Եթե որևէ ՔՊ-ական նման արտահայտություն ունի, և մենք չդատապարտենք՝ այո, կարող եք ասել. վարչապետը՝ «շուն-շանգյալի» մասին

18.04.2026

Քաղաքականություն

Եթե որևէ ՔՊ-ական նման արտահայտություն ունի, և մենք չդատապարտենք՝ այո, կարող եք ասել. վարչապետը՝ «շուն-շանգյալի» մասին

ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն զենքի ձեռք բերման նախկին պայմանավորվածություններն իրագործելու

ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն զենքի ձեռք բերման նախկին պայմանավորվածություններն իրագործելու

Իրավապահները պետք է զգոն լինեն․գործ ունենք ընդդիմության հետ, որոնք մահապատժի տեսարաններ են բեմադրում

Ընտրություն ենք կատարել հօգուտ պետության հարատևության օրակարգի. մյուս օրակարգերում անհնարինության կետին էինք հասել

Ընտրություն ենք կատարել հօգուտ պետության հարատևության օրակարգի. մյուս օրակարգերում անհնարինության կետին էինք հասել

Այն ուժերը, որոնք խոստանում են ԼՂ վերադարձ, խաբում են․ ՀՀ դեմ ռիսկերի դուռ են բացում․ Ղազարյան

18.04.2026

Քաղաքականություն

Այն ուժերը, որոնք խոստանում են ԼՂ վերադարձ, խաբում են․ ՀՀ դեմ ռիսկերի դուռ են բացում․ Ղազարյան

Հայ գերիների հարցով ոչ մեկը չի խոսում, հլը Փաշինյանն ասում ա՝ դրանց բաց չթողնեք. հարցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

Այս հանդիպման ֆոնին Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․

«Ձեր կարծիքով Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հայ գերիների հարցը բարձրացրե՞լ է»։

Քաղաքացիների մեծ մասը վստահ էր, որ գերիների հարցը չի հետաքրքրում ներկա իշխանություններին։

«Բոլորովին, որովհետև նրան չեն հետաքրքրում գերիները»,– ասաց մի տղամարդ։

«Ես չեմ կարծում, որ իրանք կմտածեն հայ գերիների մասին, եթե մտածեին՝ շուտ կվերադարձնեին Հայաստան»,– նշեց մի կին։

Մի տարեց տղամարդ էլ բարկացած ասաց․ «Հայ գերիների հարցի մասին ոչ մեկը չի խոսում, հլը Փաշինյանն ասում ա՝ դրանց բաց չթողնեք, հլը մի քանիսին էլ տարեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է

Հայտնի է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակը։

Այսօր կայացած արտահերթ համագումարի ժամանակ հայտարարվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, որը ցուցակում առաջին համարն է։

Նրան հաջորդում են Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը, Եվա Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Արամ Բաղրամյանը, Լիլիկ Թառլամազյանը, Մամիկոն Կանոյանը։

Եվրամիությունը փողերը չի տալիս․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ապրիլի 14-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հանդիպումը:

Մեր տեղեկություններով, Բրյուսել մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԳ նախարարին հանձնարարել էր հստակեցնել այն գումարների փոխանցման ժամկետները, որոնք ԵՄ-ն խոստացել է տրամադրել Հայաստանին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության եւ արտաքին ազդեցության դեմ պայքարի», այսինքն` իրենց իշխանության վերարտադրման համար։

Մեր աղբյուրն ասում է, որ Միրզոյանի հարցին ի պատասխան, Կայա Կալլասը հայտարարել է, որ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է` Եվրամիության բյուջեում առաջացած դեֆիցիտի պատճառով։ Եվ ընդգծել է, որ ԵՄ պարտավորությունների կատարման առաջնահերթությունը տվել են Ուկրաինային, այս պահին Հայաստանին չեն կարող աջակցել, սակայն «Բրյուսելը բոլոր ջանքերը կգործադրի՝ խնդիրը լուծելու համար»։ Կալլասից պատասխան ստանալով՝ Նիկոլ Փաշինյանը վրդովվել է եւ ասել. «Նրանք իսկապե՞ս չեն հասկանում, որ մեզ մոտ իրավիճակն օր-օրի վատանում է։ Հիմա այդ փողերը մեզ ավելի շատ են պետք, քան՝ Ուկրաինային։ Այդ 50 միլիոնն Ուկրաինային չի օգնի՝ շտկել իրավիճակը, իսկ մեզ շատ է անհրաժեշտ»»։