների զարգացման ծրագրեր, առաջնորդության և ձեռնարկատիրական կրթություն, ինտելեկտուալ և ժամանցային միջոցառումներ, ինչպես նաև անհատական մենթորություն և խորհրդատվություն, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցություն։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Հայաստանի որևէ անկյունում այսօրինակ միջավայր ունենալը համատեղ ձեռքբերում է․ «Այսպիսի երիտասարդական կենտրոնների ստեղծումը համահունչ է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններին։ Այն հնարավորություն է տալիս գործնականում իրականացնել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը համայնքային մակարդակում՝ ապահովելով մասնակցության մեխանիզմներ, հմտությունների զարգացման հնարավորություններ, ուժեղացնելով երիտասարդների ներգրավվածությունը տեղական որոշումների կայացման գործընթացներում»։

ՀՀ Կառավարության 2021-2026 գործունեության միջոցառումների ծրագրով մինչև տարեվերջ նախատեսված է ունենալ 25 երիտասարդական կենտրոն: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է գործընկեր կառույցների նախաձեռնությամբ ևս կենտրոնների ձևավորումը՝ պետության հաստատած միասնական ձևաչափով և ուղեցույցներով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կենտրոնի գործունեության մեջ առաջնային է ակտիվ քաղաքացիության խրախուսումը և ՏԻՄ-երի հետ համագործակցությունը՝ փոխակերպելու իրենց բնակավայրը, համայնքը, մարզը՝ այդպիսով նաև պետությունը: Նա երիտասարդական կենտրոնի գործունեությունը կարևորել է նաև ինտելեկտուալ ժամանցի, գաղափարների փոխանակման, հանրային երկխոսության կայացման, նոր նախաձեռնությունների քննարկման, ինչպես նաև երիտասարդների կարողությունների զարգացման տեսանկյունից՝ որպես ոչ ֆորմալ կրթության գործիքակազմ: Խոսքը եզրափակելով՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հաջող համագործակցության համար և կենտրոնին մաղթել արդյունավետ գործունեություն:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանի խոսքով՝ կենտրոնը Վայոց ձորում ներկայացնում է երիտասարդական աշխատանքի կայուն մոդել՝ համադրելով ուսուցումը, մասնակցությունը և իրական հնարավորությունները. «Մեր նպատակն է ապահովել, որ տեղի երիտասարդները ոչ միայն ներգրավված լինեն, այլ նաև կարողանան նախաձեռնել, լուծումներ մշակել և նպաստել իրենց համայնքի երկարաժամկետ զարգացմանը»։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական նշել է․ «Ճապոնիայի կառավարությունը մեծ ուրախությամբ է աջակցում այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են դեռահասների և երիտասարդների հոգեսոցիալական բարեկեցությանը և ամրապնդում տեղական համայնքները։ Մենք վստահ ենք, որ երեխաների և երիտասարդների ներուժի լիարժեք իրացման հնարավորությունների ստեղծումը կարևոր է կայուն զարգացման համար, և հպարտ ենք մեր ներդրումն ունենալ Վայոց ձորի մարզում այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համայնքային երիտասարդական կենտրոնները դիտարկում է որպես կարևոր հարթակներ դեռահասների հոգեսոցիալական բարեկեցության ապահովման համար, ինչը ուսուցման, մասնակցության և դեպի չափահաս կյանք հաջող անցման հիմքն է. «Համախմբելով պետական կառույցներին, տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը, դոնորներին և հենց երիտասարդներին՝ մենք նպաստում ենք, որ ազգային երիտասարդական քաղաքականությունները տեղայնացվեն՝ վերածվելով ներառական և բարձրորակ ծառայությունների հենց համայնքներում»։

Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ստեղծված հնարավորության համար՝ ընդգծելով․ «Կենտրոնը ստեղծում է նոր հնարավորություններ Վայքի երիտասարդների համար՝ իրենց իսկ համայնքներում ծառայություններից օգտվելու, իրենց ներուժը զարգացնելու և ապագան այստեղ տեսնելու առումով»։

Միջոցառման ավարտին հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, շփվել համայնքի երիտասարդների հետ:



Բանակցությունների դուռը դեռևս բաց է


Քաղաքականություն


Թեև հայտնի է, որ ամերիկյան կողմը լքել է Պակիստանը, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայացրել է իր «լավագույն և վերջնական» առաջարկը, զարգացումները ցույց են տալիս, որ գործընթացը դեռ ամբողջությամբ կանգ չի առել։ Վերջին տեղեկություններով՝ ամերիկացիների և իրանցիների միջև անուղղակի բանակցությունները շարունակվել են Պակիստանի միջնորդությամբ, գրում է BBC-ին։

Թեև այս տվյալները պաշտոնապես չեն հաստատվել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իրանի կողմից, նման ձևաչափով շփումների բնույթը միշտ էլ դժվար է հստակ գնահատել։

Այդուհանդերձ, այս հանգամանքը կարող է վկայել, որ միջնորդական և անդրադարձային բանակցությունների հնարավորությունը դեռևս ամբողջությամբ փակված չէ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ևս ընդգծել է, որ Թեհրանը երբեք չի ակնկալել համաձայնության հասնել «մեկ նիստի» ընթացքում՝ ակնարկելով բանակցությունների երկարատև և բարդ բնույթը։

Միևնույն ժամանակ, իրավիճակը շարունակում է մնալ անորոշ, և հաճախ դժվար է տարբերել փաստերը այն քաղաքական նարատիվներից, որոնք կողմերը ներկայացնում են իրենց ներքին լսարաններին։ Մինչ այդ, փխրուն հրադադարի պայմաններում և գլոբալ անկայունության ֆոնին, հակամարտության գոտում գտնվող մարդկանց կյանքի ապագան շարունակում է կախված մնալ չափազանց նուրբ հավասարակշռությունից։



Լոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը


Բիզնես


Ապրիլի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով։



Չինաստանը խոստացել է ավելացնել ներմուծումը և բարձրացնել բնակչության եկամուտները

Նրա փոխանցմամբ՝ 2025 թվականի արդյունքներով Չինաստանի ներմուծման ծավալը հասել է 18,5 տրիլիոն յուանի. երկիրն արդեն 17-րդ տարին անընդմեջ աշխարհում երկրորդն է այս ցուցանիշով․․․

Հարավային Կովկասը և Հայաստանի ընտրությունները՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության կիզակետում․ ՌԲԿ

Ընդգծվում է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար շարունակում է մնալ ռազմավարական կարևորության տարածաշրջան՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական տեսանկյունից․․․

«Օրբանի ռեժիմը տապալված է»․ Հունգարիան նոր առաջնորդ ունի


Խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը կոչ է արել կառավարության բոլոր ղեկա…

«Գյուրջյանում ի՞նչ է կատարվում». Ավինյանը նոր հետաքրքրվում է ամեն անձևից հետո նշված փողոցում հսկա լիճ առաջանալու խնդրով

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ի՞նչ լուծում են պատկերացնում…

«Գյուրջյանում ի՞նչ է կատարվում». Ավինյանը նոր հետաքրքրվում է ամեն անձևից հետո նշված փողոցում հսկա լիճ առաջանալու խնդրով

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ի՞նչ լուծում են պատկերացնում…

Մասկը Սորոսին մեղադրել է Հունգարիան «զավթելու» մեջ՝ ընդդիմության հաղթանակից հետո

Մասկի մեկնաբանության առիթ է դարձել ֆինանսիստի որդու՝ Ալեքս Սորոսի հրապարակումը, որում վերջինս գրել էր, թե «հունգար ժողովուրդը հետ վերադարձրեց իր երկիրը»․․․