ԱՄՆ-Իրան բանակցությունները կկայանան հունիսի 21-ին Շվեյցարիայում

ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցությունները՝ խաղաղության հուշագրի շրջանակում, կկայանան հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում. հայտնում է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում։

Ըստ հայտարարության՝ քննարկումներին կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաև Պակիստանի և Քաթարի միջնորդները։ Իսլամաբադը կշարունակի աջակցել բանակցային գործընթացին, ընդգծել են Պակիստանի ԱԳՆ-ից։

Սկզբում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված էր հունիսի 19-ին, սակայն այն հետաձգվել է։

Financial Times-ի և CNN-ի տվյալներով՝ պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի ուղղությամբ իրականացված մի շարք հարվածներն են, որոնք հակասում են նախկին պայմանավորվածություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *