
«Վարչաբենդ»-ը, որում հանդես է գալիս նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ կունենա նաև ապրիլի 25-ին՝ «Քաղաքացու օրը», Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո։
Այսպես կոչված «Քաղաքացու օրը»՝ ապրիլի 25-ին, Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։ Այդ օրը բեմում կլինեն Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո)։ Մուտքն ազատ է: