Նիկոլ Փաշինյանը «Վարչաբենդ»-ի հետ ելույթ կունենա նաև Հանրապետության հրապակում

«Վարչաբենդ»-ը, որում հանդես է գալիս նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ կունենա նաև ապրիլի 25-ին՝ «Քաղաքացու օրը», Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո։

Այսպես կոչված «Քաղաքացու օրը»՝ ապրիլի 25-ին, Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։ Այդ օրը բեմում կլինեն Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո)։ Մուտքն ազատ է:

«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին

Ես ներսից տեսա ամեն ինչ… և լքեցի «կառավարական նվագախումբը»․ իմ ճանապարհը դեպի «Ուժեղ Հայաստան»։ Մանրամասները՝ տեսանյութում

Էստոնիան, Լատվիան և Լիտվան արգելել են Ֆիցոյին Մոսկվա գնալ իրենց օդային տարածքով

Էստոնիան հրաժարվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին թույլտվություն տալ թռչել իր օդային տարածքով մայիսի 9-ին Մոսկվա կատարելիք այցի համար՝ Հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու նպատակով:

«Մենք սա արգելեցինք անցյալ տարի, և նույն սկզբունքն է գործում նաև հիմա», – ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան։ Նա ընդգծել է, որ Էստոնիան հետևում է ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների համար պաշտոնական այցերի ժամանակ վայրէջքի և թռիչքի թույլտվություններ տրամադրելու միասնական ընթացակարգին, սակայն այս ընթացակարգը չի վերաբերում Ռուսաստան կատարվող չվերթներին։

Մեկ օր առաջ Ֆիցոն հայտարարել էր, որ Լիտվայի և Լատվիայի իշխանությունները հրաժարվել են բացել իրենց օդային տարածքը մայիսի 9-ին Մոսկվա կատարվող իր չվերթի համար։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախկինում հայտարարել էր, որ մի քանի օտարերկրյա առաջնորդներ մտադիր են այցելել Մոսկվա մայիսի 9-ի տոնակատարությունների համար։ Ֆիցոն ապրիլի 6-ին հայտարարել էր, որ ցանկանում է թռչել Մոսկվա Հաղթանակի օրվա կապակցությամբ։

Անցյալ տարի Էստոնիան, Լատվիան և Լիտվան նույնպես փակել են իրենց օդային տարածքը Ֆիցոյի` Մոսկվա կատարվող չվերթի համար։ Նրա ինքնաթիռը թռել էր ավելի երկար երթուղով՝ Հունգարիայի, Ռումինիայի, Սև ծովի և Վրաստանի վրայով։

Թուրքիան հույս ունի, որ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Ֆիդան

«Թուրքիան հույս ունի, որ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆի…